00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալիևը անցնում է բոլոր այն կարմիր գծերի վրայով, որ գծել էր Փաշինյանը. քաղաքագետ

© Photo : official site of the Prime minister of RAԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 08.01.2024
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ըստ Սուրենյանցի` Ադրբեջանին հաջողվել է հասնել նրան, որ միջազգային երաշխավորի ինստիտուտը վերանում է, «Զանգեզուրի միջանցքի» հարցում էլ հասել է միջազգային կոնսենսուսի։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Խաղաղության պայմանագիրը կստորագրվի, երբ Բաքվի համար վիճահարույց հարցերը հանվեն, նախքան դա Իլհամ Ալիևը հետևողականորեն անցնում է բոլոր այն կարմիր գծերի վրայով, որը ՀՀ գործող իշխանության կողմից հռչակվել էին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Քաղաքագետի դիտարկմամբ` Բաքուն արդեն կարողացել է հասնել նրան, որ միջազգային երաշխավորների ինստիտուտը վերանում է, երկկողմ դիալոգի ինստիտուտ է ներդրվում, իսկ «Զանգեզուրի միջանցքի» հարցում հասել է միջազգային կոնսենսուսի։
«Իրենք խոսում են երկկողմ բանակցությունների մասին, շատ սիրուն խաղարկեցին գերիների փոխանակման պատմությունը այդ երկկողմ բանակցությունների ինստիտուտը ներդնելու համար։ Եվ միջազգային հանրության համար համոզիչ ասում են` տեսեք, երկուսով կարողանում ենք պայմանավորվել։ Մինչդեռ ակնհայտ է, որ այս ուժային դիսբալանսի պայմաններում երկկողմ համաձայնությունը նշանակելու է խոսակցություն ոչ թե խաղաղության, այլ կապիտուլյացիայի ճանապարհային քարտեզի մասին»,–ընդգծեց Սուրենյանցը։
Նրա կարծիքով` չի կարող լինել որևէ խաղաղության պայմանագիր առանց գոնե դելիմիտացիայի սկզբունքների ու քարտեզի հստակեցման, սակայն Ադրբեջանի պայմաններից մեկը այդ պայմանագրում դելիմիտացիայի սկզբունքները չներառելն է։
«Դա նշանակում է` դու կնքելու ես խաղաղության պայմանագիր, որն, ըստ էության, շրջանակային համաձայնագիր է լինելու, որն ամրագրելու է ԼՂ կլանումը, «օրինականացնելու» է 200 քառակուսի կմ օկուպացիան և միջավայր է բացելու ՀՀ մյուս տարածքների շուրջ առևտուր անելու համար»,–հավելեց նա։
Ավելին` այսօր արդեն փաստ է, որ տապալվել է այն մոտեցումը, թե զոհաբերենք Լեռնային Ղարաբաղը, որ չխոսեն «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Իսկ հիմա այդ գաղափարը ողջունում է նաև ԵՄ–ն։
«Ի սկզբանե ակնհայտ էր, որ 44–օրյա պատերազմում կրած ջախջախիչ պարտության հետևանքով Սյունիքը դարձել է հայ-ադրբեջանական հակամարտության մաս, և ոչ մի զոհաբերության պարագայում հակառակորդը Սյունիքի կոմունիկացիաների նկատմամբ նկրտումներից չի հրաժարվի։ Իսկ հիմա «Զանգեզուրի միջանցքը» այլևս միայն Բաքվի խոսույթ չէ։ Շառլ Միշելը խոսում է տրանսպորտային հաղորդակցության տարբեր մոդելների մասին»,–նշեց Սուրենյանցը։
Նրա խոսքով` արտաքուստ ԵՄ–ի առաջարկած տրանսպորտային հաղորդակցության մոդելներով ՀՀ տարածքային ամբողջականությունը չի խաթարվում, բայց խաթարվում է մյուս կարևոր սկզբունքը՝ ինքնիշխանությունն ու իրավազորությունը։ Դրանով այդ տարածքի նկատմամբ իրավազորությունը ՀՀ–ն կորցնում է։
Վաշինգտոնին խիստ անհրաժեշտ է Միրզոյան-Բայրամով հանդիպումը ԱՄՆ-ում. փորձագետ
Ըստ Սուրենյանցի` տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկաման համար 2020-ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության 9–րդ կետից լավ կարգավորում Հայաստանը չէր ունենալու անգամ Արցախը զոհաբերելու պարագայում։
Հիշեցնենք, որ ըստ այդ կետի՝ ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կառուցվելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները իրար կապելու համար։
«Հիմա ցանկացած տրանսպորտային հաղորդակցության վերահսկողության մասին, որ խոսում են, ավելի վատն է, քան գրված է եռակողմ հայտարարության տեքստում։ Այս ամենը Փաշինյանն արել էր, որ ռուսական վերահսկողությունը կամ հետպատերազմյան ռուսական ստատուս քվոն խարխլի, բայց փաստորեն ստացվել է, որ ինքը ոչ թե տրանսպորտային հաղորդակցությանն էր դեմ, այլ ռուսական վերահսկողությանն էր դեմ, որովհետև հիմա այդ 42 կմ–անոց հատվածը դարձել է աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետ։ Այդ առումով ՀՀ–ին սիրիականացման վտանգ է սպառնում, որովհետև որևէ կողմ իր ամբիցիաներից չի հրաժարվում»,–ասաց մեր զրուցակիցը։
Ամփոփելով խոսքը` Սուրենյանցը ընդգծեց, որ այսօր իշխանության ձեռամբ մարտահրավերները ոչ թե չեն վերացել, այլ ավելացել են։ Եվ 2024 թվականին սպասվում է շատ ավելի ծանր տարի, քան նախորդն էր։
Լրահոս
0