00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքապետարանի պարգևավճարների ֆոնդը նախատեսվում է ավելացնել 86.6%-ով․ հետազոտություն

Երևան քաղաքապետարան
Երևան քաղաքապետարան - Sputnik Արմենիա, 1920, 09.01.2024
Երևան քաղաքապետարան
Բաժանորդագրվել
«Լույս» հիմնադրամի տնտեսական հետազոտությունների խմբի ղեկավար Սոնա Ղարիբյանը Sputnik Արմենիայի հետ խոսել է Երևանի 2024թ․-ի բյուջեի ամենմտահոգիչ կետերի մասին։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Երևան քաղաքի 2024թ.-ի բյուջեով պարգևատրումների ֆոնդի աճը նախատեսվում է ավելացել 86.6%-ով (2023-ի համեմատ), իսկ 2022-ի հաստատված բյուջեի ցուցանիշին այն արդեն գերազանցելու է ավելի քան 2.8 անգամ։ Այս մասին ասվում է «Լույս» հիմնադրամի՝ Երևան քաղաքի 2024 թ-ի բյուջեի հետազոտությունում։
Հիմնադրամի տնտեսական հետազոտությունների խմբի ղեկավար Սոնա Ղարիբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Երևան քաղաքում գումար հատկացելու համար շատ ավելի կարևոր ուղություններ կան, իսկ իշխանությունը կապիտալ ծախսերով գումարներ նախատեսելու փոխարեն պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների ուղղությամբ են աճ նախատեսում։
Վերլուծության արդյունքում տարակուսանք է առաջացրել նաև Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում վճարովի ավտոկայանատեղիների (կարմիր գծերի) թանկացման ֆոնին այդ վճարներից ակնկալվող չափազանց «համեստ» աճը։
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Արման Ջհանգիրյանը վերջերս հայտնել էր, որ ավտոկայանեղիների վճարների բարձրացման արդյունքում 2024 թ-ին բյուջե կմտնի լրացուցիչ 150 մլն դրամ։
«Տպավորություն է, որ այն բյուջեում գրեթե հաշվի չի առնվել։ Երկու տարբերակ կա, թե ինչու են նրանք այդպես արել՝ կա՛մ հույս չունեն, որ մարդիկ կվճարեն այդ «կարմիր գծերի» համար ու իրենց այսպես ասած՝ նորարարությունը չի աշխատի, կա՛մ էլ սպասում են, որ հետագայում այս վճարի բարձրացման հաշվին բյուջեի փաստացի եկամուտների պլանավորվածից ավելին լինի, ու իրենք դա ներկայացնեն որպես ևս մեկ «աննախադեպ» ձեռքբերում եկամուտների հավաքագրման գործում»,- ասաց Սոնա Ղարիբյանը։
Այնուամենայնիվ, քաղաքապետարանի 2024թ-ի բյուջեով ծրագրվում է եկամուտների աճ, բայց դրանք պայմանավորված կլինեն տեղական տուրքերի, տեղական վճարների, այդ թվում՝ դրանց դրույքաչափերի բարձրացմամբ և գույքային հարկերի գծով պլանավորվող մուտքերի ավելացմամբ։
Հետազոտությունում նշվում է, որ 2024թ. բյուջեով պլանավորվում են 6 մլրդ դրամի եկամուտներ՝ 2023թ. հաստատված բյուջեով նախատեսվածից 19.5 մլրդ դրամով կամ 18.6%-ով ավելի։ Ի դեպ, 2023թ. բյուջեով սկզբնապես հաստատված 105.1 մլրդ դրամի եկամուտները հետագայում ճշտված պլանով բարձրացվել են 13.1%-ով։ Այսինքն՝ 2023-ի ճշտված պլանի համեմատ 2024թ. բյուջեի ընդհանուր եկամուտների ակնկալվող աճը կազմում է 4.9% կամ 5.8 մլրդ դրամ։
Լրահոս
0