https://arm.sputniknews.ru/20240107/hnaravvor-e-sharl-mishely-zhamketic-shut-tvoghni-pashtvony-70860393.html
Հնարավոր է՝ Շառլ Միշելը ժամկետից շուտ թողնի պաշտոնը
Հնարավոր է՝ Շառլ Միշելը ժամկետից շուտ թողնի պաշտոնը
Sputnik Արմենիա
48-ամյա պաշտոնյան կարծում է, որ հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին Եվրոպական խորհուրդն արդեն կարող է իրավահաջորդի անունը հայտնել։ 07.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-07T12:01+0400
2024-01-07T12:01+0400
2024-01-07T12:09+0400
շառլ միշել
եվրոպական խորհուրդ
եվրախորհուրդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0e/59630626_0:0:1600:901_1920x0_80_0_0_b16b748573ecfd789bea025893c3429b.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik․ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կառաջադրվի հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններում և հուլիսի կեսերին կլքի իր պաշտոնը, եթե նրան ընտրեն: Reuters-ի հաղորդմամբ՝ այս մասին Միշելն անձամբ է հայտնել բելգիական De Standaard թերթին տված հարցազրույցում։48-ամյա Միշելը Բելգիայի նախկին վարչապետն է և 2019 թվականի վերջից զբաղեցնում է ԵՄ խորհրդի՝ ԵՄ անդամ 27 պետությունների կառավարությունների ղեկավարների խմբի ղեկավարի պաշտոնը: Միշելը որպես գլխավոր թեկնածու կառաջադրվի բելգիական աջ կենտրոնամետ «Ռեֆորմիստների շարժում» կուսակցության կողմից։Politico պարբերականը գրում է, որ եթե ԵՄ առաջնորդներին չհաջողվի արագորեն համաձայնության գալ խորհրդի ղեկավարի իրավահաջորդի հարցում, ապա Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կղեկավարի հանդիպումները, կստանձնի միջնորդի դերը, քանի որ հուլիսին հաջորդականության սկզբունքով Հունգարիան է ընդունելու ԵՄ Խորհրդի նախագահությունը։ Թերթը գրում է, որ 2024 թվականի եվրոպական ընտրություններից անմիջապես հետո վեց ամսվա ընթացքում Օրբանի կառավարումը խորհրդում, այն սցենարն է, որից ԵՄ 26 այլ երկրների առաջնորդների մեծ մասը կցանկանար խուսափել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0e/59630626_0:0:1424:1067_1920x0_80_0_0_d9f334c1facd00e42b1faadd0574b3ea.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շառլ միշել, եվրոպական խորհուրդ, եվրախորհուրդ
շառլ միշել, եվրոպական խորհուրդ, եվրախորհուրդ
Հնարավոր է՝ Շառլ Միշելը ժամկետից շուտ թողնի պաշտոնը
12:01 07.01.2024 (Թարմացված է: 12:09 07.01.2024) 48-ամյա պաշտոնյան կարծում է, որ հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին Եվրոպական խորհուրդն արդեն կարող է իրավահաջորդի անունը հայտնել։
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik․ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կառաջադրվի հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններում և հուլիսի կեսերին կլքի իր պաշտոնը, եթե նրան ընտրեն:
Reuters-ի հաղորդմամբ՝ այս մասին Միշելն անձամբ է հայտնել բելգիական De Standaard թերթին տված հարցազրույցում։
«Ես որոշել եմ առաջադրվել 2024 թվականի եվրոպական ընտրություններում։ Եթե ընտրվեմ, կզբաղեցնեմ իմ տեղը։ Եվրոպական խորհուրդը կարող է կանխատեսել և անվանել իրավահաջորդին հունիսի վերջին, հուլիսի սկզբին»,- ասել Է Միշելը:
48-ամյա Միշելը Բելգիայի նախկին վարչապետն է և 2019 թվականի վերջից զբաղեցնում է ԵՄ խորհրդի՝ ԵՄ անդամ 27 պետությունների կառավարությունների ղեկավարների խմբի ղեկավարի պաշտոնը: Միշելը որպես գլխավոր թեկնածու կառաջադրվի բելգիական աջ կենտրոնամետ «Ռեֆորմիստների շարժում» կուսակցության կողմից։
Politico պարբերականը գրում է, որ եթե ԵՄ առաջնորդներին չհաջողվի արագորեն համաձայնության գալ խորհրդի ղեկավարի իրավահաջորդի հարցում, ապա Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կղեկավարի հանդիպումները, կստանձնի միջնորդի դերը, քանի որ հուլիսին հաջորդականության սկզբունքով Հունգարիան է ընդունելու ԵՄ Խորհրդի նախագահությունը։
Թերթը գրում է, որ 2024 թվականի եվրոպական ընտրություններից անմիջապես հետո վեց ամսվա ընթացքում Օրբանի կառավարումը խորհրդում, այն սցենարն է, որից ԵՄ 26 այլ երկրների առաջնորդների մեծ մասը կցանկանար խուսափել։