https://arm.sputniknews.ru/20240106/inchpes-en-hajastanum-nshum-surb-tsnundy-ev-inchu-hunvari-6-in-70801107.html
Ինչպես են Հայաստանում նշում Սուրբ ծնունդը, և ինչու հունվարի 6-ին
Ինչպես են Հայաստանում նշում Սուրբ ծնունդը, և ինչու հունվարի 6-ին
Sputnik Արմենիա
Սուրբ պատարագ մատուցվում է երկու անգամ՝ հունվարի 5-ի երեկոյան և հունվարի 6-ի առավոտյան, որովհետև Քրիստոսի ծնունդը կեսգիշերին եղավ, իսկ մկրտությունը՝ կեսօրին։ 06.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-06T09:55+0400
2024-01-06T09:55+0400
2024-01-06T12:41+0400
սուրբ ծնունդ
եկեղեցի
հայ առաքելական եկեղեցի
հիսուս քրիստոս
https://cdn.am.sputniknews.ru/img/1659/95/16599564_0:0:1499:844_1920x0_80_0_0_b53e8942cdee2fbbf26e8d1373076957.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Հայերն աշխարհում միակ քրիստոնյա ժողովուրդն են, որ Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան ու Աստվածահայտնության տոները նշում են նույն օրը՝ հունվարի 6-ին։Որոշ եկեղեցիներ Քրիստոսի ծնունդը տոնում են դեկտեմբերի 25-ին: Նախկինում Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոները միասին էին տոնում` հունվարի 6-ին, բայց հետո դա փոխվեց Բեթղեհեմի և Հորդանանի` միմյանցից հեռու լինելու պատճառով: Հունվարի 6-ին մարդիկ գնում էին ուխտի Քրիստոսի ծննդյան և մկրտության վայրերը, սակայն շատերն ի վիճակի չէին լինում իրենց ուխտը կատարելու` նույն օրը երկու վայրերն էլ այցելել չկարողանալու պատճառով: Դրա համար երուսաղեմացիները Ծննդյան տոնը փոխեցին դեկտեմբերի 25-ին:Սուրբ ծնունդը Հայաստանում․ ավանդույթներ և սովորույթներՀայաստանում Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ին ժամը 17:00-ին Ճրագալույցի պատարագով և շարունակվում մինչև կեսգիշեր։«Ճրագալույց» անվանումը ծագել է «ճրագ լուցանել» արտահայտությունից, նշանակում է ճրագ վառել, մոմ վառել։ Հենց այդ պատճառով էլ այդ երեկո մարդիկ եկեղեցուց տուն են տանում վառվող մոմեր, որոնք խորհրդանշում են աստվածային լույսը, Աստծո օրհնությունը, Բեթղեհեմի աստղի լույսը, որը մոգերին օգնել է գտնել մանուկ Հիսուսի մոտ տանող ճանապարհը։Հունվարի 6-ի առավոտյան, Սուրբ պատարագից հետո, կատարվում է Ջրօրհնեք` ի հիշատակ Հիսուսի մկրտության։ Պատարագ մատուցուղն օրհնում է ջուրը աղոթքով և Սրբալույս մյուռոնով։Ինչպես են ուղղափառ քրիստոնյաները նշում Սուրբ ծնունդը. լուսանկարներՀավատացյալները, ավանդույթի համաձայն, այդ օրը այդ ջրից մի փոքր տանում են տուն՝ որպես հիվանդներին բժշկելու միջոց: Համարվում է, որ այն յուրահատուկ օգտակար հատկություններ ունի։ Սրբագործված ջուրը, քրիստոնեական ավանդույթի համաձայն, հարկավոր է խնամքով պահել և վերաբերվել դրան որպես սրբության։ Քրիստոսի ծննդյան ավետիսը փոխանցում են նաև հոգևորականները՝ այցելելով մարդկանց և օրհնելով նրանց տները։Նշենք, որ Սուրբ Ծննդյան սեղանը հարուստ է ուտեստներով. ավանդաբար սեղանին պետք է լինի ձուկ, չորացրած մրգերով և չամիչով փլավ, տապակած կանաչի, կարմիր գինի:Սուրբ ծննդյան հաջորդ օրը նշվում է հանգուցյալների հիշատակության օրը՝ Մեռելոցը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1659/95/16599564_77:0:1410:1000_1920x0_80_0_0_8c24679991d5a994e3d71560f9eaf57d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրբ ծնունդ, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, հիսուս քրիստոս
սուրբ ծնունդ, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, հիսուս քրիստոս
Ինչպես են Հայաստանում նշում Սուրբ ծնունդը, և ինչու հունվարի 6-ին
09:55 06.01.2024 (Թարմացված է: 12:41 06.01.2024) Սուրբ պատարագ մատուցվում է երկու անգամ՝ հունվարի 5-ի երեկոյան և հունվարի 6-ի առավոտյան, որովհետև Քրիստոսի ծնունդը կեսգիշերին եղավ, իսկ մկրտությունը՝ կեսօրին։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Հայերն աշխարհում միակ քրիստոնյա ժողովուրդն են, որ Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան ու Աստվածահայտնության տոները նշում են նույն օրը՝ հունվարի 6-ին։
Որոշ եկեղեցիներ Քրիստոսի ծնունդը տոնում են դեկտեմբերի 25-ին: Նախկինում Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոները միասին էին տոնում` հունվարի 6-ին, բայց հետո դա փոխվեց Բեթղեհեմի և Հորդանանի` միմյանցից հեռու լինելու պատճառով: Հունվարի 6-ին մարդիկ գնում էին ուխտի Քրիստոսի ծննդյան և մկրտության վայրերը, սակայն շատերն ի վիճակի չէին լինում իրենց ուխտը կատարելու` նույն օրը երկու վայրերն էլ այցելել չկարողանալու պատճառով: Դրա համար երուսաղեմացիները Ծննդյան տոնը փոխեցին դեկտեմբերի 25-ին:
Հայաստանում Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ին ժամը 17:00-ին Ճրագալույցի պատարագով և շարունակվում մինչև կեսգիշեր։
Ի դեպ
Ճրագալույցի սուրբ պատարագը երեկ Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում մատուցեց Արցախի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
«Ճրագալույց» անվանումը ծագել է «ճրագ լուցանել» արտահայտությունից, նշանակում է ճրագ վառել, մոմ վառել։ Հենց այդ պատճառով էլ այդ երեկո մարդիկ եկեղեցուց տուն են տանում վառվող մոմեր, որոնք խորհրդանշում են աստվածային լույսը, Աստծո օրհնությունը, Բեթղեհեմի աստղի լույսը, որը մոգերին օգնել է գտնել մանուկ Հիսուսի մոտ տանող ճանապարհը։
Հունվարի 6-ի առավոտյան, Սուրբ պատարագից հետո, կատարվում է Ջրօրհնեք` ի հիշատակ Հիսուսի մկրտության։ Պատարագ մատուցուղն օրհնում է ջուրը աղոթքով և Սրբալույս մյուռոնով։
Հավատացյալները, ավանդույթի համաձայն, այդ օրը այդ ջրից մի փոքր տանում են տուն՝ որպես հիվանդներին բժշկելու միջոց: Համարվում է, որ այն յուրահատուկ օգտակար հատկություններ ունի։ Սրբագործված ջուրը, քրիստոնեական ավանդույթի համաձայն, հարկավոր է խնամքով պահել և վերաբերվել դրան որպես սրբության։ Քրիստոսի ծննդյան ավետիսը փոխանցում են նաև հոգևորականները՝ այցելելով մարդկանց և օրհնելով նրանց տները։
Նշենք, որ Սուրբ Ծննդյան սեղանը հարուստ է ուտեստներով. ավանդաբար սեղանին պետք է լինի ձուկ, չորացրած մրգերով և չամիչով փլավ, տապակած կանաչի, կարմիր գինի:
Սուրբ ծննդյան հաջորդ օրը նշվում է հանգուցյալների հիշատակության օրը՝ Մեռելոցը։