00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու է Փաշինյանը PR շոու անում. փորձագետը` մարզային այցերի և պաշտոնանկությունների մասին

© Sputnik / Andranik Ghazaryan Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայում
 Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2024
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փորձագետի կարծիքով` եթե իրական կառավարման համակարգ լիներ, բոլոր թերությունները կստուգեր ոչ թե երկրի փաստացի ղեկավարը, այլ քաղաքաշինության կոմիտեն, տեսչական մարմինները։
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Լոռի և Արմավիր ու պաշտոնյաների պաշտոնանկությունները ցույց տվեցին կառավարման համակարգի խորքային խնդիրները, որոնք կարող են կրկնվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Փաշինյանը հունվարի 3-ին այցելել էր Լոռու մարզի մի շարք դպրոցներ` ծանոթանալու կառավարության կատարած աշխատանքներին։ Նա մի շարք խախտումներ էր արձանագրել, ինչի արդյունքում Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը պաշտոնանկ արվեցին։ Իսկ այսօր նա Արմավիրի մարզ էր այցելել, որից հետո պաշտոնանկ արվեց մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։
Քաղտեխնոլոգի դիտարկմամբ` եթե իրական կառավարման համակարգ լիներ, բոլոր թերությունները կստուգեր ոչ թե երկրի փաստացի ղեկավարը, այլ քաղաքաշինության կոմիտեն, տեսչական մարմինները, և վարչապետը չէր գնա կախիչները կամ զուգարանի ջուրը ստուգելու։
«Վարչապետի գործառույթն ընդհանուր ու մեծ հարցերի լուծումն է, ոչ թե տեղային նշանակության մանրակրկիտ ստուգումները։ Այդպիսի ստուգայցերն ընդհանրապես բնորոշ են անձնիշխան, ավտորիտար կառավարման համակարգին, երբ համակարգի ղեկավարն ուզում է ցույց տալ, որ ինքն է ամեն ինչի ղեկավարը և ինքն է տնօրինում համակարգում առկա բոլոր մարդկանց ճակատագիրը, ինքն է անձամբ ստուգում։ Կառավարման նման համակարգը պահանջում է, որ թիվ մեկ մարդն ամեն ինչից տեղյակ լինի և ամեն ինչը ինքը լուծի. դա կարող է սպորտի բնագավառում լինել` ընդհուպ մինչև մարզիչ նշանակում»,–ընդգծեց Բադալյանը։
Նա ուշադրություն է հրավիրեց այն փաստի վրա, որ նման գործելաոճ ունի ԱՊՀ երկրներում Բելառուսի նախագահը, որոշ դեպքերում Ադրբեջանի ղեկավարը։ Նման համակարգերում ոչ թե մարդկանց, հասարակության կարծիքը նշանակություն ունի, այլ կոնկրետ մեկ մարդունը։
«Սա կառավարման համակարգի արատավորությունն է ցույց տալիս, որը չես կարող մեկ–երկու կադրային հարցերով լուծել, որովհետև կարելի է փոխել մարզպետին, քաղշին կոմիտեի ղեկավարին, բայց, քանի որ ներքին վերահսկողություն չկա, և չկա չինովնիկների ինքնուրույնություն, բնականաբար նման երևույթները կրկնվելու են։ Մի որոշ ժամանակ զգոն կլինեն, ուշադրություն կդարձնեն շինարարությանը, բայց կարճ ժամանակ անց նորից բարձիթողի իրավիճակ կստեղծվի, որովհետև նրանք ոչ թե հասարակությանն են հաշվետու, այլ կոնկրետ մեկ մարդու»,–նշեց նա։
Փաշինյանի այդ ստուգայցերը, Բադալյանի համոզմամբ, PR շոուի դրսևորում են, նման կերպ երկրի ղեկավարը նպատակ ունի հասարակությանը ցույց տալու, որ մեղավորը կոնկրետ պաշտոնյաներն են։
«Բոյարները վատն են, ցարը լավն է, այս գաղափարի շուրջ է PR շոուն տեղի ունենում»,–հավելեց մեր զրուցակիցը։
Փորձագետի կարծիքով` որոշ ժամանակ շինարարության ոլորտում կարգուկանոն կլինի, որովհետև վախը որոշակի դերակատարում ունենում է, սակայն կարճ ժամանակ անց նույն «որակյալ» շինությունների ընդունելության գործընթացը կլինի, անկախ նրանից` ով կնշանակվի քաղաքաշինության կոմիտեի նախագահ կամ մարզպետ. նման երևույթները մեկ–երկու ամսվա PR նշանակություն են ունում։
Լրահոս
0