00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարությանը չի հաջողվելու ապահովել բյուջեով նախատեսված 7 տոկոսանոց տնտեսական աճը․Արամյան

Կառավարությանը չի հաջողվելու ապահովել բյուջեով նախատեսված 7 տոկոսանոց տնտեսական աճը․Արամյան
Բաժանորդագրվել
2024 թ․-ին Հայաստանի կառավարությանը չի հաջողվելու ապահովել բյուջեով նախտեսված 7 տոկոսանոց տնտեսական աճը, քանի որ ՀՀ տնտեսությունն այդքան տնտեակա պոտենցյալ չունի, Sputnik Արմենիայի հետ զրույցում կանխատեսել է ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը` խոսելով հաջորդ տարվա տնտեսական սպասումների մասին։
Իր կանխատեսումը նախկին նախարարը հիմնավորում է 3 հիմնական գործոններով։ Առաջինը 2024թ–ին դեպի Հայաստան ֆինանսական հոսքերի հնավարո կրճատումն է։ Վարդան Արամյանի դիտարկմամբ` հնարավոր չէ ամեն տարի անընդմենջ ունենալ ֆինանսական ներհոսքի լրացուցիչ 25 տոկոսանոց աճ, ինչպես դա եղավ 2022 և 2023թթ–ին։ Հատկապես, եթե դա պայմանավորված է կոնկրետ գործոնով, տվյալ դեպքու` ռուս–ուկրաինական կոնֆլիկտով ու դրա հետևանքով կիրառված արևմտյան սահմանափակումներով։
«Եթե ինչ–որ մի ժամանակ այդ հակամարտությունը սառի, ինչ–որ կարգաբերումներ տեղի ունենան, կամ ավարտվի, բնական է, որ այս հոսքերը մեզ մոտ չդրսևորվեն։ Հնարավոր չէ անընդհատ, տարին տարվա վրա ունենալ 20-30 տոկոսանոց աճով ֆինանսական ներհոսք։ Օրերից մի օր այն պետք է դանդաղի և կանգնի»,-նշում է մեր զրուցակիցը։
Հայաստանի տնտեսական աճի` սպասվածից ավելի մեծ չափով նվազման երկրորոդ պատճառը, Վարդան Արամյանի դիտարկմամբ, կարող են լինել ՌԴ–ի նկատմամբ Արևմուտքի կիրառած սանկցիաները և դրանց տածումը նաև ՌԴ գործընկեր երկրների վրա։«Նրանք աստիճանաբար փորձելու են փակել սանկցիաների շրջանցման բոլոր տեսակի սողանցքները։ Դա վերաբերելու է` և՛ Հայաստանին, և՛ Վրաստանին, և՛ Ղրղզստանին, և Ղազախստանին, բոլոր այն երկրներին, որոնց միջոցով ինչ–որ հոսքեր կամ օժանդակումներ են գնում դեպի Ռուսաստաի տնտեսություն։ Իսկ թե որ երկրի վրա որքան կոշտ կլինի արևմտյան ներգործությունը, կախված կլինի արդեն երկու կողմերի միջև քաղաքական եկխոսությունից»,– կարծում է նախկին նախարարը։
Երրորդ պատճառը, նրա խոսքով` հայ–ռուսական հարաբերությունների հնարավոր զարգացումն է։«Ամեն դեպքում` այս պահի դրությամբ ես մի քիչ հավանական չեմ համարում, որ Ռուսաստանը կտրուկ բոլոր ուղղություններով ու բոլոր թելերով կոշտ գործողությունների կգնա, որովհետև դա կնաշանակի վերջ` թե՛ իր շահերին Կովկասում, թե՛ իր ներկայությանը Հայաստանում ևս այլն։ Դրա համար ես ամեն դեպքում կարծում եմ, որ Ռուսաստանը որոշակի ուղղություններով կշարունակի համագործակցել Հայաստանի հետ, եթե, իհարկե, քաղաքական ասպարեզներում կտրուկ գործողություններ չլինեն»,-եզրակացնում է Արամյանը։
Լրահոս
0