https://arm.sputniknews.ru/20240104/fivoletvovvojum-mankapartez-kkarucvi-pashinjany-nerkajacrec-ir-mtahvogutjunnery-70759827.html
Ֆիոլետովոյում մանկապարտեզ կկառուցվի. Փաշինյանը ներկայացրեց իր մտահոգությունները
Ֆիոլետովոյում մանկապարտեզ կկառուցվի. Փաշինյանը ներկայացրեց իր մտահոգությունները
Sputnik Արմենիա
Վարչապետը մտահոգ է, որ ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքները զարգացման տեմպերով հետ են մնում խոշորացված համայնքներից։ 04.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-04T11:48+0400
2024-01-04T11:48+0400
2024-01-04T11:50+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
մանկապարտեզ
ֆիոլետովո
https://cdn.am.sputniknews.ru/img/1929/38/19293806_0:151:1600:1051_1920x0_80_0_0_8875e5ef48b64feb0498908bee54bc44.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik․ Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղում, որի բնակիչները մոլոկաններ են, մանկապարտեզ կկառուցվի։ Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած նախագիծը, որով գյուղի դպրոցի սպասարկման համար նախատեսված 1300 քառակուսի մետր մակերեսով հողամասը նվիրաբերվում է համայնքին՝ հետագայում մանկապարտեզ կառուցելու համար։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագծի քննարկման ժամանակ բարձրաձայնեց նաև իր մի շարք մտահոգությունները, որոնք կապված են ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքների հետ։ Նա հիշեցրեց, որ համայնքների խոշորացման ծրագրում այդ համայնքները չներառվեցին՝ անսալով նաև հենց ազգային փոքրամասնությունների ձայնը։ Սակայն այս որոշումը միաժամանակ մի շարք խնդիրներ է առաջ բերել։Ակադեմիական քաղաքի համար կհատկացվի Երևանի 17-րդ թաղամասն ու «Հաֆիլմի» տարածքըԸստ նրա՝ համայնքներում սուբվենցիոն ծրագրերի գործակիցներում նախատեսվող փոփոխություններն անգամ մեծ հաշվով խնդիրն ամբողջությամբ չեն լուծելու։ Այն հնարավորությունները, որ ունեն խոշորացված համայնքները, այստեղ չկան։ Նա հանձնարարեց կառավարության անդամներին մտածել, թե ինչ ծրագիր կարելի է մշակել երկարաժամկետ հեռանկարում հարցը կարգավորելու համար։ՀՀ–ում նոր աղբավայրեր կառուցելուց առաջ պետությունը պատրաստվում է արդիականացնել գործողները
ֆիոլետովո
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1929/38/19293806_0:0:1600:1200_1920x0_80_0_0_aaf5cae51bc4167049f8be46b02c31f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, մանկապարտեզ, ֆիոլետովո
հայաստան, նիկոլ փաշինյան, մանկապարտեզ, ֆիոլետովո
Ֆիոլետովոյում մանկապարտեզ կկառուցվի. Փաշինյանը ներկայացրեց իր մտահոգությունները
11:48 04.01.2024 (Թարմացված է: 11:50 04.01.2024) Վարչապետը մտահոգ է, որ ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքները զարգացման տեմպերով հետ են մնում խոշորացված համայնքներից։
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik․ Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղում, որի բնակիչները մոլոկաններ են, մանկապարտեզ կկառուցվի։ Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած նախագիծը, որով գյուղի դպրոցի սպասարկման համար նախատեսված 1300 քառակուսի մետր մակերեսով հողամասը նվիրաբերվում է համայնքին՝ հետագայում մանկապարտեզ կառուցելու համար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագծի քննարկման ժամանակ բարձրաձայնեց նաև իր մի շարք մտահոգությունները, որոնք կապված են ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքների հետ։ Նա հիշեցրեց, որ համայնքների խոշորացման ծրագրում այդ համայնքները չներառվեցին՝ անսալով նաև հենց ազգային փոքրամասնությունների ձայնը։ Սակայն այս որոշումը միաժամանակ մի շարք խնդիրներ է առաջ բերել։
«Այդ համայնքներում այն ծավալի աշխատանքներ հնարավոր չի լինում իրականացնել, և այդ համայնքներն իրենց զարգացման տեմպերով արդեն իսկ զիջում են, երկարաժամկետում ավելի են զիջելու, և դա շատ լուրջ պրոբլեմ է, որը գնալով ավելի է ահագնանալու»,- նշեց Փաշինյանը։
Ըստ նրա՝ համայնքներում սուբվենցիոն ծրագրերի գործակիցներում նախատեսվող փոփոխություններն անգամ մեծ հաշվով խնդիրն ամբողջությամբ չեն լուծելու։ Այն հնարավորությունները, որ ունեն խոշորացված համայնքները, այստեղ չկան։ Նա հանձնարարեց կառավարության անդամներին մտածել, թե ինչ ծրագիր կարելի է մշակել երկարաժամկետ հեռանկարում հարցը կարգավորելու համար։