https://arm.sputniknews.ru/20240109/fransiaji-varchapet-e-nshanakvel-34-amja-gabriel-ataly-70944173.html
Ֆրանսիայի վարչապետ է նշանակվել 34-ամյա Գաբրիել Ատալը
Ֆրանսիայի վարչապետ է նշանակվել 34-ամյա Գաբրիել Ատալը
Sputnik Արմենիա
Ատալը Ֆրանսիայի պատմության մեջ կառավարության ամենաերիտասարդ ղեկավարն է։ 09.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-09T15:42+0400
2024-01-09T15:42+0400
2024-01-09T15:45+0400
ֆրանսիա
վարչապետ
պաշտոն
էմանուել մակրոն
գաբրիել ատալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/09/70943489_0:0:1601:901_1920x0_80_0_0_37c692074a47c09b4c90d91b290ce44c.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կառավարության նախկին ղեկավար Էլիզաբեթ Բորնի հրաժարականից հետո վարչապետ է նշանակել Գաբրիել Ատալին: Տեղեկությունը հայտնում են արևմտյան լրատվամիջոցները։Կառավարության նոր ղեկավարի անունը պետք է հայտնի դառնար երեկ երեկոյան՝ Էլիզաբեթ Բորնի հրաժարականից անմիջապես հետո, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականի մայիսից։Ըստ լրատվամիջոցների` հայտարարությունը հետաձգվել է ներքին առճակատման պատճառով. Ատալի թեկնածությանը դեմ է եղել նաև Մակրոնի մերձավորներից մեկը՝ «Մոդեմ» կենտրոնամետ կուսակցության առաջնորդ Ֆրանսուա Բայրուն:
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/09/70943489_0:0:1473:1104_1920x0_80_0_0_1f8ed9ae27c992ec127b3e287be48afc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, վարչապետ, պաշտոն, էմանուել մակրոն, գաբրիել ատալ
ֆրանսիա, վարչապետ, պաշտոն, էմանուել մակրոն, գաբրիել ատալ
Ֆրանսիայի վարչապետ է նշանակվել 34-ամյա Գաբրիել Ատալը
15:42 09.01.2024 (Թարմացված է: 15:45 09.01.2024) Ատալը Ֆրանսիայի պատմության մեջ կառավարության ամենաերիտասարդ ղեկավարն է։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կառավարության նախկին ղեկավար
Էլիզաբեթ Բորնի հրաժարականից հետո վարչապետ է նշանակել Գաբրիել Ատալին: Տեղեկությունը հայտնում են արևմտյան լրատվամիջոցները։
34-ամյա Ատալը, որ մինչ այս նշանակումը ղեկավարում էր կրթության նախարարությունը, Ֆրանսիայի գործող նախագահի թիմում ծագող աստղ է համարվում։ Չնայած տարիքին` նա հասցրել է լինել Ֆրանսիայի կառավարության խոսնակ և ղեկավարել բյուջեի նախարարությունը:
Կառավարության նոր ղեկավարի անունը պետք է հայտնի դառնար երեկ երեկոյան՝ Էլիզաբեթ Բորնի հրաժարականից անմիջապես հետո, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականի մայիսից։
Ըստ լրատվամիջոցների` հայտարարությունը հետաձգվել է ներքին առճակատման պատճառով. Ատալի թեկնածությանը դեմ է եղել նաև Մակրոնի մերձավորներից մեկը՝ «Մոդեմ» կենտրոնամետ կուսակցության առաջնորդ Ֆրանսուա Բայրուն: