https://arm.sputniknews.ru/20240109/lemkini-instituty-datapartel-e-hardzakumy-areveljan-erusaghemi-hajkakan-taghamasi-vra--70950995.html
Լեմկինի ինստիտուտը դատապարտել է հարձակումը Արևելյան Երուսաղեմի հայկական թաղամասի վրա
Լեմկինի ինստիտուտը դատապարտել է հարձակումը Արևելյան Երուսաղեմի հայկական թաղամասի վրա
Sputnik Արմենիա
Լեմիկին ինստիտուտը հայտարարել է, որ լիովին աջակցում է երուսաղեմահայության դիմադրությանը և իշխանություններին կոչ է անում բոլոր անհրաժեշտ միջոցներով ապահովել... 09.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-09T18:05+0400
2024-01-09T18:05+0400
2024-01-09T18:16+0400
«կովերի պարտեզ» կալվածք
երուսաղեմ
լեմկինի ինստիտուտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/01/68059807_0:93:1600:993_1920x0_80_0_0_f8aaca6cf46dd1ef97efe819f69c6a1a.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik․ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը խստորեն դատապարտում է իսրայելա-ավստրալացի գործարար Դենիել Ռուբենշտեյնի հետ կապված զինված խմբավորումների վերջին դաժան հարձակումն Արևելյան Երուսաղեմի հայկական թաղամասի վրա: Համապատասխան գրառումն արվել է ինստիտուտի X-ի էջում։«Մենք կրկնում ենք մեր նախորդ հայտարարության կոչը՝ պաշտպանելու հայկական թաղամասի մշակութային ժառանգությունը և հարգելու նրա բնակիչների կամքը, որոնք շարունակում են դիմադրել իրենց հողերի բռնի յուրացմանը»,- նշված է ինստիտուտի հայտարարության մեջ:Ընդգծվում է, որ նման իրադարձությունները նպաստում են զանգվածային վայրագություններին և ցեղասպանությանը նպաստող միջավայրի ստեղծմանը: Նշվում է, որ նման նախազգուշացումները կարևոր են հայերի դեմ հետագա էսկալացիան կանխելու համար:Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը ստորագրել է «Կովերի պարտեզի» տարածքը գործարար Դենիել Ռուբինշտեյնին 99 տարով վարձակալության հանձնելու մասին պայմանագիր` հյուրանոց կառուցելու համար։ Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է իրականացնում այս գործարքի դեմ։
երուսաղեմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/01/68059807_0:0:1424:1067_1920x0_80_0_0_37ae3ef97fd7168231b3aa459b120548.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«կովերի պարտեզ» կալվածք, երուսաղեմ, լեմկինի ինստիտուտ
«կովերի պարտեզ» կալվածք, երուսաղեմ, լեմկինի ինստիտուտ
Լեմկինի ինստիտուտը դատապարտել է հարձակումը Արևելյան Երուսաղեմի հայկական թաղամասի վրա
18:05 09.01.2024 (Թարմացված է: 18:16 09.01.2024) Լեմիկին ինստիտուտը հայտարարել է, որ լիովին աջակցում է երուսաղեմահայության դիմադրությանը և իշխանություններին կոչ է անում բոլոր անհրաժեշտ միջոցներով ապահովել հայկական թաղամասի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik․ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը խստորեն դատապարտում է իսրայելա-ավստրալացի գործարար Դենիել Ռուբենշտեյնի հետ կապված զինված խմբավորումների վերջին դաժան հարձակումն Արևելյան Երուսաղեմի հայկական թաղամասի վրա: Համապատասխան գրառումն արվել է ինստիտուտի
X-ի էջում։
«Մենք կրկնում ենք մեր նախորդ հայտարարության կոչը՝ պաշտպանելու հայկական թաղամասի մշակութային ժառանգությունը և հարգելու նրա բնակիչների կամքը, որոնք շարունակում են դիմադրել իրենց հողերի բռնի յուրացմանը»,- նշված է ինստիտուտի հայտարարության մեջ:
Ընդգծվում է, որ նման իրադարձությունները նպաստում են զանգվածային վայրագություններին և ցեղասպանությանը նպաստող միջավայրի ստեղծմանը: Նշվում է, որ նման նախազգուշացումները կարևոր են հայերի դեմ հետագա էսկալացիան կանխելու համար:
«Մենք լիովին աջակցում ենք երուսաղեմահայության դիմադրությանը և իշխանություններին կոչ ենք անում բոլոր անհրաժեշտ միջոցներով ապահովել հայկական թաղամասի և Արևելյան Երուսաղեմի մնացած մասի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը»,- նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը ստորագրել է «Կովերի պարտեզի» տարածքը գործարար Դենիել Ռուբինշտեյնին 99 տարով վարձակալության հանձնելու մասին պայմանագիր` հյուրանոց կառուցելու համար։ Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է իրականացնում այս գործարքի դեմ։