https://arm.sputniknews.ru/20240105/banakcutjunnery-sharunakvum-en-armen-grigvorjany-zvorqeri-hajelajin-hetqashman-masin-70808482.html
Բանակցությունները շարունակվում են․ Արմեն Գրիգորյանը՝ զորքերի հայելային հետքաշման մասին
Բանակցությունները շարունակվում են․ Արմեն Գրիգորյանը՝ զորքերի հայելային հետքաշման մասին
Sputnik Արմենիա
Հայաստանը պատրաստ է առաջիկայում մասնակցել հայ-ադրբեջանական բանակցություններին, հայկական կողմը սպասում է գործընկերների արձագանքին։ 05.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-05T16:47+0400
2024-01-05T16:47+0400
2024-01-05T16:51+0400
հայաստան
զորք
ադրբեջան
արմեն գրիգորյան
բանակցություն
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905461_142:207:1600:1027_1920x0_80_0_0_0a2da8eb83cc000a924e8aed7a474efe.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik․ Հայկական կողմը շարունակում է բանակցել Ադրբեջանի հետ զորքերի հայելային հետքաշման շուրջ՝ հիմք ընդունելով 1974-1978թթ․ խորհրդային քարտեզները։ Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում ցավակցական գրառում կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։Հայելային հետքաշման գաղափարն առաջին անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրել էր դեռևս 2021 թվականի մայիսին, երբ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքի և Գեղարքունիքի մի քանի հատվածներում ներխուժեցին ՀՀ սուվերեն տարածք։ Գրիգորյանը չցանկացավ մեկնաբանել, թե Հայաստանի՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ ներկայացրած վերջին տեքստում ինչպիսի փոփոխություններ կան, որոնց Ադրբեջանը դրական է արձագանքել։ Մասնավորապես Ադրբեջանը նշել էր, որ մեծ առաջընթաց կա, և վերջին առաջարկը տարբերվում է նախորդներից, բազմաթիվ կետեր կան, որոնք ընդունելի են իրենց համար։«Սրա մասին կխոսենք հետագայում, երբ խաղաղության պայմանագրի շուրջ ավելի հստակ առաջընթացներ կունենանք։ Բանակցություններն այն իմաստով, որ տեքստեր են փոխանակվում, ընթանում են։ Հուսանք՝ ավելի առարկայական քննարկումների հնարավորություն շուտով կլինի, և դրանց արդյունքում ավելի հստակ հրապարակային կխոսենք»,- նշեց Գրիգորյանը։Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք առաջիկայում հայ-ադրբեջանական բանակցություններ սպասվում են, Գրիգորյանը նշեց՝ Հայաստանն իր պատրաստակամությունը հայտնել է, այժմ սպասում են գործընկերների արձագանքին։Հայաստանը պատրաստ է սահմանագիծն ընդունել 1975 թ–ի ԽՍՀՄ քարտեզով. ՓաշինյանՀիշեցնենք, որ Ադրբեջանը Հայաստանին է ուղարկել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ վերջին առաջարկների փաթեթը: Ինչպես հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, Բաքուն ակնկալում է, որ կողմերի միջև հանդիպումներ կլինեն 2024 թվականին: ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր հերթին հայտնել է, որ Երևանը ստացել է Բաքվի առաջարկները և այժմ ուսումնասիրում է դրանք:Փաշինյանն ու Ալիևը փաստում են, որ պատրաստ են վերջնական տեսքի բերել խաղաղության պայմանագիրը
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905461_426:187:1600:1067_1920x0_80_0_0_e181598ebf7c9db237b856a035240913.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, զորք, ադրբեջան, արմեն գրիգորյան, բանակցություն, խաղաղության պայմանագիր
հայաստան, զորք, ադրբեջան, արմեն գրիգորյան, բանակցություն, խաղաղության պայմանագիր
Բանակցությունները շարունակվում են․ Արմեն Գրիգորյանը՝ զորքերի հայելային հետքաշման մասին
16:47 05.01.2024 (Թարմացված է: 16:51 05.01.2024) Հայաստանը պատրաստ է առաջիկայում մասնակցել հայ-ադրբեջանական բանակցություններին, հայկական կողմը սպասում է գործընկերների արձագանքին։
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik․ Հայկական կողմը շարունակում է բանակցել Ադրբեջանի հետ զորքերի հայելային հետքաշման շուրջ՝ հիմք ընդունելով 1974-1978թթ․ խորհրդային քարտեզները։ Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում ցավակցական գրառում կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հայելային հետքաշման գաղափարն առաջին անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրել էր դեռևս 2021 թվականի մայիսին, երբ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքի և Գեղարքունիքի մի քանի հատվածներում ներխուժեցին ՀՀ սուվերեն տարածք։
«Բանակցությունները շարունակվում են, և հույս ունենք, որ այս ուղղությամբ մենք կկարողանանք հաջողության հասնել»,- նշեց ԱԽ քարտուղարը՝ արձագանքելով լրագրողների այն դիտարկմանը, թե Ադրբեջանն ավելի վաղ կատեգորիկ «ոչ» է ասել հայկական կողմի առաջարկին։
Գրիգորյանը չցանկացավ մեկնաբանել, թե Հայաստանի՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ ներկայացրած վերջին տեքստում ինչպիսի փոփոխություններ կան, որոնց Ադրբեջանը դրական է արձագանքել։ Մասնավորապես Ադրբեջանը նշել էր, որ մեծ առաջընթաց կա, և վերջին առաջարկը տարբերվում է նախորդներից, բազմաթիվ կետեր կան, որոնք ընդունելի են իրենց համար։
«Սրա մասին կխոսենք հետագայում, երբ խաղաղության պայմանագրի շուրջ ավելի հստակ առաջընթացներ կունենանք։ Բանակցություններն այն իմաստով, որ տեքստեր են փոխանակվում, ընթանում են։ Հուսանք՝ ավելի առարկայական քննարկումների հնարավորություն շուտով կլինի, և դրանց արդյունքում ավելի հստակ հրապարակային կխոսենք»,- նշեց Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք առաջիկայում հայ-ադրբեջանական բանակցություններ սպասվում են, Գրիգորյանը նշեց՝ Հայաստանն իր պատրաստակամությունը հայտնել է, այժմ սպասում են գործընկերների արձագանքին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը
Հայաստանին է ուղարկել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ վերջին առաջարկների փաթեթը: Ինչպես հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, Բաքուն ակնկալում է, որ կողմերի միջև հանդիպումներ կլինեն 2024 թվականին: ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր հերթին հայտնել է, որ Երևանը ստացել է Բաքվի առաջարկները և այժմ ուսումնասիրում է դրանք: