00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարիխուանան վտանգավոր է, հատկապես դեռահասների համար․ նոր ուսումնասիրություն ԱՄՆ-ում

© Unsplash / Rick ProctorՄարիխուանա
Մարիխուանա - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2024
Մարիխուանա
Բաժանորդագրվել
Սելեկցիայի պատճառով այսօրվա մարիխուանան ավելի ուժեղ է, քան նախկինում էր։ Դրա հետևանքով դեռահասների զարգացող ուղեղի վրա այն ավելի շատ է ազդում։
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. 12-17 տարեկան դեռահասների միայն 35%-ն է «այո» պատասխանել հարցին, թե արդյոք մարիխուանա ծխելը, նույնիսկ ոչ հաճախ (շաբաթական 1 կամ 2 անգամ) լուրջ վտանգներ է ստեղծել առողջության համար։ Այս մասին են վկայում Կախվածության և հոգեկան առողջության ԱՄՆ ազգային վարչակազմի (Substance Abuse and Mental Health Services Administration) անցկացրած հարցման արդյունքները։ Տեղեկությունը հայտնում է Science News-ը։
Հատկանշական է, որ այդ ռիսկերը միշտ չէ, որ գիտակցում են այդ երեխաների ծնողները, որոնք կարծում են, թե ավելի լավ է մարիխուանա, քան ծանր թմրանյութեր։ «Խնդիրն այն է, որ այսօրվա մարիխուանան այն չէ, ինչ եղել է նրանց դպրոցական տարիներին«,– նշում է Օքլենդից (Կալիֆոռնիա) Kaiser Permanente հետազոտական կենտրոնի կլինիկական հոգեբան Կելլի Յանգ-Վոլֆը։ Անցած տարիների ընթացքում կանեփը, որը աճեցվում էր մարիխուանայի համար, սելեկցիայի էր ենթարկվում, և այսօր ավելի շատ կաննաբինոիդներ է պարունակում։ 1995 թվականին ԱՄՆ-ում մարիխուանա ստանալու համար աճեցվող կանեփում THC կաննաբինոիդի միջին տոկոսը կազմում էր մոտ 4%, այսօր ծխախոտ կա, որը դրանից պարունակում է 20 և ավելի տոկոս, իսկ վեյփերի համար մարիխուանայի խտանյութերը կարող են մինչև 95% THC պարունակել։
ԱՄՆ-ում մեծահասակներին մարիխուանա օգտագործել թույլատրվում է 4 նահանգներում և Կոլումբիա դաշնային օկրուգում, ևս 14 նահանգներում՝ միայն բժշկական նպատակներով։ «Նման լիբերալ ռեժիմը տպավորություն է ստեղծում, թե մարիխուանան անվնաս է, սակայն իրականում այն կարող է ճակատագրական ազդեցություն ունենալ ուղեղի քիմիական գործընթացների վրա»,- նշում է Վաշինգտոնի համալսարանից (Սիեթլ) Էլիզաբեթ Հեբելը։
Դեռահասի ուեղը մինչև վերջ ձևավորված չէ, և նրանում շարունակում են ձևավորվել նեյրոնների միացություններ, այսինքն` ուղեղը դեռ սովորում է մշակել տեղեկությունը։ THC-ն ազդում է CB1 կոչվող ուղեղի զգայարանների վրա, որոնք մասնակցում են այնպիսի գործընթացներին, ինչպիսիք են հիշողությունն ու մոտիվացիան։ Բացի այդ, ազդեցության գոտում է հայտնվում նախաճակատային կեղևը, ուղեղի բաժին, որը կարևոր դեր է խաղում խնդիրների լուծումների որոնման և հուզական վիճակի կարգավորման հարցում։ Այս եզրահանգումներն են ստացվել և՛ կենդանիների ուղեղի լաբորատոր ուսումնասիրման ժամանակ, և՛ ՄՌՏ-ի ճանապարհով, որն անցկացվել է 14-19 տարեկան մոտ 800 դեռահասների և պատանիների մոտ։ 5 տարուց ավելի մարիխուանա օգտագործողների շրջանում արագացված դիստրոֆիա է նկատվել։
«Երեխաներին մարիխուանայի վնասը բացատրել դժվար է նաև այն պատճառով, որ հաճախ այն օգտագործում են նաև նրանց ծնողները, որպես հակադեպրեսանտ»,– նշում է Յանգ-Վոլֆը։ Այնուամենայնիվ, հարցումները ցույց են տալիս, որ երբ թմրանյութի ազդեցությունն անցնում է, ընկճախտը վերադառնում է, ինչն էլ արատավոր կախվածություն է ստեղծում։
ՀՀ–ում բժշկական մարիխուանան արգելված է. ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է ամերիկացիներին
Լրահոս
0