https://arm.sputniknews.ru/20240104/mtahvogutjunnery-khvoranum-en-ynddimadirnery-baqvi-arajarkneri-masin-70778243.html
Մտահոգությունները խորանում են. ընդդիմադիրները` Բաքվի առաջարկների մասին
Մտահոգությունները խորանում են. ընդդիմադիրները` Բաքվի առաջարկների մասին
Sputnik Արմենիա
Պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշում է` ադրբեջանական առաջարկները որևէ կերպ չեն արտահայտում հարատև խաղաղություն հաստատելու ցանկություն ունեցող երկրի դիրքորոշումը։ 04.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-04T18:58+0400
2024-01-04T18:58+0400
2024-01-04T19:05+0400
գեղամ մանուկյան
խաղաղության պայմանագիր
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905461_142:207:1600:1027_1920x0_80_0_0_0a2da8eb83cc000a924e8aed7a474efe.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը և Արթուր Խաչատրյանը ծանոթացել են վերջերս Երևանին հղված ադրբեջանական առաջարկներին և վստահեցնում են` մտահոգությունները շարունակում են խորանալ։ Այս մասին պատգամավորները համատեղ հայտարարություն են տարածել։Նրանք վերահաստատում են, որ շարունակում են ուժի մեջ մնալ նախկինում իրենց բարձրաձայնած բոլոր մտահոգություններն ու անհանգստությունները, որոնք որևէ կերպ ոչ միայն չեն փարատվում, այլև առավել խորանում են:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Վաշինգտոնում կհանդիպեն հունվարին. ՄարուքյանՀիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։2023 թվականի դեկտեմբերի 8-ին Գեղամ Մանուկյանը հայտնել էր, որ ծանոթացել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկներին և համոզվել, որ այն վտանգավոր փաստաթուղթ է։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905461_426:187:1600:1067_1920x0_80_0_0_e181598ebf7c9db237b856a035240913.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գեղամ մանուկյան, խաղաղության պայմանագիր, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
գեղամ մանուկյան, խաղաղության պայմանագիր, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Մտահոգությունները խորանում են. ընդդիմադիրները` Բաքվի առաջարկների մասին
18:58 04.01.2024 (Թարմացված է: 19:05 04.01.2024) Պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշում է` ադրբեջանական առաջարկները որևէ կերպ չեն արտահայտում հարատև խաղաղություն հաստատելու ցանկություն ունեցող երկրի դիրքորոշումը։
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը և Արթուր Խաչատրյանը ծանոթացել են վերջերս Երևանին հղված ադրբեջանական առաջարկներին և վստահեցնում են` մտահոգությունները շարունակում են խորանալ։ Այս մասին պատգամավորները համատեղ
հայտարարություն են տարածել։
«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ծանոթացանք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում շրջանառության մեջ դրված փաստաթղթի նախագծի շուրջ վերջերս Երևանին հղված ադրբեջանական առաջարկներին։ Չմանրամասնելով փաստաթղթի առանձին դրույթները՝ արձանագրում ենք, որ ադրբեջանական առաջարկներն ու մոտեցումները որևէ կերպ չեն արտահայտում իրական, արդար և հարատև խաղաղություն հաստատելու ցանկություն ունեցող երկրի դիրքորոշումը»,– ասված է հայտարարությունում։
Նրանք վերահաստատում են, որ շարունակում են ուժի մեջ մնալ նախկինում իրենց բարձրաձայնած բոլոր մտահոգություններն ու անհանգստությունները, որոնք որևէ կերպ ոչ միայն չեն փարատվում, այլև առավել խորանում են:
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը
հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
2023 թվականի դեկտեմբերի 8-ին
Գեղամ Մանուկյանը հայտնել էր, որ ծանոթացել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկներին և համոզվել, որ այն վտանգավոր փաստաթուղթ է։