https://arm.sputniknews.ru/20240109/2023-tin-kajacel-e-34-bardzrastitshan-ajc-hh-isk-hh-pashtvonjanery-irakanacrel-en-68-ajc-70924706.html
2023 թ–ին կայացել է 34 բարձրաստիճան այց ՀՀ, իսկ ՀՀ պաշտոնյաները իրականացրել են 68 այց
2023 թ–ին կայացել է 34 բարձրաստիճան այց ՀՀ, իսկ ՀՀ պաշտոնյաները իրականացրել են 68 այց
Sputnik Արմենիա
Արտաքին գործերի նախարարությունը 2023թ. գործունեության հաշվետվությունն է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ 09.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-09T10:37+0400
2024-01-09T10:37+0400
2024-01-09T10:54+0400
նիկոլ փաշինյան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
դիվանագետ
արարատ միրզոյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/01/09/70924463_0:24:1200:700_1920x0_80_0_0_48bc8add5254d8500f2524ef30dd330a.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. 2023 թվականի ընթացքում կայացել է 34 բարձրաստիճան այց Հայաստանի Հանրապետություն, իսկ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրականացվել է 68 այց, որից 40-ը՝ ԱԳ նախարարի կողմից: Արտաքին գործերի նախարարությունում 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու ժամանակ այս տվյալները ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։Քննարկվել են 2024 թ. ծրագրվող միջազգային միջոցառումները և այդ ուղղությամբ նախանշվող ֆինանսական ծախսերը:Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում, ինչպես նաև արտերկրում ՀՀ նոր դիվանագիտական և հյուպատոսական հիմնարկների բացմանն առնչվող հարցերի:Հաշվետվության ներկայացումից հետո նախանշվել են մի քանի ուղղություններով ԱԳՆ հետագա ծրագրերն ու անելիքները։Փաշինյանը կարևորել է դիվանագիտական ծառայության շարունակական զարգացումը՝ ներկայիս համաշխարհային միտումներին համահունչ: Նա ընդգծել է նաև արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի առավելագույնս օգտագործման անհրաժեշտությունը և պատասխանատուներին տվել հանձնարարականներ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/01/09/70924463_66:0:1133:800_1920x0_80_0_0_6fa4c4898b1533da61128f83715431c1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, դիվանագետ, արարատ միրզոյան
նիկոլ փաշինյան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, դիվանագետ, արարատ միրզոյան
2023 թ–ին կայացել է 34 բարձրաստիճան այց ՀՀ, իսկ ՀՀ պաշտոնյաները իրականացրել են 68 այց
10:37 09.01.2024 (Թարմացված է: 10:54 09.01.2024) Արտաքին գործերի նախարարությունը 2023թ. գործունեության հաշվետվությունն է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. 2023 թվականի ընթացքում կայացել է 34 բարձրաստիճան այց Հայաստանի Հանրապետություն, իսկ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրականացվել է 68 այց, որից 40-ը՝ ԱԳ նախարարի կողմից: Արտաքին գործերի նախարարությունում 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու ժամանակ այս տվյալները
ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ներկայացվել են նաև առանցքային խնդիրների շուրջ ՀՀ դիրքորոշումները, ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հանրահռչակման ուղղությամբ իրականացված աշխատանքները, այդ թվում՝ միջազգային մամուլում շուրջ 2500 հրապարակումների միջոցով:
Քննարկվել են 2024 թ. ծրագրվող միջազգային միջոցառումները և այդ ուղղությամբ նախանշվող ֆինանսական ծախսերը:
Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում, ինչպես նաև արտերկրում ՀՀ նոր դիվանագիտական և հյուպատոսական հիմնարկների բացմանն առնչվող հարցերի:
Հաշվետվության ներկայացումից հետո նախանշվել են մի քանի ուղղություններով ԱԳՆ հետագա ծրագրերն ու անելիքները։
«Հայաստանի արտաքին քաղաքականության բարձրագույն նպատակը Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ապահովելը և երաշխավորելն է»,- ասել է վարչապետը:
Փաշինյանը կարևորել է դիվանագիտական ծառայության շարունակական զարգացումը՝ ներկայիս համաշխարհային միտումներին համահունչ: Նա ընդգծել է նաև արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի առավելագույնս օգտագործման անհրաժեշտությունը և պատասխանատուներին տվել հանձնարարականներ: