https://arm.sputniknews.ru/20240103/maki-glkhavvor-qartughary-datapartel-e-iranakan-qermanum-teghi-unecats-hardzakumy--70747804.html
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը դատապարտել է իրանական Քերմանում տեղի ունեցած հարձակումը
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը դատապարտել է իրանական Քերմանում տեղի ունեցած հարձակումը
Sputnik Արմենիա
Համաշխարհային կազմակերպության ղեկավարը կոչ է արել պատասխանատվության ենթարկել ահաբեկչության մեղավորներին։ 03.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-03T22:32+0400
2024-01-03T22:32+0400
2024-01-03T22:44+0400
իրանի իսլամական հանրապետություն
պայթյուն
ահաբեկչություն
անտոնիո գուտերեշ
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0e/27542906_0:0:1601:901_1920x0_80_0_0_99a14f9de3a26c63a75ddbc30dac53aa.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը վճռականորեն դատապարտել է իրանական Քերմանում տեղի ունեցած հարձակումն ու կոչ արել պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ–ի մամուլի ծառայության աշխատակից Ֆլորենսիա Սոտո Նինյոն։Ավելի վաղ IRNA իրանական գործակալությունը հայտնել էր Քերմանում գերեզմանատան մոտ տեղի ունեցած պայթյունի մասին, մի քանի րոպե անց գործակալությունը հայտնեց նաև երկրորդ պայթյունի մասին` Գոլզարի գերեզմանատուն տանող ճանապարհի վրա։Պայթյունները գրանցվել են Սոլեյմանիի մահվան տարելիցին նվիրված մեծ հավաքի ժամանակ։Իշխանությունները Քերմանում տեղի ունեցած պայթյուններն ահաբեկչական հարձակում են որակել։Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ գերեզմանատան մոտ երկու պայթուցիկ սարք է դրված եղել պայուսակների մեջ։ Սարքերը գործարկվել են հեռակառավարմամբ։Պայթյունների զոհերի թիվը, վերջին տվյալներով, 103 է։ Վիրավորվել է մոտ 200 մարդ։Իրանում հունվարի 4-ը սգո օր է հայտարարվել։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0e/27542906_72:0:1325:940_1920x0_80_0_0_c87a739cf2e08719fcf86319ad570499.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, պայթյուն, ահաբեկչություն, անտոնիո գուտերեշ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
իրանի իսլամական հանրապետություն, պայթյուն, ահաբեկչություն, անտոնիո գուտերեշ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը դատապարտել է իրանական Քերմանում տեղի ունեցած հարձակումը
22:32 03.01.2024 (Թարմացված է: 22:44 03.01.2024) Համաշխարհային կազմակերպության ղեկավարը կոչ է արել պատասխանատվության ենթարկել ահաբեկչության մեղավորներին։
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը վճռականորեն դատապարտել է իրանական Քերմանում տեղի ունեցած հարձակումն ու կոչ արել պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ–ի մամուլի ծառայության աշխատակից Ֆլորենսիա Սոտո Նինյոն։
«Գլխավոր քարտուղարը վճռականորեն դատապարտում է Իրանի Իսլամական Հանրապետության Քերման քաղաքում հիշատակի արարողության ժամանակ տեղի ունեցած այսօրվա հարձակումը, որի հետևանքով, ինչպես հայտնում են, ավելի քան 100 մարդ է զոհվել, շատերը վիրավորում են ստացել։ Գլխավոր քարտուղարը կոչ է անում պատասխանատվության ենթարկել մեղավորներին», – ասել է նա։
Ավելի վաղ IRNA իրանական գործակալությունը հայտնել էր
Քերմանում գերեզմանատան մոտ տեղի ունեցած պայթյունի մասին, մի քանի րոպե անց գործակալությունը հայտնեց նաև երկրորդ պայթյունի մասին` Գոլզարի գերեզմանատուն տանող ճանապարհի վրա։
Պայթյունները գրանցվել են Սոլեյմանիի մահվան տարելիցին նվիրված մեծ հավաքի ժամանակ։
Իշխանությունները Քերմանում տեղի ունեցած պայթյուններն ահաբեկչական հարձակում են որակել։
Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ գերեզմանատան մոտ երկու պայթուցիկ սարք է դրված եղել պայուսակների մեջ։ Սարքերը գործարկվել են հեռակառավարմամբ։
Պայթյունների զոհերի թիվը, վերջին տվյալներով, 103 է։ Վիրավորվել է մոտ 200 մարդ։
Իրանում հունվարի 4-ը սգո օր է հայտարարվել։