https://arm.sputniknews.ru/20240109/shat-ynkeraser-u-bari-tgha-er-voskevazi-varchakan-ghekavary-dirqerum-spanvats-spaji-masin-70930460.html
Շատ ընկերասեր ու բարի տղա էր. Ոսկեվազի վարչական ղեկավարը` դիրքերում սպանված սպայի մասին
Շատ ընկերասեր ու բարի տղա էր. Ոսկեվազի վարչական ղեկավարը` դիրքերում սպանված սպայի մասին
Sputnik Արմենիա
Ոսկեվազի ղեկավարը կարծում է, որ Կարեն Կարապետյանը կռիվ չէր հրահրի. բնույթով այդպիսին չէր։ 09.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-09T12:44+0400
2024-01-09T12:44+0400
2024-01-09T12:51+0400
հայաստան
սպա
սպանություն
զինծառայող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/09/70930250_0:24:960:564_1920x0_80_0_0_181dfc096528977bf24efe96a4317d74.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում սպանված պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանը Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղից էր։ Ոսկեվազի վարչական ղեկավար Երվանդ Համբարձումյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ Կարենը դեկտեմբերի 28-ին դարձել էր 24 տարեկան, ամուսնացած չէր։Ավելի վաղ ՊՆ–ն հայտնել էր, որ նրա դին հրազենային վնասվածքով հայտնաբերվել է մարտական դիրքում։ ԶԼՄ–ներում լուր էր տարածվել, որ դեպքը տեղի է ունեցել ՀՀ Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերից մեկում։ Նշվում էր, որ սպայի վրա կրակել է նույն դիրքում գտնվող ժամկետային զինծառայողը։Երվանդ Համբարձումյանի խոսքով` Կարենը շատ զուսպ, հավասարակշռված և հանգիստ մարդ էր։Կարեն Կարապետյանն ընտանիքի ավագ որդին էր, նա փոքր եղբայր ունի, որն ամուսնացած է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/09/70930250_0:0:961:720_1920x0_80_0_0_3ad539f30954a772a53535241b9c92c3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սպա, սպանություն, զինծառայող
հայաստան, սպա, սպանություն, զինծառայող
Շատ ընկերասեր ու բարի տղա էր. Ոսկեվազի վարչական ղեկավարը` դիրքերում սպանված սպայի մասին
12:44 09.01.2024 (Թարմացված է: 12:51 09.01.2024) Ոսկեվազի ղեկավարը կարծում է, որ Կարեն Կարապետյանը կռիվ չէր հրահրի. բնույթով այդպիսին չէր։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում սպանված պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանը Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղից էր։ Ոսկեվազի վարչական ղեկավար Երվանդ Համբարձումյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ Կարենը դեկտեմբերի 28-ին դարձել էր 24 տարեկան, ամուսնացած չէր։
Ավելի վաղ ՊՆ–ն հայտնել էր, որ
նրա դին հրազենային վնասվածքով հայտնաբերվել է մարտական դիրքում։ ԶԼՄ–ներում լուր էր տարածվել, որ դեպքը տեղի է ունեցել ՀՀ Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերից մեկում։ Նշվում էր, որ սպայի վրա կրակել է նույն դիրքում գտնվող ժամկետային զինծառայողը։
Երվանդ Համբարձումյանի խոսքով` Կարենը շատ զուսպ, հավասարակշռված և հանգիստ մարդ էր։
«Շատ լավ երիտասարդ էր, բարի, ընկերասեր, լավ հատկանիշներով օժտված։ Չեմ կարծում, որ կռիվ կարող էր հրահրել, այդ բնույթի անձնավորություն չէր։ Մինչև պայմանագրային ծառայության անցնելը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում է սովորել, ավարտել։ Դրանից հետո էլ Վազգեն Սարգսյանի ռազմական համալսարանում դասընթացների էր մասնակցել, լեյտենանտի կոչում էր ստացել, հետո էլ զորակոչվել։ Արդեն 6 ամսվա ծառայող էր»,– ասաց Ոսկեվազի վարչական ղեկավարը։
Կարեն Կարապետյանն ընտանիքի ավագ որդին էր, նա փոքր եղբայր ունի, որն ամուսնացած է։