https://arm.sputniknews.ru/20240110/atenqy-janqer-kgvortsadri-ankaraji-ev-baqvi-het-erevani-haraberutjunnery-kargavvorelu-hamar-70974377.html
Աթենքը ջանքեր կգործադրի Անկարայի և Բաքվի հետ Երևանի հարաբերությունները կարգավորելու համար
Աթենքը ջանքեր կգործադրի Անկարայի և Բաքվի հետ Երևանի հարաբերությունները կարգավորելու համար
Sputnik Արմենիա
Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարծում է, որ «Խաղաղության խաչմերուկը» իրատեսական, արդարացի և կայուն լուծում է։ 10.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-10T12:44+0400
2024-01-10T12:44+0400
2024-01-10T12:46+0400
հայաստան
հունաստան
ադրբեջան
թուրքիա
յորղոս գերապետրիտիս
խաղաղության խաչմերուկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0a/70968383_0:0:1600:901_1920x0_80_0_0_92366426032cda426c9b3a1203f61df9.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik․ Հունաստանը ջանքեր կգործադրի Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունները կարգավորելու համար։ Այսօր Երևանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսը։ Նա հավելեց, որ Հունաստանն իր կարողությունները կներդնի նաև միջազգային տարբեր հարթակներում։Հույն նախարարի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը պետք է հստակորեն անդրադառնա կոնկրետ խնդիրների, պետք է հստակ լինի սահմանազատման հարցը, որպեսզի հնարավոր լինի կանխել կողմերի միջև հետագա լարումն ու բախումները։Նախարարը հավելեց, որ ՀՀ կառավարությունն անում է հնարավոր քայլերը տարածաշրջանի երկարատև խաղաղության հասնելու համար։Հիշենենք` Վրաստանում անցկացված «Մետաքսի ճանապարհ» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծ իրականացնել տարածաշրջանում։ Նա ընդգծեց, որ դրանով արձանագրվում է հետևյալը` կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում ապահովում է սահմանային և մաքսային հսկողություն։ Բացի դրանից, կողմերից յուրաքանչյուրն ապահովում է նաև կոմունիկացիաների անվտանգությունը (խոսքը խողովակաշարերի, մալուխների, ճանապարհների, ավիահաղորդակցության ուղիների մասին է), ինչպես նաև բեռների անվտանգ անցումը։Բաքուն ու Անկարան թույլ չեն տա, որ Հայաստանը խաղաղության խաչմերուկ դառնա. քաղաքագետ
հունաստան
ադրբեջան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0a/70968383_104:0:1527:1067_1920x0_80_0_0_72275f0f8d4ad45b14c21aa4bb561a59.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հունաստան, ադրբեջան, թուրքիա, յորղոս գերապետրիտիս, խաղաղության խաչմերուկ
հայաստան, հունաստան, ադրբեջան, թուրքիա, յորղոս գերապետրիտիս, խաղաղության խաչմերուկ
Աթենքը ջանքեր կգործադրի Անկարայի և Բաքվի հետ Երևանի հարաբերությունները կարգավորելու համար
12:44 10.01.2024 (Թարմացված է: 12:46 10.01.2024) Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարծում է, որ «Խաղաղության խաչմերուկը» իրատեսական, արդարացի և կայուն լուծում է։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik․ Հունաստանը ջանքեր կգործադրի Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունները կարգավորելու համար։ Այսօր Երևանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսը։ Նա հավելեց, որ Հունաստանն իր կարողությունները կներդնի նաև միջազգային տարբեր հարթակներում։
Հույն նախարարի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը պետք է հստակորեն անդրադառնա կոնկրետ խնդիրների, պետք է հստակ լինի սահմանազատման հարցը, որպեսզի հնարավոր լինի կանխել կողմերի միջև հետագա լարումն ու բախումները։
«Ներգրավված կողմերը պետք է շարունակական երկխոսության մեջ լինեն։ Կարծում եմ, որ ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը խնդրի համար շատ իրատեսական, արդարացի և կայուն լուծում է»,- նշեց նա։
Նախարարը հավելեց, որ ՀՀ կառավարությունն անում է հնարավոր քայլերը տարածաշրջանի երկարատև խաղաղության հասնելու համար։
Հիշենենք` Վրաստանում անցկացված «Մետաքսի ճանապարհ» համաժողովում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծ իրականացնել տարածաշրջանում։ Նա ընդգծեց, որ դրանով արձանագրվում է հետևյալը` կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում ապահովում է սահմանային և մաքսային հսկողություն։ Բացի դրանից, կողմերից յուրաքանչյուրն ապահովում է նաև կոմունիկացիաների անվտանգությունը (խոսքը խողովակաշարերի, մալուխների, ճանապարհների, ավիահաղորդակցության ուղիների մասին է), ինչպես նաև բեռների անվտանգ անցումը։