Հայաստանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է ու մառախուղ
© Photo : Road Department Fund/Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Հայաստանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, մառախուղ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Հունվարի 11-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Նոյեմբերյանի, Գավառի, Մարտունիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Վաղարշապատի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80 մետր։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: