00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

3,5 մլրդ դրամ բյուջետային վարկ` մետալուրգիական գործարանը Երասխից Արարատ տեղափոխելու համար

© Sputnik / Hovhannes ShoghikyanՆոր գործարանի շինարարությունը
Նոր գործարանի շինարարությունը - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2024
Նոր գործարանի շինարարությունը
Բաժանորդագրվել
Դեռ 2023 թ. դեկտեմբերի 14–ին ՀՀ կառավարությունը Արարատի մարզում մետալուրգիական գործարանի կառուցման համար հողատարածք էր հատկացրել շինարարությունը սկսելուց 4 ամիս անց։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. ՀՀ կառավարությունը 3,5 մլրդ դրամի բյուջետային վարկ տրամադրեց «ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ՍՊԸ–ի կողմից Արարատ բնակավայրում պողպատի գործարանի կառուցումը ֆինանսավորելու նպատակով։
Բյուջետային վարկը տրամադրվում է տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով, 4 տարի ժամկտով` սկսած 3-րդ տարվանից մարման ժամկետով։
Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ դեռևս 2023 թ. դեկտեմբերի 14–ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել և հավանության է արժանացել Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ բնակավայրում պողպատի գործարանի կառուցման ներդումային ծրագրին հավանություն տալու և «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ–ին հողամասերը նվիրաբերությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին որոշումը:
«Այս որոշումը կայացվել է, քանի որ Ընկերության կողմից Արարատի մարզի Երասխ բնակավայրում գտնվող պողպատի գործարանի կառուցումը դադարեցվել է՝ ելնելով որոշ հանգամանքներից։ Երասխում գտնվող պողպատի գործարանի կառուցման նպատակով ընկերության կողմից կատարվել են մի շարք ծախսեր, որոնց ընդհանուր գումարը կազմում շուրջ 2 մլրդ դրամ»,– նշված է որոշման հիմնավորման մեջ:
Որպես փոխառության ապահովման միջոց` գրավադրվում է սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող Արարատի մարզի Երասխ բնակավայրում գտնվող գույքը և «ՅՈՒՆԻՈՆ-ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող Երևանում գտնվող երկու անշարժ գույքերը:
Նախատեսվում է արտադրական հզորությունների ամբողջական գործարկման արդյունքում ստեղծել մինչև 500 աշխատատեղ: Գործարանը կունենա 200-250 մլն ԱՄՆ դոլարի տարեկան շրջանառություն։
Առաջին փուլով նախատեսվում է կառուցել սև մետաղի ջարդոնի վերամշակման գործարան տարեկան 100–120 հազար տոննա արտադրողականությամբ, երկրորդ փուլով արտադրական ծավալները կկրկնապատկվեն և կկառուցվի նաև այլ մետաղական կոնստրուկցիաների և արտադրատեսակների գործարան:
Սկզբնական անհրաժեշտ ներդրումը կազմում է մոտ 29.9 մլն ԱՄՆ դոլար, որը կստացվի կանոնադրական կապիտալում ներդրման և ֆինանսական հաստատություններից ստացված փոխառության միջոցով:
Էկոնոմիկայի նախարարությունը չի մեկնաբանել Երասխից գործարանի տեղափոխման հարցը
Հիշեցնենք, որ 2023 թ. դեկտեմբերի 14–ին ՀՀ կառավարությունը Արարատի մարզում մետալուրգիական գործարանի կառուցման համար հողատարածք է հատկացրել շինարարությունը սկսելուց 4 ամիս անց։
Ի սկզբանե Երասխում կառուցվող գործարանի շինարարության հնարավոր տեղափոխման մասին պաշտոնապես սկսել էին խոսել սեպտեմբերին։ Դրան նախորդել են Ադրբեջանի ԶՈւ դիրքերից գործարանի տարածքի բազմաթիվ գնդակոծությունները։
Գործարանի սեփականատերերն են ամերիկյան Virtual Funding և CESI Global Investments ընկերությունները (GTB Steel ընկերության միջոցով):
Հուլիսի 14–ին նրանք համատեղ հայտարարությամբ դիմել էին Ադրբեջանին՝ զգուշացնելով, որ անզեն աշխատողների ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերսկսման դեպքում իրենք դա կդիտարկեն որպես ուղիղ հարված ամերիկյան կապիտալին:
Լրահոս
0