https://arm.sputniknews.ru/20240110/hhum-kan-shurj-9000-tvoshakaruner-vorvonq-300-000-dram-ev-aveli-ashkhatavardz-en-stanum-70978117.html
ՀՀ–ում կան շուրջ 9000 թոշակառուներ, որոնք 300 000 դրամ և ավելի աշխատավարձ են ստանում
ՀՀ–ում կան շուրջ 9000 թոշակառուներ, որոնք 300 000 դրամ և ավելի աշխատավարձ են ստանում
Sputnik Արմենիա
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստվում է օրենսդրական փոփոխությունների փաթեթ ներկայացնել, ըստ որի` աշխատող թոշակառուն կկարողանա հրաժարվել... 10.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-10T14:07+0400
2024-01-10T14:07+0400
2024-01-10T14:12+0400
հայաստան
թոշակառու
թոշակ
նարեկ մկրտչյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1d/49064959_0:21:1600:921_1920x0_80_0_0_ddc97ae07ae639f09d96d3edc042b05f.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Հայաստանի աշխատաշուկայում կան շուրջ 9000 թոշակառուներ, որոնք 300 000 դրամ և ավելի աշխատավարձ են ստանում։ 2023 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։Նախարարը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում ԱԺ կներկայացնեն կենսաթոշակային ապահովության ոլորտի օրենսդրական փոփոխությունների մեծ փաթեթ, ըստ որի` այն թոշակառուները, որոնք ցանկանում են շարունակել իրենց աշխատանքը, կկարողանան կամավորության սկզբունքով, իրենց ուզած ժամկետով հետաձգել կենսաթոշակի ստացումը` հետագայում ավելի բարձր կենսաթոշակ ստանալու ակնկալիքով։Անկանխիկ առևտուր անող թոշակառուների հետվճարն ամբողջությամբ կիրականացնի ՀՀ կառավարությունը«300 000 դրամ աշխատավարձ ստացող կենսաթոշակառուի համար միգուցե մեծ ազդեցություն չունենա կենսաթոշակի գումարը, և հետո, երբ նա չի աշխատի, արդեն ավելի բարձր կենսաթոշակ կստանա»,–ասաց նախարարը։Նշենք, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ընդլայնել է կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացիների աշխատելու հնարավորությունը։ Գերատեսչությունը փոփոխություններ է կատարել Աշխատանքային օրենսգրքում, և աշխատողի կենսաթոշակային տարիքի լրանալը գործատուի համար նրան աշխատանքից ազատելու հիմք չէ։ԼՂ–ից բռնի տեղահանվածներից շուրջ 1000–ը դեռ չեն օգտվել 100 000 դրամ միանվագ աջակցությունից
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1d/49064959_112:0:1535:1067_1920x0_80_0_0_ab4fa9dba97fc35012ff81e487a19c8d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թոշակառու, թոշակ, նարեկ մկրտչյան
հայաստան, թոշակառու, թոշակ, նարեկ մկրտչյան
ՀՀ–ում կան շուրջ 9000 թոշակառուներ, որոնք 300 000 դրամ և ավելի աշխատավարձ են ստանում
14:07 10.01.2024 (Թարմացված է: 14:12 10.01.2024) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստվում է օրենսդրական փոփոխությունների փաթեթ ներկայացնել, ըստ որի` աշխատող թոշակառուն կկարողանա հրաժարվել կենսաթոշակից, որպեսզի հետագայում ավելի մեծ գումար ստանա։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Հայաստանի աշխատաշուկայում կան շուրջ 9000 թոշակառուներ, որոնք 300 000 դրամ և ավելի աշխատավարձ են ստանում։ 2023 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Այս թիվը խոսում է բարձր արտադրողականություն ունեցող աշխատողների մասին, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ նրանք մնան աշխատաշուկայում և արժեք ավելացնեն»,–ասաց Մկրտչյանը։
Նախարարը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում ԱԺ կներկայացնեն կենսաթոշակային ապահովության ոլորտի օրենսդրական փոփոխությունների մեծ փաթեթ, ըստ որի` այն թոշակառուները, որոնք ցանկանում են շարունակել իրենց աշխատանքը, կկարողանան կամավորության սկզբունքով, իրենց ուզած ժամկետով հետաձգել կենսաթոշակի ստացումը` հետագայում ավելի բարձր կենսաթոշակ ստանալու ակնկալիքով։
«300 000 դրամ աշխատավարձ ստացող կենսաթոշակառուի համար միգուցե մեծ ազդեցություն չունենա կենսաթոշակի գումարը, և հետո, երբ նա չի աշխատի, արդեն ավելի բարձր կենսաթոշակ կստանա»,–ասաց նախարարը։
Նշենք, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ընդլայնել է կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացիների աշխատելու հնարավորությունը։ Գերատեսչությունը փոփոխություններ է կատարել Աշխատանքային օրենսգրքում, և աշխատողի կենսաթոշակային տարիքի լրանալը գործատուի համար նրան աշխատանքից ազատելու հիմք չէ։