00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ն ԵՄ-ից ստացել է անօրինական բնակվող քաղաքացիների վերադարձման 411 հայտ․ ՆԳ փոխնախարար

© Photo : official site of the Prime Minister of RAԱրփինե Սարգսյան
Արփինե Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2024
Արփինե Սարգսյան
Բաժանորդագրվել
ՀՀ քաղաքացիների հետընդունման հայտեր ամենից հաճախ ստացվում են ԵՄ մի քանի երկրներից:
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik․ 2023թ-ի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը Եվրամիության երկրներից ստացել է անօրինական բնակվող քաղաքացիների վերադարձման 411 հայտ, ՀՀ-ի կողմից դրական պատասխանի է արժանացել 92,99 տոկոսը։ Այսօր Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այս տվյալները ներկայացրեց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով՝ 92,99 տոկոսը չի նշանակում, որ ՀՀ-ն հրաժարվում է հետընդունել իր քաղաքացիներին, որոնք անկանոն բնակվում են ԵՄ տարբեր երկրներում։
«Շատ դեպքերում կարող են լինել դեռևս չճշտված հանգամանքներում բնակվող անձինք, որոնք հետընդունման ենթակա չեն, հետևաբար ովքեր հետընդունման ենթակա չեն, բնականաբար, հայտի շրջանակներում դրական պատասխանի չեն արժանանում»,- նշեց Սարգսյանը։
Նա շեշտեց, որ վիճակագրական առումով մեր երկիրը բավականին լավ իրավիճակում է։ Սա նաև վստահություն է տալիս ԵՄ մեր գործընկերներին շարունակել ռեադմիսիոն (հետընդունում) գործընթացի շրջանակում ՀՀ-ի հետ համագործակցությունը։
ՆԳ փոխնախարարը թվարկեց այն երկրները, որոնցից ամենից շատ է ստացվում հետընդունման հայտ՝ Ավստրիա, Բելգիա, Գերմանիա, Նիդեռլանդներ, Ռումինիա, Լեհաստան, Շվեդիա, Ֆրանսիա, Հունաստան, Իտալիա, Նորվեգիա, Դանիա, Շվեյցարիա։ Այս շարքում կան երկրներ, որոնցից ստացված հայտերին ՀՀ-ն 100 տոկոսով դրական է արձագանքել։
«Կֆիլտրենք»․ Արփինե Հովհաննիսյանը` թմրանյութ օգտագործող ոստիկանների մասին
Նշենք, որ ՆԳ փոխնախարարը հանձնաժողովում ներկայացրեց «ՀՀ կառավարության և Ավստրիայի Դաշնային կառավարության միջև ՀՀ և Եվրոպական Միության միջև առանց թույլտվության բնակվող մարդկանց հետընդունման մասին» համաձայնագրի կիրարկման մասին արձանագրության վավերացման մասին նախագիծը։
Նրա խոսքով՝ մինչ այս պահն արդեն իսկ ուժի մեջ են 7 երկրների հետ արձանագրությունները՝ Բուլղարիա, Չեխիա, Գերմանիա, Ֆրանսիա, Էստոնիա, Լեհաստան և Բենիլյուքսի երկրներ (Բելգիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ)։ Արդեն իսկ դրական եզրակացություն կա արդարադատության նախարարության, Սահմանադրական դատարանի կողմից, ուստի անհրաժեշտ է Ազգային ժողովի կողմից վավերացում։ Հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց նախագծին։ Այն կներկայացվի ԱԺ խորհրդին՝ առաջիկա հերթական նիստերի օրակարգում ներառելու համար։
ՆԳՆ փոխնախարարն ասել է` երբ կգործարկվի քրեական ոստիկանությունը
Լրահոս
0