00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:47
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հետխորհրդային երկրներում արտաքին քաղաքական «մենյուի» փոփոխման պահանջ կա. Մարկեդոնով

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցՍերգեյ Մարկեդոնով
Սերգեյ Մարկեդոնով - Sputnik Արմենիա, 1920, 04.01.2024
Բաժանորդագրվել
Հետխորհրդային տարածքում մրցակցություն է գնում, որը կշարունակվի ինչպես 2024 թվականին, այնպես էլ հետագա տարիներին։ Իսկ ինչ իրավիճակ է տարեսկզբի դրությամբ` ընթերցեք Սերգեյ Մարկեդոնովի հոդվածում։
ՌԴ ԱԳՆ ՄՄՀՊՀ-ի առաջատար գիտաշխատող, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը Sputnik-ի համար
1991 թվականի դեկտեմբերին խորհրդա–ամերիկյան երկբևեռ դիմակայության կողմերից մեկը դադարեց գոյություն ունենալ որպես աշխարհաքաղաքական իրողություն։ Այդ իրադարձությունը նոր աշխարհակարգի մեկնարկի սկիզբ դարձավ, որում ԱՄՆ–ի գերիշխանությանն այլևս խոչընդոտ չէր հանդիսանում զսպումների և հակակշիռների համակարգն ի դեմս Խորհրդային Միության։

Աշխարհի հատուկ տարածաշրջան

Միևնույն ժամանակ պետք է համաձայնել բրիտանացի հայտնի քաղաքագետ Անատոլ Լիվենի հետ, որն ասել էր, որ սառը պատերազմի ավարտից հետո ԱՄՆ–ի և նրա դաշնակիցների հզորությունը «զգալիորեն չափազանցվում էր, և առաջին հերթին ամերիկացիների կողմից»։ Մի շարք երկրների, նախևառաջ ԽՍՀՄ–ի իրավահաջորդ Ռուսաստանի` Pax Americana–ն որպես աշխարհակարգի առավել օպտիմալ տարբերակ ճանաչելու ցանկության բացակայությունը հանգեցրեց միջազգային հակասությունների աճի։ Եվ այսօր` Բելովեժի համաձայնագրերի ստորագրումից 32 տարի անց, հենց երբեմնի միասնական խորհրդային պետության տարածքում են թեստավորվում հավասարակշիռ միջազգային աշխարհակարգի հնարավորությունները։
Սթրես-թեստ Փաշինյանի թիմի համար և ՌԴ–ին տարածաշրջանից դուրս մղելու փորձեր. տարվա ամփոփում
Սա «տերությունների համերգի» թարմացված տարբերա՞կը կլինի, թե՞ շատերի կողմից փափագելի «բազմաբևեռություն»։ Գուցե մեզ վատ կանխատեսելի «անբևեռ» քաոտիկ աշխա՞րհ է սպասում, որը լի կլինի ռիսկերով և ճգնաժամերով։ Այդ հարցերի պատասխանները փնտրում են մեր իսկ աչքի առաջ։ Ու դրանք դեռ ակնհայտ չեն։ Սակայն հետխորհրդային տարածքի առանձնակի դերն ու նշանակությունը նոր աշխարհի կառուցման հարցում ճանաչում են միջազգային բոլոր առանցքային խաղացողները։
Ուկրաինայում շարունակվող ռազմական դիմակայության, հավաքական Արևմուտքի կողմից չդադարող հակառուսական պատժամիջոցների ֆոնին դժվար է (եթե ընդհանրապես հնարավոր է) ընդհանուր եզրեր գտնել Մոսկվայի և Վաշինգտոնի մոտեցումներում։ Այնուամենայնիվ, դրանք առկա են։
Այսպես, օրինակ, Ռուսաստանի արտաքին քաղաքականության նորացված հայեցակարգը, որը լույս է տեսել 2023 թվականին, սահմանում է երկարաժամկետ բարիդրացիական հարաբերությունները և տարբեր ոլորտներում ներուժի միավորումը ԱՊՀ երկրների և այլ պետությունների հետ` որպես անվտանգության համար առավել կարևոր երկրներ, և կառույցի դիրքերի ամրապնդումը՝ որպես համաշխարհային զարգացման և քաղաքակրթության ազդեցիկ ինքնիշխան կենտրոններից մեկը։
Միևնույն ժամանակ 2022 թվականի հոկտեմբերին հաստատված ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության մեջ խոսվում է «Ամերիկայի և աշխարհի համար վճռորոշ տասնամյակի մասին»։ Ընդ որում, Վաշինգտոնը Ռուսաստանը սահմանում է (Չինաստանի հետ միասին) որպես «ռևիզիոնիստ երկիր», այսինքն որպես պետություն, որը մարտահրավեր է նետել ԱՄՆ–ի համաշխարհային հեգեմոնիային։ Եվ հենց այդ համատեքստում են Միացյալ Նահանգները նշում Մոսկվային «զսպելու» կարևորությունը, նախևառաջ Եվրասիայում։ Այսպիսով, Ուկրաինային աջակցելն ամերիկացիներն ընկալում են ոչ միայն որպես «ժողովրդավարության արժեքների» առաջմղման գործիք, այլև որպես համաշխարհային ազդեցության համար պայքարում վտանգավոր մրցակցին թուլացնելու հնարավորություն։
Լեռնային Ղարաբաղ` պատմության ավա՞րտ, թե՞ նոր գլուխ. Մարկեդոնովի վերլուծությունը
Ժամանակին` սառը պատերազմի գագաթնակետին, ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը արդարացիորեն փաստել էր. «Եթե մենք չկարողանանք պաշտպանել ինքներս մեզ (Կենտրոնական Ամերիկայում), մենք չենք կարող հույս դնել հաղթանակի վրա այլ վայրերում։ Մեր հեղինակությունը կփլուզվեր, մեր միությունները կփլուզվեին, և մեր հայրենիքի անվտանգությունը վտանգի տակ կհայտնվեր»։
Ցանկացած երկրի համար իր հարևանությունը առանձնակի հետաքրքրության գոտի է։ Եվ, որպես կանոն, բազմաթիվ վեճերի և խնդիրների տարածք։ Արևմուտքում շատ են սիրում խոսել այն մասին, որ Մոսկվան չի կարողանում հարաբերություններ հաստատել մերձակա երկրների հետ։ Սակայն այն ասացվածքը, որում ասվում է` «ԱՄՆ–ին շատ մոտ և Աստծուց շատ հեռու», ծնվել է ոչ թե Վրաստանում կամ Մոլդովայում, այլ Մեքսիկայում, ու բարդ «դրացիական դինամիկան» լավ հայտնի է ոչ միայն ամերիկացիներին (հիշենք նրանց գործողությունները նույն Կուբայում կամ Նիկարագուայում), այլև թուրքերին, հույներին, իրանցիներին, հնդիկներին, պակիստանցիներին և չինացիներին։

Հետխորհրդային տարածք. արևմտականացման և արևելականացման միջև

Ռուսաստանում լույս տեսնող մի շարք հետազոտությունների մեջ և փորձագիտական զեկույցներում ընդունված է դարձել խոսել Արևմուտքի և նրա հզորության «մայրամուտի» մասին։ Սակայն «մայրամուտ» չի նշանակում պայքարելու ցանկության բացակայություն։ Ինչպես Միացյալ Նահանգները, այնպես էլ նրա դաշնակիցները ցուցադրում են Ռուսաստանի մերձավոր արտասահմանում դիրքերը պահպանելու իրենց ցանկությունը։ Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության ֆոնին ԱՄՆ–ին և ԵՄ–ին հաջողվեց համախմբել ուժերը։ Որպես հետևանք եղավ ՆԱՏՕ–ի ընդլայնման նոր ալիքն ու Դաշինքի հետ մի շարք հետխորհրդային երկրների ինտեգրման խորացումը։
2022-2023 թվականներին Արևմուտքը զգալի ուժեղացավ Մոլդովայում։ Եվրոպամետ ուժերին աջակցություն ցույց տալով` այն դե–ֆակտո առաջ տարավ ոչ միայն ԱՊՀ–ից այդ երկրի դուրս գալու հնարավորության, այլև չեզոք դիրքից հրաժարվելու հարցը։ Արևմուտքին հաջողվեց նաև ամրապնդվել Հայաստանում և այլընտրանքային ճանապարհներ ձևավորել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործում։
Սկանդինավյան հանգստություն է պետք. Մարկեդոնովը` Երևանի և Մոսկվայի հակասությունների մասին
Հնարավոր պատժամիջոցային ճնշման գործիքներ կիրառելով` Արևմուտքը փորձ է անում ուժեղացնել դիրքերը Կենտրոնական Ասիայում, այս կամ այն կերպ նպաստել եվրասիական ինտեգրացիոն փոխգործակցության «սառեցմանը»։ 2023 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում կայացած «Կենտրոնական Ասիա + ԱՄՆ » (С5+1) ձևաչափով պատմության մեջ առաջին գագաթնաժողովը ցույց տվեց, որ Վաշինգտոնը կցանկանար տարածաշրջանում ամրապնդվել լրջորեն և երկար ժամանակով։
Սակայն ճիշտ չէր լինի հետխորհրդային Եվրասիայի տարածքում տեղի ունեցող գործընթացները սահմանափակել միայն արևմտյան վեկտորով։ Մենք տեսնում ենք նաև արևելացման գործընթացներ։ Իսրայելի և Իրանի, Իրանի և Թուրքիայի հակասություններն անմիջական ազդեցություն են ունենում Հարավային Կովկասում առկա դինամիկայի վրա։ Ամենաարագընթաց ղարաբաղյան երրորդ պատերազմից հետո Անկարայի ազդեցությունը տարածաշրջանում զգալիորեն աճել է։ Ու նկատենք, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ–ի անդամ, բացահայտ բանավիճում է ԱՄՆ–ի և ԵՄ–ի հետ Կովկասի տարածաշրջանային հեռանկարների վերաբերյալ։ Իրանն իր հերթին իր «կարմիր գծերն» է գծում և հայտարարում, որ ցանկալի չէ խախտել Հայաստանի «տարածքային ամբողջականությունը»։
Ռուսաստանի և Արևմուտքի միջև չդադարող առճակատումը նոր հնարավորություններ բացեց նաև ՉԺՀ–ի համար։ Որպես հետևանք` ընդլայնվեց Պեկինի ակտիվությունը հետխորհրդային ողջ տարածքում։ 2023 թվականի մայիսին Սիանում կայացավ պատմության մեջ առաջին «Չինաստան–Կենտրոնական Ասիա» երկօրյա գագաթնաժողովը, իսկ սեպտեմբերին Թբիլիսիում Չինաստանի դեսպան Չժոու Ցյանը հայտարարեց Սև ծովում Անակլիա խորջրյա նավագանգստի զարգացման հարցում իր երկրի շահագրգռվածության մասին։ Եվ իհարկե հատուկ պետք է նշել «Ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման վերաբերյալ Չինաստանի դիրքորոշումը» (որը հայտնի է նաև «Պեկինի խաղաղության ծրագիրը» անվանումով)։
Ուշադրություն է հրավիրում նաև այն փաստը, որ 2023 թվականին Ասիայի և Աֆրիկայի երկրները նկատելիորեն ակտիվացան խաղաղապահ դաշտում։ Ուկրաինայում իրենց ծառայությունները Չինաստանից բացի արդեն առաջարկել են նաև Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Աֆրիկայի երկրները ՀԱՀ–ի նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի գլխավորությամբ։

Ռիսկերն ու հնարավորությունները

Աշխարհաքաղաքական այս շրջապտույտում Ռուսաստանի համար որպես հետխորհրդային առանձնահատուկ խաղացող ինչպես նոր ռիսկեր կան, այնպես էլ մի շարք հնարավորություններ։ Պետք է հաշիվ տանք մեզ, որ բազմաբևեռությունը համադարման չէ։ Այն լուծում է խնդիրների մի մասը, սակայն նոր խնդիրներ է առաջացնում։ Եվ մերձավոր արտասահմանի ոչ արևմտյան խաղացողները որքան էլ մրցեն հավաքական Արևմուտքի հետ, Մոսկվայի նկատմամբ անշահախնդիրալտրուիզմի քաղաքականություն չեն վարելու։ Ազգային շահերի առաջմղումն է հիմնական առաջնահերթությունը ինչպես Պեկինի, այնպես էլ Անկարայի, Թեհրանի և Էր Ռիյադի համար։
Եթե խոսենք հնարավորությունների մասին, ապա և՛ հետխորհրդային երկրների վերնախավի ներսում, և՛ հասարակության մեջ արտաքին քաղաքականության «մենյուի» փոփոխման պահանջ կա։ Եվ այն կարող է լինել հօգուտ Մոսկվայի։ Նույն Վրաստանը, որը Կովկասում ամենարևմտամետ երկրի համբավ ունի, և՛ Ռուսաստանի, և՛ Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու պատրաստակամություն է ցուցադրում, իսկ դեպի Արևմուտք շրջվող Հայաստանը նախկինի պես հետաքրքրված է եվրասիական տնտեսական ինտեգրման հարցում։
Երևանի և Բաքվի «ուղիղ երկխոսությունը» ամերիկյան ալտրուիզմ չէ. Մարկեդոնով
Կենտրոնական Ասիայի երկրները նույնիսկ արևմտյան ճնշումների ներքո չեն հրաժարվում այսպես կոչված «զուգահեռ ներմուծումից», ինչպես և առկա վեճերի կարգավորման հարցում (վերցնենք թեկուզ տաջիկա–ղրղզական խնդիրները) Մոսկվայի միջնորդական դերից։ Ադրբեջանը Ռուսաստանի հետ համագործակցության օգնությամբ փորձում է հավասարակշռել թուրքական աճող ազդեցությունը։ Մոլդովայի ներսում էլ դժգոհություն կա Մայա Սանդուի անհավասարակշիռ քաղաքականությունից (ինչը ցուցադրեցին նաև 2023 թվականի ՏԻՄ ընտրությունները)։ Իհարկե, բոլորի մոտ նաև հոգնածություն է կուտակվում ուկրաինական հակամարտությունից։
Հետխորհրդային տարածքում ինչպես 2024 թվականին, այնպես էլ հետագա տարիներին մրցակցությունն աճելու է։ Երեք տասնամյակից ավել ժամանակահատվածում «միավորման իներցիան» այստեղ էապես սպառվել է։ Ու հազիվ թե առանց ջանք գործադրելու որևէ ինտեգրացիոն մտադրություն ի հայտ գա ինքնին։ Նշանակում է, որ հաջողությունը կուղեկցի նրան, ով վերացական սխեմաների և մանտրաների փոխարեն կկարողանա ապացուցել իր բացառիկությունը, արդյունավետությունն ու պրագմատիկ լինելը։
Արևմուտքին պետք է Կովկասն առանց ՌԴ–ի. Սերգեյ Մարկեդոնովը՝ բանակցությունների մասին
Լրահոս
0