00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խելագար, թե հանճար. ինչպես են Փարաջանովին հիշում ժամանակակիցները

© Photo : provided by Yuri MechitovՍերգեյ Փարաջանովը
Սերգեյ Փարաջանովը - Sputnik Արմենիա, 1920, 09.01.2024
Սերգեյ Փարաջանովը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նկարիչ, որը երբեք չի կարողացել «բոլորի պես ապրել»... Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի կապակցությամբ Sputnik Արմենիան ներկայացնում է հանճարեղ ռեժիսորի ժամանակակիցների հուշերը նրա մասին։
Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականի հունվարի 9-ին Թբիլիսիում՝ հնաոճ իրերի սիրահար Իոսիֆ Փարաջանովի և Սիրան Բեժանովայի հայկական ընտանիքում: «Փարաջանովը նյութականացրեց ոգին», - նման հակիրճ, բայց շատ բովանդակալից արտահայտությամբ է բնութագրել կինոռեժիսորին Յուրի Նորշտեյնը: Իսկ ժամանակակիցների հիշողությունները կօգնեն ավելի մանրամասն պատկերացում կազմել նրա վառ անհատականության և հակասական բնույթի մասին։

«Խաղում էր մարդկանց հետ». ուկրաինացի թատերական նկարիչ Եկատերինա Ռապայի հուշերը

Նա խաղում էր իրեն շրջապատող մարդկանց հետ, ինչպես խաղում են տիկնիկների հետ։ Մենք բոլորս նրա բեմի հերոսներն էինք։ Ամեն ինչ դառնում էր անվերջանալի ստեղծագործական ընթացք՝ երեկվա շուկա գնալը, վաղվա ընդունելությունը, ինչ-որ մեկի գլխարկը կամ հին կախազարդը։ Տունը գեղեցիկ էր։ Բոլոր առարկաները դասավորված էին նրա կոլաժների նման։ Յուրաքանչյուր բան ընտրվել էր որպես ռեկվիզիտի անհրաժեշտ և ճշգրիտ առարկա…
© Sputnik / Юрченко / Անցնել մեդիապահոցՓարաջանովն ու ընկերներրն իր տանը
Яков Явно, Сергей Параджанов - Sputnik Արմենիա, 1920, 09.01.2024
Փարաջանովն ու ընկերներրն իր տանը
Նոր հյուրին ավանդաբար տրվում էր «Նապոլեոնի արշավային մահճակալը»՝ ամպիր ոճով ծալովի մետաղական անկողին. այլ քնելու տեղեր չկային: Մարդիկ նստում էին կաղնու սեղանի շուրջ եկեղեցու ծանր նստարանների վրա՝ բարձր, ուղիղ հենվելու տեղով: Շուրջբոլորը գուցուլյան սրբապատկերներ էին, Ռաստրելիի փայտե հրեշտակներ, սիրամարգի փետուրներով հին սաղավարտներ, անվերջ իրեր և փարաջանովյան բազմաթիվ աշխատանքներ՝ կոլաժներ, նկարներ, գրաֆիկա։ Արշավների ժամանակ նա նկարում էր խոտի և ծաղիկների փնջերով, դրանք նա քաղում էր ճանապարհից: Կային կերամիկական պատկերներ՝ ավետարանական սյուժեներով։ Կային հին տիկնիկներ, որոնց համար ինքն էր զգեստներ կարում։ Ոչ ոք չէր հասկանում, թե երբ էր նա հասցնում աշխատել։ Ես տեսել եմ, թե ինչպես էր նա գրեթե առանց նայելու ինչ-որ կոլաժ ստեղծում՝ խմելով և զրուցելով հյուրի հետ: Անմիջապես ինչ-որ դրվագ էր հորինում սցենարի համար և խաղում այն՝ օգտագործելով քեզ որպես հետին պլանի դերասան:
Մի քանի անգամ ես նրան մենակ եմ բռնացրել։ Այդ ուրախ ժամերին նա սովորականից ավելի հանգիստ էր, ավելի բարի և ավելի խորը։
© Sputnik / Вероника Журавлёва«Գանձերը Արարատ լեռան վրա» ժողովածուները Սերգեյ Փարաջանովի Երևանի թանգարանում
Сборники Сокровища у горы Арарат в ереванском Музее Сергея Параджанова - Sputnik Արմենիա, 1920, 09.01.2024
«Գանձերը Արարատ լեռան վրա» ժողովածուները Սերգեյ Փարաջանովի Երևանի թանգարանում
Ես գալիս էի ցույց տալու իմ նոր աշխատանքները։ Նա ակնածանքով ու հոգատարությամբ էր վերաբերվում դրանց։ Զարմանալի էր, թե ինչպես էր նա հիանում դրանցով, դա ուրախություն և շփոթություն էր առաջացնում: Նա հերթով նայում էր` մեկից մյուսին անցնելով, ափով բերանը ծածկելով, հիացական խոսքեր էր ասում, ինչ-որ զարմանալի խորհուրդներ տալիս։ Նա այնքան լուրջ էր ու տարված, որ ինձ անասելի շփոթված և երջանիկ էին զգում։ Այնպես, ինչպես կյանքում այլևս երբեք:
Մի օր վաղ երեկոյան եկա նրա մոտ: Ազնվամորու գույնի արևը հեռանում էր տանիքների եզրերից։ Նա նստած էր պատշգամբում՝ մազոտ մարմնին մի բաճկոն գցած, մուրճով հարվածում էր հին, վարդի պատկերով ափսեներին, ունելիով փշրում էր բեկորները, դարձնում ավազ, դրանից մի գեղեցիկ բան էր հավաքում։ Լուռ էր, քչախոս, կենտրոնացած: Տնական, հայրական զրույց ունեցանք։ Երեկոն էր իջնում, բայց այդպես էլ չէր մթնում։
Մեկ անգամ էլ գտա նրան «ֆուրիոզո» վիճակում։ Նա տան մեջ այս ու այն կողմ էր նետվում, իրերն էր շպրտում, ինչ-որ զառանցական արտահայտություններ բղավում. «Վերջ։ Ես այլևս կինո չեմ նկարելու: Ես անտաղանդ եմ: Բավական է։ Երբեք»։ Աչքերից կայծ էր թափվում, հետո լալիս էր։ Ես սարսափեցի և հարցրեցի. «Սերյոժա քեռի, ի՞նչ է պատահել, ինչու՞»։Նա սկսեց բղավել. «Ես «Կոնֆորմիստը» նայեցի։ Դու տեսե՞լ ես «Կոնֆորմիստը»: Դա հանճարեղ է: Դրանից հետո չեմ կարող նկարահանել: Ես անպիտան եմ: Ես ոչնչություն եմ»։ Անհնար էր հակադրվել։ Նա վերարկուն վրան գցեց և դուրս եկավ։
Ֆիլմը հեշտ չէր գտնել։ Այն լավ կրճատել էին, բայց, ընդհանուր առմամբ, իր բոլոր արժանիքներով հանդերձ, Փարաջանովին ոչ մի կերպ չէր նսեմացնում։ Պարզապես դա այլ կինոնկար էր: Ինձ համար առեղծված է մնում, թե նա իր համար ինչ մահացու բան էր տեսել այնտեղ։
Կամ նա կարող էր ինչ-որ մեկի ֆիլմը պատմել այնպիսի հիացմունքով, այնպիսի մանրամասնությամբ, խաղալ տեսարաններն այնպես, որ թվում էր՝ չեմ դիմանա, եթե չտեսնեմ այդ գլուխգործոցը։ Նայում էի ու տարակուսում՝ որտեղից էր պեղել այն հիանալի բաները, որ պատմում էր։
© Photo : provided by Yuri MechitovՍերգեյ Փարաջանովը
Сергей Параджанов  - Sputnik Արմենիա, 1920, 09.01.2024
Սերգեյ Փարաջանովը

Քիչ էր մնում հարազատ եղբորորդուն նստեցներ «սպանության փորձի» համար. «Սերյոժայի» մասին Գեորգի Փարաջանովի հարցազրույցից

Կարելի է ասել, որ ես իմ ամբողջ կյանքում եղել եմ հորեղբորս կողքին՝ իմ ծնունդից սկսած, թեև կար ժամանակ, երբ Սերյոժան (այդպես է Գեորգին անվանում Փարաջանովին – խմբ.) ապրում էր Կիևում, բանտում է եղել․.. Իսկ նրա կյանքի վերջին 12 տարիները՝ 1978-1990 թվականները, անցկացրել ենք միասին, նույն տանը ... ինչ-որ մեկի համար Սերյոժայի հետ շփումը անհավանական տոն էր, ինձ համար դա առօրյա կյանք էր՝ կռվում էինք, վիճում․․․ Իսկ 1978 թվականին նա ինձ քիչ էր մնում բանտ նստեցներ։ Ճիշտ է` չեմ նստել, սակայն հորեղբորս սպանության փորձի համար դատվածություն ունեմ։ Մի գեղեցիկ օր նա բառի ամբողջ իմաստով ինձ խելագարության հասցրեց։ Այնքան, որ ես բռնեցի կացինը և վրա տվեցի, և նա վազեց ոստիկանություն և դիմում գրեց: Հետո հաշտվեցինք…
© Photo : Facebook / Sergey Parajanov museumՓարաջանովը որդու` Սուրենի հետ
Сергей Параджанов с сыном Суреном  - Sputnik Արմենիա, 1920, 09.01.2024
Փարաջանովը որդու` Սուրենի հետ
Սերյոժան մեծագույն իմիջմեյքեր էր: Նրա նման մարդիկ պատերազմներ են սկսում, հեղափոխություններ անում։ Նա հեղափոխություն կատարեց կինոյում, կոլաժի ժանրում։ Աշխարհի ոչ մի ռեժիսոր չունի այնպիսի տուն-թանգարան, ինչպիսին Երևանում Փարաջանովինն է։ Սերյոժան իր արժեքը լավ գիտեր: «Դուք իմ թանգարանում դրամարկղի աշխատողներ եք լինելու»։ Չնայած թանգարանը դեռ չկար էլ։ Բայց նա արդեն կանխատեսում էր. «Այնտեղ նստելու ու փող ես գողանալու։ 200 այցելու է եկած լինելու, իսկ դու ասելու ես՝ 120»։

Փարաջանովի երկրորդ կալանավորումից հետո Տոնինո Գուերայի և Էդուարդ Շևարդնաձեի զրույցից

Սերոժիկը, ըստ էության, աշխարհում միակ ռեժիսորն է, ում հաջողվել է էկրանին փոխանցել երազ-հեքիաթի շողը: Ցանկացած բնապատկերից նա ստացել է նատյուրմորտներ, կինոանկարչություն։ Նրա բոլոր կերպարները չափազանցված տեսք ունեն (աչքեր, բեղեր, հոնքեր), ինչպես Չապլինի 20-ականների հերոսները: Բայց դա բողոք չէ այսօրվա օրերի կամ մեր ամբողջ կյանքի դեմ։ Սա Փարաջանովի հզոր կամքն է, որը ստիպում է մարդկանց տեղափոխվել այլ աշխարհ, որը բնորոշ է միայն իրեն: Մի աշխարհ, որը լի է լեգենդներով և ժողովրդական ֆանտազիաներով:

Սիրում էր ոչ միայն ծննդյան օրը

Կենսագիր Յուրի Մեչիտովը և նրա ընկեր Նոդար Վաշակիձեն Sputnik Արմենիային ներկայացրել են Փարաջանովի մասին իրենց հիշողությունները։
Մեչիտով. «Սիրում էր իր կյանքի ամեն օրը, սիրում էր կյանքը։ Նա սիրում էր գեղեցիկը, հիանալին և, ընդհանուր առմամբ, այլ աշխարհի մարդ էր: Նրա պես մարդիկ այսօր չեն ծնվում։ Նա կարող էր հմտորեն միավորել գեղեցկությունն ու ազատությունը:
Մի անգամ ինձ ասաց՝ «նկարահանիր ինձ, և դու հեռուն կգնաս»: Այդպես էլ եղավ...
Նրան պետք էր հասկանալ և ընդունել․ մարդիկ կա՛մ նրա հետ էին, կա՛մ դեմ էին: Ռեժիսորը կարող էր հեշտությամբ վիրավորել ցանկացած մարդու, ասել, ինչպես ուզում էր»։

«Մի անգամ Փարաջանովը որոշել էր ինձ հին կոմոդ նվիրել։ Երկար ժամանակ դրա հետևից չէի գնում։ Նա ի վերջո բարկացավ և վերջնագիր տվեց ինձ` «შე დებილო (այ հիմար) կոմոդները փողոցում գցած չեն»։ Սպառնաց Էլդար Շենգելայային (ռեժիսոր - խմբ.) տալ, եթե չվերցնեմ։ Նա շատ էր սիրում նվերներ անել, նույնիսկ իր ծննդյան օրը»,–պատմեց Վաշակիձեն։

Մի անգամ Փարաջանովն ասաց, որ չափից շատ բարի եմ և դրական և խորհուրդ տվեց շատ բաների նկատմամբ ավելի կոշտ լինել։
Թբիլիսիում ծնված, Կիևում ապրած Փարաջանովը թաղվել է Երևանում: Նրա աճյունը հանգչում է Կոմիտասի անվան պանթեոնում՝ դերասան Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյանի և բանաստեղծ Համո Սահյանի շիրիմների կողքին։
Լրահոս
0