https://arm.sputniknews.ru/20240108/pentagvoni-ghekavary-hrazharakan-chi-ta-ir-hvospitalacman-shurj-skandali-pattsharvov-70911325.html
Պենտագոնի ղեկավարը հրաժարական չի տա իր հոսպիտալացման շուրջ սկանդալի պատճառով
Պենտագոնի ղեկավարը հրաժարական չի տա իր հոսպիտալացման շուրջ սկանդալի պատճառով
Sputnik Արմենիա
70-ամյա նախարարը գերատեսչությունը գլխավորում է 2021 թվականից։ 08.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-08T20:33+0400
2024-01-08T20:33+0400
2024-01-08T20:33+0400
ամն
պենտագոն
պաշտոն
հրաժարական
լլոյդ օսթին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/08/70908626_0:0:3072:1728_1920x0_80_0_0_19b6ecc92741a27713733f35f56e6ee3.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, որը սկանդալի կիզակետում է հայտնվել իր հոսպիտալացման մասին չծանուցելու պատճառով, պաշտոնը լքելու մտադրություն չունի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանական գերատեսչության մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերին։Նախորդ շաբաթ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Պենտագոնը Սպիտակ տանը երեք օր չի հայտնել, որ 70-ամյա Օսթինը հոսպիտալացվել է, և մի շարք պաշտոնյաներ զայրացել են դրանից։ԱՄՆ պաշտպանության նախարարը հունվարի 1-ին հիվանդանոց է տեղափոխվել պլանային բժշկական պրոցեդուրայից հետո առաջացած բարդությունների պատճառով: Ավելի ուշ նա վստահեցրել է, որ իր առողջական վիճակը բարելավվում է, և միաժամանակ խոստովանել է, որ կարող էր հանրությանը ավելի պատշաճ ձևով տեղեկացնել իր առողջական խնդիրների մասին։Նշենք, որ նա Պենտագոնը ղեկավարում է 2021 թվականի հունվարից։
ամն
պենտագոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/08/70908626_341:0:3072:2048_1920x0_80_0_0_bb0b007bc0741fd261ac5a3fe129900c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, պենտագոն, պաշտոն, հրաժարական, լլոյդ օսթին
ամն, պենտագոն, պաշտոն, հրաժարական, լլոյդ օսթին
Պենտագոնի ղեկավարը հրաժարական չի տա իր հոսպիտալացման շուրջ սկանդալի պատճառով
70-ամյա նախարարը գերատեսչությունը գլխավորում է 2021 թվականից։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, որը սկանդալի կիզակետում է հայտնվել իր հոսպիտալացման մասին չծանուցելու պատճառով, պաշտոնը լքելու մտադրություն չունի։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանական գերատեսչության մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերին։
«Նախարարը շարունակելու է աշխատել և ծառայել ի բարօրություն մեր երկրի պաշտպանության», - ասել է Ռայդերը «Fox News» հեռուստաալիքի եթերում՝ մեկնաբանելով Օսթինի հնարավոր հրաժարականի շուրջ խոսակցությունները։
Նախորդ շաբաթ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Պենտագոնը Սպիտակ տանը երեք օր չի հայտնել, որ 70-ամյա Օսթինը հոսպիտալացվել է, և մի շարք պաշտոնյաներ զայրացել են դրանից։
ԱՄՆ պաշտպանության նախարարը հունվարի 1-ին հիվանդանոց է տեղափոխվել պլանային բժշկական պրոցեդուրայից հետո առաջացած բարդությունների պատճառով: Ավելի ուշ նա վստահեցրել է, որ իր առողջական վիճակը բարելավվում է, և միաժամանակ խոստովանել է, որ կարող էր հանրությանը ավելի պատշաճ ձևով տեղեկացնել իր առողջական խնդիրների մասին։
Նշենք, որ նա Պենտագոնը ղեկավարում է 2021 թվականի հունվարից։