00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիմ Չեն Ինի քույրը հայտարարել է, որ Սեուլը «կրակի մկրտություն» է իր վրա բերում

CC BY-SA 3.0 / Munhwa Broadcasting Corporation / Kim Yo-jong Կիմ Չեն Ինի քույրը՝ Կիմ Յո Չժոնը
Կիմ Չեն Ինի քույրը՝ Կիմ Յո Չժոնը - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2024
Կիմ Չեն Ինի քույրը՝ Կիմ Յո Չժոնը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նրա խոսքով՝ առաջին անգամը չէ, որ հարավկորեացի զինվորականները հյուսիսկորեական անօդաչուի տեղ են դնում անտառում հայտնաբերված զուգարանի դռան բեկորները։
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. Հարավկորեացի զինվորականներն իրենց գործողություններով և անհիմն հայտարարություններով միայն անուղղելի աղետներ են իրենց վրա բերում, որոնք կարող են Սեուլի համար «կրակի մկրտության» և «վայրկենական մահվան» հանգեցնել։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինի քույրը՝ Կիմ Յո Չժոնը։
«Մեր բանակի գործարկիչներն արդեն հանվել են ապահովիչներից, չնչին սադրանքին բանակն անհապաղ կրակի մկրտությամբ կպատասխանի։ Վերջին շրջանում հարավկորեացի գանգստեր զինվորականների մոտ պատասխան գործողությունների նկարագրման համար սիրված խոսքեր են դարձել «վայրկենական, հզոր և մինչև վերջ» բառերը։ Նրանք պետք է ականջին օղ անեն, որ այդ խոսքերի կրկնության հարցում նրանց համառությունը կարող է իրենց համար վայրկենական մահվան, հարկադիր մահվան և վերջնական ավարտի հանգեցնել։ Իրենց սխալ հաշվարկներով, անհիմն ենթադրություններով, անիմաստ համառությամբ ու կամակորությամբ նրանք միայն անուղղելի աղետ են բերում իրենց գլխին», - Կիմ Յո Չժոնի խոսքերն է մեջբերում Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։
Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի բաժնի վարիչի տեղակալի հայտարարության մեջ ասվում է, որ հյուսիսկորեացի զինվորականները նախօրեին որևէ հրետանային հրաձգություն չեն իրակնացրել, այլ 60 պայթուցիկ նյութեր են պայթեցրել, որոնք նմանակում էին 130-մմ առափնյա զենքերի զարկերը, և հարավկորեացի զինվորականները կուլ են տվել այդ խայծը, փորձելով ԿԺԴՀ-ին ներկայացնել որպես սադրիչ և լարվածության սրացման հիմնական մեղավոր։ «Դա կեղծ գործողություններ էին, որոնք վկայում էին ռազմական գանգստերների հսկողության ոլորտում Կորեայի Հանրապետության գործնական հնարավորությունների մասին», - ասել է Կիմ Յո Չժոնը։
Նրա խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, երբ հարավկորեացի զինվորականները ընդունում են օրինակ, թռչունների երամը հյուսիսկորեական ինքնաթիռների տեղ և իրենց կործանիչներն են ուղարկում դրանք որսալու համար կամ անտառում հայտնաբերած զուգարանի դռների բեկորները հյուսիսկորեական անօդաչու են համարում։ «Իսկ հիմա մտածեք, թե ինչ վտանգի կարող է ենթարկվել ավելի քան 10 մլն բնակչություն ունեցող Սեուլը, եթե այդ ոչ կոմպետենտ զինվորական գանգստերների սխալ հաշվարկների, անհիմն ենթադրությունների պատճառով չնախատեսված միջադեպեր առաջանան։ Մենք չենք կարող իմանալ, ինչ հիմար համառություն նրանք կարող են ցուցաբերել հաջորդ անգամ, երբ Սեուլի երկնքում ամպրոպը դնեն մեր բանակի հրետանային կրակի տեղ», - ընդգծել է Կիմ Յո Չժոնը։
Նախօրեին Հարավային Կորեայի Շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտնել էր, որ ԿԺԴՀ-ի զինված ուժերը ավելի քան 60 հրետանազարկ են իրականացրել հարավկորեական Յոնպյոխյոնդո կղզուց դեպի հյուսիս-արևմուտք ընկած շրջանում։ Կոմիտեն մեղադրել էր Հյուսիսային Կորեային 2018 թվականի սեպտեմբերի 19-ի միջկորեական ռազմական համաձայնագիրը խախտելու մեջ, որը ծովային բուֆերային գոտի էր սահմանում, որտեղ արգելված է կրակելը։ Հարավկորեացի զինվորականները կոչ են արել Փհենյանին դադարեցնել «թշնամական գործողությունները» , որոնք սպառնում են խաղաղությանը Կորեական թերակղզում և հայտարարել են հավասարազոր ռազմական գործողություններ ձեռնարկելու պատրաստակամության մասին, եթե շարունակվող հրենատային կրակը սպառնալիքներ ստեղծի իրենց քաղաքացիների համար։
Լրահոս
0