00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՊՆ–ի կողմից 15 տարի առաջ օտարված «Երասխ 2» զորամասի հողամասը ամրացվեց պետությանը

© Photo : press office of the Government of RAՀՀ կառավարության հերթական նիստը (22 ապրիլի, 2022թ). Երևան
ՀՀ կառավարության հերթական նիստը (22 ապրիլի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 04.01.2024
Բաժանորդագրվել
2009 թվականին ՀՀ պաշտպանության նախարարը Սեյրան Օհանյանն էր, որն էլ, ըստ դատախազության, այդ ժամանակ հանձնարարել էր կադաստրային արժեքից անհամեմատ էժան գնով օտարել ՊՆ-ին անհատույց իրավունքով տրամադրված հատուկ նշանակության «Երասխ 2» տարածքը։
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 15 տարի առաջ օտարված «Երասխ 2» զորամասի հողամասն ամրացվեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։ Այս հարցը կառավարության նիստում ընդունվեց միաձայն։
Նշենք, որ զորամասի տարածքն օտարվել է 2009 թվականին։ Խոսքը Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարի` 2005 թ. որոշումներով անհատույց օգտագործման իրավունքներով ՊՆ–ին տրամադրված հատուկ նշանակության հողամասի մասին է։ Այն ունեցել է զորամասի կարգավիճակ` «Երասխ 1» և «Երասխ 2» զորամասերը։ «Երասխ 1»-ի գործը դեռևս դատաքննության փուլում է։
Համաձայն որոշման՝ Արարատի մարզի Արարատ համայնքի Արմաշ գյուղի Երևանյան խճուղի 1/4գ Երասխ-2 հասցեում գտնվող 212,7 քմ ընդհանուր մակերեսով շտաբի շենքը, 34,2 քմ ընդհանուր մակերեսով շինությունը, 110,7 քմ ընդհանուր մակերեսով ճաշարանը, 43,9 քմ ընդհանուր մակերեսով պահեստը, 32,4 քմ ընդհանուր մակերեսով սանհանգույցը, 80,6 քմ ընդհանուր մակերեսով շվաքարանը, 479,2 քմ ընդհանուր մակերեսով շվաքարանը, 90,4 քմ ընդհանուր մակերեսով (135,6 խմ ծավալով) պարիսպը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,9 հա հատուկ նշանակության հողամասը պետք է ամրացնել ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
Հիշեցնենք, որ ըստ դատախազության, 2009 թ. պաշտպանության նախարարը (Սեյրան Օհանյան. խմբ.), խախտելով «Հողային օրենսգրքի» պահանջները, ըստ որոնց` արգելվում է քաղաքացիներին ու իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հատուկ նշանակության հողերը, հանձնարարել է կադաստրային արժեքից անհամեմատ էժան գնով օտարել ՊՆ-ին անհատույց իրավունքով տրամադրված հատուկ նշանակության «Երասխ 2» տարածքը (0.9 հա մակերեսով) ու դրա վրա առկա շինությունները։
Լրահոս
0