https://arm.sputniknews.ru/20240104/oghaky-der-basketbvoli-vahanak-che-pashinjany-dzhgvoh-e-vorvosh-pashtvonjaneri-ashkhatanqic-70760482.html
Օղակը դեռ բասկետբոլի վահանակ չէ. Փաշինյանը դժգոհ է որոշ պաշտոնյաների աշխատանքից
Օղակը դեռ բասկետբոլի վահանակ չէ. Փաշինյանը դժգոհ է որոշ պաշտոնյաների աշխատանքից
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով` պետությանը պետք են այնպիսի պաշտոնյաներ, որոնք ոչ թե հարցեր են բարձրացնում, այլ հարցեր են լուծում։ 04.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-04T12:06+0400
2024-01-04T12:06+0400
2024-01-04T12:10+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
դպրոց
պաշտոնյա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/04/70759950_0:0:1600:900_1920x0_80_0_0_71e1cda6bc2443b8d4b4dc9e3ee8cef8.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցելելուց հետո համոզվել է, որ որոշ պաշտոնյաներ լավ չեն կատարում իրենց աշխատանքը։ Նա այդ մասին խոսեց կառավարության այսօրվա նիստում։Փաշինյանը հունվարի 3-ին այցելել էր Լոռու մարզի մի շարք դպրոցներ` ծանոթանալու կառավարության կատարած աշխատանքներին, և նա մի շարք խախտումներ էր արձանագրել։Նա նշեց, որ իրեն այլևս պետք չեն խնդիրների բացատրություններ, այլ պետք են խնդիրների լուծումներ։ Փաշինյանը շեշտեց` որևէ մեկը թող չգա ու իրեն չասի, թե ինչու է այս ինչ բանն այսպես, պետք է գան ու ասեն` հարցը լուծված է։«Ես չկարողացա 5 տարվա մեջ բացատրել, որ պետք չէ զուգարանում թափանցիկ ապակի դնել։ Թվում է, թե պարզ բան է։ Դրա համար հատուկ գիտելիքնե՞ր են պետք»,– նշեց նա։Մեկնաբանելով Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի պաշտոնանկությունները` ՀՀ վարչապետը շեշտեց` պետությանը պետք չեն պաշտոնյաներ, որոնք հարցեր են բարձրացնում, պետք են պաշտոնյաներ, որոնք լուծում են հարցեր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/04/70759950_124:0:1324:900_1920x0_80_0_0_a52712c6bcd9a082690ed8a67300c670.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, դպրոց, պաշտոնյա
հայաստան, նիկոլ փաշինյան, դպրոց, պաշտոնյա
Օղակը դեռ բասկետբոլի վահանակ չէ. Փաշինյանը դժգոհ է որոշ պաշտոնյաների աշխատանքից
12:06 04.01.2024 (Թարմացված է: 12:10 04.01.2024) ՀՀ վարչապետի խոսքով` պետությանը պետք են այնպիսի պաշտոնյաներ, որոնք ոչ թե հարցեր են բարձրացնում, այլ հարցեր են լուծում։
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցելելուց հետո համոզվել է, որ որոշ պաշտոնյաներ լավ չեն կատարում իրենց աշխատանքը։ Նա այդ մասին խոսեց կառավարության այսօրվա նիստում։
Փաշինյանը հունվարի 3-ին այցելել էր Լոռու մարզի մի շարք դպրոցներ` ծանոթանալու կառավարության կատարած աշխատանքներին, և
նա մի շարք խախտումներ էր արձանագրել։
«Ցանկացած բան, որի վրա օղակ է, բասկետբոլի վահանակ չէ: Ֆուտբոլի դարպասներ են դրվում մարզադահլիճներում այն նկատառմամբ, որ այն կարող է նաև ֆուտզալի դահլիճ լինել, բայց դարպասները դաշտի մեջ են, ոչ թե եզրագծին։ Մի քանի հազար դրամ այսկողմ-այնկողմ անելու համար ինչ ասես բերում, կախում են»,– ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ իրեն այլևս պետք չեն խնդիրների բացատրություններ, այլ պետք են խնդիրների լուծումներ։ Փաշինյանը շեշտեց` որևէ մեկը թող չգա ու իրեն չասի, թե ինչու է այս ինչ բանն այսպես, պետք է գան ու ասեն` հարցը լուծված է։
«Ես չկարողացա 5 տարվա մեջ բացատրել, որ պետք չէ զուգարանում թափանցիկ ապակի դնել։ Թվում է, թե պարզ բան է։ Դրա համար հատուկ գիտելիքնե՞ր են պետք»,– նշեց նա։
Մեկնաբանելով
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի պաշտոնանկությունները` ՀՀ վարչապետը շեշտեց` պետությանը պետք չեն պաշտոնյաներ, որոնք հարցեր են բարձրացնում, պետք են պաշտոնյաներ, որոնք լուծում են հարցեր։