https://arm.sputniknews.ru/20240110/pashinjann-ajcelel-e-pn-ev-khvosel-zu-um-kargapahutjan-bardzracman-anhrazheshtutjan-masin-70971894.html
Փաշինյանն այցելել է ՊՆ և խոսել ԶՈւ-ում կարգապահության բարձրացման անհրաժեշտության մասին
Փաշինյանն այցելել է ՊՆ և խոսել ԶՈւ-ում կարգապահության բարձրացման անհրաժեշտության մասին
Sputnik Արմենիա
ՊՆ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել գերատեսչության` 2023թ.-ի գործունեության հաշվետվությունը։ 10.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-10T12:37+0400
2024-01-10T12:37+0400
2024-01-10T12:39+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
զինված ուժեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0a/70970840_0:0:1280:721_1920x0_80_0_0_c5baf783c46895cbae66ca2b716d3d03.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ու ՊՆ մյուս պաշտոնյաների հետ խոսել է զինված ուժերում կարգապահության բարձրացմանն ուղղված միջոցառումների շարունակական ու հետևողական իրականացման անհրաժեշտության մասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը` նշելով, որ Փաշինյանն այցելել է ՊՆ՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։Գերատեսչության 2023թ.-ի գործունեության հաշվետվությանն անդրադառնալով` Սուրեն Պապիկյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են ինժեներական և ամրաշինական կառույցների կահավորման, զորանոցաշինության, նորագույն սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման, զորքերի մարտունակության և կարգապահության ամրապնդման, զինանձնակազմի մարտական պատրաստության որակի բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքները։Հիշեցնենք՝ հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով։ ԶԼՄ–ներում լուր տարածվեց, որ դեպքը տեղի է ունեցել ՀՀ Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերից մեկում։ Նշվում էր, որ զինծառայողի վրա կրակել է նույն դիրքում գտնվող ժամկետային զինծառայողը։ Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանի սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 1 անձ ձերբակալվել է։Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ժամը 11:30-ի սահմաններում ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով: Նշենք, որ լրատվամիջոցների տեղեկություններով՝ այս դեպքը ևս տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսի զորամասերից մեկում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0a/70970840_32:0:1169:853_1920x0_80_0_0_e96ffe97c5ee4cde1c855cd52afb4cef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, հհ պաշտպանության նախարարություն (պն), զինված ուժեր
հայաստան, նիկոլ փաշինյան, հհ պաշտպանության նախարարություն (պն), զինված ուժեր
Փաշինյանն այցելել է ՊՆ և խոսել ԶՈւ-ում կարգապահության բարձրացման անհրաժեշտության մասին
12:37 10.01.2024 (Թարմացված է: 12:39 10.01.2024) ՊՆ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել գերատեսչության` 2023թ.-ի գործունեության հաշվետվությունը։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ու ՊՆ մյուս պաշտոնյաների հետ խոսել է զինված ուժերում կարգապահության բարձրացմանն ուղղված միջոցառումների շարունակական ու հետևողական իրականացման անհրաժեշտության մասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը` նշելով, որ Փաշինյանն այցելել է ՊՆ՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։
«Վարչապետն այս համատեքստում կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին»,– ասված է հաղորդագրությունում։
Գերատեսչության 2023թ.-ի գործունեության հաշվետվությանն անդրադառնալով` Սուրեն Պապիկյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են ինժեներական և ամրաշինական կառույցների կահավորման, զորանոցաշինության, նորագույն սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման, զորքերի մարտունակության և կարգապահության ամրապնդման, զինանձնակազմի մարտական պատրաստության որակի բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքները։
Հիշեցնենք՝ հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում
հայտնաբերվել է զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով։ ԶԼՄ–ներում լուր տարածվեց, որ դեպքը տեղի է ունեցել ՀՀ Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերից մեկում։ Նշվում էր, որ զինծառայողի վրա կրակել է նույն դիրքում գտնվող ժամկետային զինծառայողը։ Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանի սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել,
1 անձ ձերբակալվել է։Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ժամը 11:30-ի սահմաններում ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում
հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով: Նշենք, որ լրատվամիջոցների տեղեկություններով՝ այս դեպքը ևս տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսի զորամասերից մեկում։