https://arm.sputniknews.ru/20240108/baqun-amn-in-khvorhurd-e-talis-jur-chlcnel-hajkakan-jraghacin-70891921.html
Բաքուն ԱՄՆ-ին խորհուրդ է տալիս «ջուր չլցնել հայկական ջրաղացին»
Բաքուն ԱՄՆ-ին խորհուրդ է տալիս «ջուր չլցնել հայկական ջրաղացին»
Sputnik Արմենիա
Բաքվում կանխակալ են անվանել Ադրբեջանում կրոնական ազատությունների վերաբերյալ ԱՄՆ-ի զեկույցը: 08.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-08T16:20+0400
2024-01-08T16:20+0400
2024-01-08T16:22+0400
հայ-ադրբեջանական
ադրբեջան
ամն
կրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/985/09/9850946_0:151:1600:1051_1920x0_80_0_0_ecd88e8eac63d4df44846cc4906d9e01.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Ադրբեջանի կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական կոմիտեն կողմնակալ և կեղծ է անվանել 2023 թվականին կրոնական ազատությունների վերաբերյալ ԱՄՆ-ի զեկույցը, որի արդյունքում Բաքուն ներառվել է Պետդեպարտամենտի հատուկ վերահսկողության ցանկում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով պետական կոմիտեի կայքում տեղադրված հայտարարությանը։ «Թող մոտենա այդ օրը». Հռոմի պապը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին«ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից մեր երկրի ընդգրկումը միջազգային կարգավիճակ չունեցող երկրների խմբում (հատուկ վերահսկողության ցանկ- խմբ.) Ադրբեջանում կրոնական ազատության խախտման ենթադրությունների հիման վրա ոչ այլ ինչ է, քան քաղաքական մանիպուլյացիայի միջոց... ԱՄՆ Կրոնական ազատության հարցերով միջազգային հանձնաժողովի ներկայացրած «թերությունները» չեն արտացոլում մեր երկրի իրողությունները, լիովին հակասում են իրականությանը։ Հանձնաժողովի վերոհիշյալ հաշվետվություններում շատ կետեր ուսումնասիրված չեն, դրանցում հղում է կատարվում հայամետ աղբյուրներին, իսկ երբեմն դեպքերին միտումնավոր սխալ բացատրություններ են տրվում»,-ասված է հայտարարության մեջ:Գերատեսչությունում կարծում են, որ սխալ բացատրությունները «լրջորեն խաթարում են հաշվետվությունների օբյեկտիվությունը», որոնք բոլորովին չեն համապատասխանում դրանց պատրաստման ընթացքում դրված նպատակներին ու խնդիրներին:Ընդ որում, գերատեսչությունը ԱՄՆ-ի որոշման հետևում գտել է ինչ-որ «հայամետ ուժերի», որոնք իբր «զրպարտության արշավ» են իրականացնում Ադրբեջանի դեմ, և Պետդեպարտամենտին խորհուրդ է տվել «ջուր չլցնել նրանց ջրաղացին»։Անցյալ շաբաթ ԱՄՆ Պետդեպը Ադրբեջանին ներառել էր այն երկրների ցանկում, որտեղ պետք է հատուկ դիտարկել կրոնական ազատությունների լուրջ խախտումները: Ադրբեջանից բացի ցուցակում ներառվել են Ալժիրը, ԿԱՀ-ը, Կոմորյան կղզիները և Վիետնամը։
ադրբեջան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/985/09/9850946_0:0:1600:1200_1920x0_80_0_0_b1553042c1a7f41aa2ba26f98ca23de3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ-ադրբեջանական, ադրբեջան, ամն, կրոն
հայ-ադրբեջանական, ադրբեջան, ամն, կրոն
Բաքուն ԱՄՆ-ին խորհուրդ է տալիս «ջուր չլցնել հայկական ջրաղացին»
16:20 08.01.2024 (Թարմացված է: 16:22 08.01.2024) Բաքվում կանխակալ են անվանել Ադրբեջանում կրոնական ազատությունների վերաբերյալ ԱՄՆ-ի զեկույցը:
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Ադրբեջանի կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական կոմիտեն կողմնակալ և կեղծ է անվանել 2023 թվականին կրոնական ազատությունների վերաբերյալ ԱՄՆ-ի զեկույցը, որի արդյունքում Բաքուն ներառվել է Պետդեպարտամենտի հատուկ վերահսկողության ցանկում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով պետական կոմիտեի կայքում տեղադրված հայտարարությանը։
«ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից մեր երկրի ընդգրկումը միջազգային կարգավիճակ չունեցող երկրների խմբում (հատուկ վերահսկողության ցանկ- խմբ.) Ադրբեջանում կրոնական ազատության խախտման ենթադրությունների հիման վրա ոչ այլ ինչ է, քան քաղաքական մանիպուլյացիայի միջոց... ԱՄՆ Կրոնական ազատության հարցերով միջազգային հանձնաժողովի ներկայացրած «թերությունները» չեն արտացոլում մեր երկրի իրողությունները, լիովին հակասում են իրականությանը։ Հանձնաժողովի վերոհիշյալ հաշվետվություններում շատ կետեր ուսումնասիրված չեն, դրանցում հղում է կատարվում հայամետ աղբյուրներին, իսկ երբեմն դեպքերին միտումնավոր սխալ բացատրություններ են տրվում»,-ասված է հայտարարության մեջ:
Գերատեսչությունում կարծում են, որ սխալ բացատրությունները «լրջորեն խաթարում են հաշվետվությունների օբյեկտիվությունը», որոնք բոլորովին չեն համապատասխանում դրանց պատրաստման ընթացքում դրված նպատակներին ու խնդիրներին:
Ընդ որում, գերատեսչությունը ԱՄՆ-ի որոշման հետևում գտել է ինչ-որ «հայամետ ուժերի», որոնք իբր «զրպարտության արշավ» են իրականացնում Ադրբեջանի դեմ, և Պետդեպարտամենտին խորհուրդ է տվել «ջուր չլցնել նրանց ջրաղացին»։
«Պետդեպարտամենտին խորհուրդ ենք տալիս ջուր չլցնել Ադրբեջանի դեմ զրպարտության արշավ իրականացնող հայամետ ուժերի ջրաղացին, ձեռնպահ մնալ երկակի ստանդարտների քաղաքականությունից և քայլեր ձեռնարկել միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունների հիման վրա»,-նշվում է Ադրբեջանի պետական կոմիտեի հայտարարության մեջ:
Անցյալ շաբաթ ԱՄՆ Պետդեպը Ադրբեջանին ներառել էր այն երկրների ցանկում, որտեղ պետք է
հատուկ դիտարկել կրոնական ազատությունների լուրջ խախտումները: Ադրբեջանից բացի ցուցակում ներառվել են Ալժիրը, ԿԱՀ-ը, Կոմորյան կղզիները և Վիետնամը։