00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտոնություն է պետք ոչ միայն ունևորների համար․ Պողոսյանը՝ ՀՀ իշխանության նոր նախագծի մասին

© Sputnik / Andranik GhazaryanՇինարարություն
Շինարարություն - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2024
Շինարարություն
Բաժանորդագրվել
Պաշտոնյայի խոսքով` հիփոթեքի հետ կապված արտոնությունների փոխարեն կառավարությունն ուզում է աջակցության տարբեր ձևեր առաջարկել։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Կառավարությունն առաջարկում է մարզերում հիփոթեքային վարկի տոկոսների վերադարձի արտոնությունըդադարեցնել 2027 թվականի հունվարի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքին հարակից մարզերում, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից հետո` եթե գույքը գտնվում է այլ մարզերում (բացառություն կլինեն սահմանամերձ բնակավայրերը): ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում Հարկային օրենսգրքում լրացումների նախագիծը ներկայացնելիս այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։
Այս արտոնությունը (եկամտահարկի վերադարձը հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսի չափով) գործում է նոր բնակարաններ կամ սեփական տներ գնողների համար։
Նախկինում ընդունած փոփոխությունների համաձայն՝ Երևան քաղաքում այդ արտոնությունները 2025 թվականի հունվարի 1-ից այլևս չեն գործի (2022 թվականի հուլիսից արտոնությունները չեղարկվել են Երևանի կենտրոնի համար):
Այժմ, վերոնշյալ փոփոխություններից բացի, առաջարկվում է վերադարձվող եկամտային հարկի եռամսյակային առավելագույն սահմանաչափը 1,5 մլն դրամից նվազեցնել մինչև 750 հազար դրամ։ Ըստ նախարարի` այս գումարը մոտավորապես համապատասխանում է 30 մլն դրամի հիփոթեքային վարկին, որը կարելի է բավարար համարել մարզերում բնակարան գնելու համար։
ՀՀ կառավարությունը հիփոթեքով բնակարան ձեռք բերած սպաներին կսուբսիդավորի 5%–ի չափով
Պողոսյանն ընդգծեց, որ նոր սահմանափակումները չեն տարածվի մինչ այդ գործող հիփոթեքային պայմանագրերի վրա։
Փոխնախարարը նշեց, որ հիփոթեքի մասով հարկերի վերադարձի հետ կապված պետության ծախսերը տարեցտարի աճում են՝ եթե 2022 թվականին դրանք կազմել են 36,5 մլրդ, ապա 2023 թվականին` 52 մլրդ։ 4-5 տարի հետո կարելի է սպասել 100 մլրդ-ի, որից հետո այդ ծախսերը կսկսեն նվազել հիփոթեքային վարկերի մարումներին զուգահեռ։
Պողոսյանի խոսքով` պետության համար կարևոր է հասկանալ՝ ինչ օգուտ կստանա նման մեծ ծախսերի դիմաց։ Զուտ սոցիալական տեսանկյունից հարց է առաջանում` ինչու այդ ծախսերը պետք է արվեն միջին խավի և ունևորների համար, ոչ կարիքավորների (որոնք, բնականաբար, բնակարաններ ձեռք չեն բերում)։
Փոխնախարարը նշեց` կառավարությունն ուզում է վերադառնալ այն գաղափարին, որը քննարկվում էր դեռ մի քանի տարի առաջ՝ Հարկային օրենսգրքի ընդունման փուլում։ Այն ժամանակ առաջարկվում էր ոչ թե թիրախային (հիփոթեքով չսահմանափակված) արտոնություններ տրամադրել, այլ համատարած` հարկային վարկերի տեսքով։ Ոմանց ավելի անհրաժեշտ է բնակարանի վարձավճարի փոխհատուցում ստանալ, ոմանց էլ՝ բուժման ծախսերի և այլն։ Այժմ կառավարությունը ուզում է քննարկել, թե ով և ինչ սոցիալական վարկեր կարող է ստանալ։
Քաղաքացիների կարիքները գնահատելու համար համընդհանուր հարկային հայտարարագրեր են պետք, որոնք առաջիկա երեք տարվա ընթացքում փուլ առ փուլ պարտադիր կդառնան (այս տարվանից սկսած)։
Պողոսյանը հավելեց, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում կառավարությունը կքննարկի նման վարկերի շրջանակը և շահառուների ծածկույթը։
Ինչպե՞ս կարող է արցախցին օգտվել բնակարանային ապահովման ծրագրից. պարզաբանում է փոխնախարարը
Լրահոս
0