https://arm.sputniknews.ru/20240105/lernajin-gharabaghic-gaghtelu-zhamanak-70-ic-aveli-mard-e-mahacel-argishti-qjaramjan-70789204.html
Լեռնային Ղարաբաղից գաղթելու ժամանակ 70-ից ավելի մարդ է մահացել. Արգիշտի Քյարամյան
Լեռնային Ղարաբաղից գաղթելու ժամանակ 70-ից ավելի մարդ է մահացել. Արգիշտի Քյարամյան
Sputnik Արմենիա
2023 թ. սեպտեմբերի 19-20-ին Արցախի հանդեպ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 223 մարդ է զոհվել, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են։ 05.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-05T00:29+0400
2024-01-05T00:29+0400
2024-01-05T00:32+0400
արգիշտի քյարամյան
լեռնային ղարաբաղ
բռնի տեղահանված
զոհ
վիրավոր
անհետ կորած
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/13/67488878_0:125:1600:1026_1920x0_80_0_0_26d241d7b781d3f0e8035975edca47a6.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. Լեռնային Ղարաբաղից արցախահայության բռնի տեղահանման ժամանակ 70-ից ավելի մարդ է մահացել։ Այս տեղեկությունը «Լուրերին» հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։Նա ընդգծել է, որ ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ էթնիկ զտման վերաբերյալ, և արցախահայտության բռնի տեղահանման հանգամանքները բացառապես քննվում են այդ շրջանակներում:«Սա ինչու եմ հատուկ ընդգծում. շատ հաճախ ադրբեջանական կողմը փորձում է շահարկել ՀՀ-ի զինված ուժերի առկայության հանգամանքը ԼՂ-ում, որը անթույլատրելի է»,ասել է Քյարամյանը:«Արձանագրվել են երկու տասնյակ դիակի նկատմամբ անարգանքի դեպքեր, այդ մասով ունենք դիակների զննություններ և փորձաքննության եզրակացություններ»,- հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահը:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/13/67488878_18:0:1441:1067_1920x0_80_0_0_c58c1812faf5df4725696bd3167b8651.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արգիշտի քյարամյան, լեռնային ղարաբաղ, բռնի տեղահանված, զոհ, վիրավոր, անհետ կորած, ադրբեջան
արգիշտի քյարամյան, լեռնային ղարաբաղ, բռնի տեղահանված, զոհ, վիրավոր, անհետ կորած, ադրբեջան
Լեռնային Ղարաբաղից գաղթելու ժամանակ 70-ից ավելի մարդ է մահացել. Արգիշտի Քյարամյան
00:29 05.01.2024 (Թարմացված է: 00:32 05.01.2024) 2023 թ. սեպտեմբերի 19-20-ին Արցախի հանդեպ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 223 մարդ է զոհվել, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են։
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. Լեռնային Ղարաբաղից արցախահայության բռնի տեղահանման ժամանակ 70-ից ավելի մարդ է մահացել։ Այս տեղեկությունը «
Լուրերին» հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
Նա ընդգծել է, որ ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ էթնիկ զտման վերաբերյալ, և արցախահայտության բռնի տեղահանման հանգամանքները բացառապես քննվում են այդ շրջանակներում:
«Սա ինչու եմ հատուկ ընդգծում. շատ հաճախ ադրբեջանական կողմը փորձում է շահարկել ՀՀ-ի զինված ուժերի առկայության հանգամանքը ԼՂ-ում, որը անթույլատրելի է»,ասել է Քյարամյանը:
Նա նաև հրապարակել է 2023 թ. սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գրանցված զոհերի, վիրավորների և անհետ կորածների թիվը։ Ըստ այդմ` 223 մարդ է զոհվել, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են։ Զոհերի թվում կա 5 անչափահաս։ 244 մարդ վիրավորում է ստացել, որոնցից ութ տասնյակը քաղաքացիական անձինք են։ Այդ հարձակման հետևանքով 20 անհետ կորած կա, որոնցից 5-ը քաղաքացիական անձինք են:
«Արձանագրվել են երկու տասնյակ դիակի նկատմամբ անարգանքի դեպքեր, այդ մասով ունենք դիակների զննություններ և փորձաքննության եզրակացություններ»,- հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահը:
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։