00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ-ն անվտանգության ոլորտում այդքան էլ հաջող գործընկեր չէ Հայաստանի համար․ փորձագետ

© European Union ©Philippe Samyn and Partners architects and engineers - lead and design Partner Studio Valle Progettazioni architects Buro Happold engineers ©Colour compositions by Georges MeurantՀայաստանի ու Եվրամիության դրոշները
Հայաստանի ու Եվրամիության դրոշները - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2024
Հայաստանի ու Եվրամիության դրոշները
Բաժանորդագրվել
Եվրամիության մեծ ցանկությունը՝ համագործակցել Հայաստանի հետ, փորձագետի կարծիքով, ՌԴ-ի հետ մրցակցության արդյունք է։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik․ ԵՄ-ն անվտանգության ոլորտում այդքան էլ հաջող գործընկեր չէ Հայաստանի համար, քանի որ առանց այդ էլ սահմանափփակ իր ռեսուրսները նա այս պահին կենտրոնացրել է Ուկրաինայի վրա։ Sputnik Արմենիան զրուցում այս կարծիքն է հայտնել անվտանգության ոլորտի փորձագետ Դավիթ Հարությունովը։
Նա վստահ է, որ ԵՄ-ն Հայաստանի համար անվտանգության առումով առավել մեծ դեր, քան ունի հիմա, չի խաղա։
«ԵՄ-ի հետ հարաբերություններն ավելի շատ դեկլարատիվ բնույթ են կրում։ Հայաստանի գործողությունները ավելի շատ դիվերսիֆիկացիա են հիշեցնում, այլ ոչ թե ՌԴ-ին փոխարինելու քայլեր։ Ուրիշ հարց է, որ դա կոպիտ է արվում՝ լարելով հարաբերությունները ՌԴ-ի հետ»,- նշում է Հարությունովը։
Նա կարծում է, որ դեպի Արևմուտք ձգտելու հռետորաբանությունից ՀՀ-ն պետք է խուսափեր ու ավելի անաղմուկ աներ դիվերսիֆիկացիան։ Այս ամենը, Դավիթ Հարությունովը, համարում է որոշակի ճգնաժամի հետևանք, որն ապրեց Հայաստանի անվտանգային համակարգը 2020-ից 2022 թվականներին։ Ու չնայած այս իրողությանը՝ փորձագետը պնդում է, որ ՌԴ-ի հետ ՀՀ հարաբերությունները այնքան էլ վատ վիճակում չեն, ինչքան դա ներկայացվում է։
«Մենք տեսնում ենք, որ ռուսական ռազմաբազայի հետ կապված ռեալ գործընթաց չկա, ավելին՝ հայկական կողմը վերջերս հաստատեց ռազմական ուղղությամբ բանակցությունների շարունակության մասին»։
Իսկ ԵՄ-ի մեծ ցանկությունը՝ համագործակցել Հայաստանի հետ, փորձագետի կարծիքով, ՌԴ-ի հետ մրցակցության արդյունք է, բայց այստեղ նա մի խնդիր է տեսնում՝ որքա՞ն հեռուն կարող է գնալ ԵՄ-ն։
«Նույն վիզաների ազատականացման հարցը, որին այդքան ձգտում է Հայաստանը, դեռ միայն բանակցությունների փուլում են։ Ինչ-որ կետեր կան, որտեղ ԵՄ-ն կարող է դեկլարատիվ հայտարարություններ անել , բայց ոչ մի լուրջ առաջընթաց չլինի դրանից՝ իրենց քաղաքական մոտեցումներից ելնելով»,- ասում է փորձագետը։
ԵՄ-ն փորձել է Երևանին և Բաքվին ներքաշել իր պատժամիջոցային ջանքերի մեջ. Զախարովա
Նա հիշեցնում է նաև, որ ԵՄ-ն միատարր կառույց չէ, կազմում կան երկրներ, որոնք ակտիվ համագործակցում են Ադրբեջանի հետ, ու դա զսպող և արգելակող դեր կարող է խաղալ հետագա գործընթացների համար։
Հիշեցնենք, որ այսօր Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության վարչության պետ Ռորի Դոմմը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ քննարկել է ԵՄ-ի համագործակցության հեռանկարները։
Իսկ երեկ Ռորի Դոմմին անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության մասին քննարկում է ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
Լրահոս
0