https://arm.sputniknews.ru/20240108/catsr-gnatshy-tujl-e-talis-husal-vor-kunenanq-aghqatutjan-eakan-krtshatum-qervobjan-70892717.html
Ցածր գնաճը թույլ է տալիս հուսալ, որ կունենանք աղքատության էական կրճատում. Քերոբյան
Ցածր գնաճը թույլ է տալիս հուսալ, որ կունենանք աղքատության էական կրճատում. Քերոբյան
Sputnik Արմենիա
Նախարարը ներկայացրեց 2023թ․-ի մի շարք ցուցանիշներ։ 08.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-08T16:35+0400
2024-01-08T16:35+0400
2024-01-08T17:04+0400
վահան քերոբյան
աղքատություն
հայաստան
գնաճ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/08/70892490_11:130:1588:1017_1920x0_80_0_0_409506ce91cef6c8580ab5d3d4912c6b.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik․ 2023-ի երկրորդ կիսամյակի ցուցանիշներով գործազրկությունը կազմել է 11,7 տոկոս՝ 2020թ․ վերջի 18,2 տոկոսի համեմատ։ Այսօր հրավիրված 2023 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։Նա հույս ունի, որ երրորդ և չորրորդ եռամսյակների ցուցանիշներն անգամ առավել բարելավված կլինեն։Քերոբյանը նաև ներկայացրեց մի շարք դրական ցուցանիշներ։Նա հիշեցրեց, որ 2023թ․ ունեցել ենք բարձր տնտեսական աճ և ցածր գնաճ, ինչը թույլ է տալիս հուսալ, որ կունենանք աղքատության էական կրճատում 2023-ի դրությամբ։Նրա խոսքով` կառավարության գլխավոր թիրախներից է 1 մարդու 1 ժամվա ստեղծած ՀՆԱ-ն 2026 թվականին հասցնել 1 ժամվա համար 12 դոլարի։ 2023 թվականին այս ցուցանիշը եղել է 9,6 դոլար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/08/70892490_236:0:1592:1017_1920x0_80_0_0_22d9d3b20ffe2c16e822407160fcdcc4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահան քերոբյան, աղքատություն, հայաստան, գնաճ
վահան քերոբյան, աղքատություն, հայաստան, գնաճ
Ցածր գնաճը թույլ է տալիս հուսալ, որ կունենանք աղքատության էական կրճատում. Քերոբյան
16:35 08.01.2024 (Թարմացված է: 17:04 08.01.2024) Նախարարը ներկայացրեց 2023թ․-ի մի շարք ցուցանիշներ։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik․ 2023-ի երկրորդ կիսամյակի ցուցանիշներով գործազրկությունը կազմել է 11,7 տոկոս՝ 2020թ․ վերջի 18,2 տոկոսի համեմատ։ Այսօր հրավիրված 2023 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։Նա հույս ունի, որ երրորդ և չորրորդ եռամսյակների ցուցանիշներն անգամ առավել բարելավված կլինեն։
Քերոբյանը նաև ներկայացրեց մի շարք դրական ցուցանիշներ։
«2022 թվականին, երբ մենք ապրում էինք բարձր գնաճի և բարձր տնտեսական աճի միջավայրում, մեր միջազգային գործընկերները զգուշացնում էին, որ բարձր գնաճը կարող է հանգեցնել աղքատության մինչև 40 տոկոս աճի, բայց կառավարության կանխարգելող կամ առաջանցիկ միջոցառումների շնորհիվ աղքատության ցուցանիշը ոչ միայն չաճեց, այլև փոքր-ինչ նվազեց՝ 26,5 տոկոսից մինչև 24, 8 տոկոս»,- ասաց Քերոբյանը։
Նա հիշեցրեց, որ 2023թ․ ունեցել ենք բարձր տնտեսական աճ և ցածր գնաճ, ինչը թույլ է տալիս հուսալ, որ կունենանք աղքատության էական կրճատում 2023-ի դրությամբ։
Նրա խոսքով` կառավարության գլխավոր թիրախներից է 1 մարդու 1 ժամվա ստեղծած ՀՆԱ-ն 2026 թվականին հասցնել 1 ժամվա համար 12 դոլարի։ 2023 թվականին այս ցուցանիշը եղել է 9,6 դոլար։