00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում աշխարհազորը ևս պիտի քրեորեն պատժվի. առաջարկվում է փոփոխություններ անել օրենքներում

© Sputnik / Aram NersesyanԶինծառայող
Զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2024
Զինծառայող
Բաժանորդագրվել
Գործող օրենքի համաձայն` աշխարհազորը զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ չի համարվում։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Աշխարհազորը ևս պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի այն արարքների համար, որոնք կատարելու դեպքում զինծառայողը քրեորեն է պատժվում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ներկայացրեց ՀՀ Քրեական օրենսգրքում և «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարել։
«Ամրագրել, որ զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ է հանդիսանում նաև «Պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով ՀՀ պաշտպանությանը կամավոր հիմունքներով ընդգրկված անձը՝ զինվորական ծառայության պարտականությունը կատարելու ընթացքում»,- ասաց Ղազարյանը։
Գործող օրենքի համաձայն՝ զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ է համարվում զինծառայողը։ Այսինքն՝ եթե աշխարհազորը խախտում է զինվորական ծառայության սահմանված կարգը, ապա համապատասխան հանցագործության սուբյեկտ չի համարվում։ Ըստ Ղազարյանի՝ օրենքի փոփոխությունները խիստ անհրաժեշտ են, քանի որ հիմա ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվում են մի շարք քրեական վարույթներ, որոնք վերաբերում են աշխարհազորայիններին, մասնավորապես՝ նրանց կողմից մարտական հերթապահության կամ մարտական ծառայությունը կրելու կանոնը խախտելուն։ Սակայն նրանց նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթները կարճվում են ռեաբիլիտացիոն հիմքով։
Եթե պաշտոնանկությունը կապենք ԶՈւ դժբախտ դեպքերի հետ, ապա նախարարը պետք է շաբաթը մեկ փոխվի
«Աշխարհազորը ներգրավված է մարտական հերթապահության, զինվորական ծառայության տարբեր գործառույթների իրականացնելու պրոցեսին, սակայն այն նույն արարքների համար, որոնց դեպքում զինծառայողները ենթարկվում են քրեական պատասխանատվության, այսինքն՝ այդ արարքներն ունեն բավարար հանրայնորեն վտանգավորության աստիճան, որոնց համար օրենսդիրը սահմանել է քրեական պատասխանատվություն, աշխարհազորի համար այդ կարգավորումներն առկա չեն»,- նշեց արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը՝ ներկայացնելով կառավարության տեսակետն առաջարկվող օրենսդրական փոփոխությունների համար։
ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, խոսելով քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթների մասին, նշեց՝ աշխարհազորը կատարում է տարբեր արարքներ, որոնք 18-ամյա զինծառայողի դեպքում անվանում են «հանցագործություն», աշխարհազորի դեպքում՝ «ոչ հանցագործություն»։
«Մարդը գնում է առաջնագիծը պահպանելու, դիրքերը պաշտպանելու՝ զենքով, հետո տնից զանգ է գալիս, զենքը թողնում է կամ այդ զենքով գնում է տուն 2 օրով, եթե 18-ամյա ժամկետային զինծառայողն է սա անում, իրեն դատապարտում ենք, քրեական պատասխանատվության ենք ենթարկում, եթե աշխարհազորը` ոչ»,- նշեց Այվազյանը։
Նրա խոսքով՝ այս պահին մոտ 2 տասնյակ քրեական վարույթներ կան, որոնցով անցնող աշխարհազորայինները նման արարքներն են կատարել։
Մյուս հարցը վերաբերում է նաև բանակում տարածված մոլախաղերին։ Այվազյանի խոսքով՝ եթե 18-ամյա զինծառայողը թղթախաղ է կազմակերպում, ենթարկվում է քրեական պատասխանատվության, եթե աշխարհազորայինն է դա անում, ապա կրկին չի պատժվում։
Հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց նախագծին, այն կընդգրկվի ԱԺ առաջիկա լիագումար նիստերի օրակարգում։
10 մլն դրամը կարող է դառնալ 8 մլն. զինծառայության օրենքում նոր փոփոխություն է առաջարկվում
Լրահոս
0