https://arm.sputniknews.ru/20240103/karmir-gtserum-kajanelu-nvor-drujqachapern-arden-gvortsum-en-vorvosh-zhameri-anvtshar-klini-70728966.html
Կարմիր գծերում կայանելու նոր դրույքաչափերն արդեն գործում են. որոշ ժամերի անվճար կլինի
Կարմիր գծերում կայանելու նոր դրույքաչափերն արդեն գործում են. որոշ ժամերի անվճար կլինի
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետարանը նշել է, թե մայրաքաղաքի «Ա» և «Բ» գոտիներում որքան կարժենա կայանելը։ 03.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-03T16:52+0400
2024-01-03T16:52+0400
2024-01-03T16:58+0400
ավտոկայանատեղի
երևան
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/793/42/7934218_0:0:1600:901_1920x0_80_0_0_8a8498bcecc36b0eddb3d014e196ef11.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար հունվարի 1-ից նոր դրույքաչափերն արդեն գործում են, իսկ որոշ ժամերի անվճար կլինի։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։Նոր դրույքաչափերն այսուհետև կհաշվարկվեն ըստ քաղաքի գոտիավորման։ Վարորդները «Ա» գոտում 1 ժամ կայանելու համար կվճարեն 300 դրամ, 1 օրվա համար` 2000 դրամ, 1 շաբաթվա համար` 5000 դրամ, իսկ 1 ամսվա համար` 18 000 դրամ։ Մեկ տարվա համար Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար վարորդներն արդեն ստիպված են 160 000 դրամ վճարել։«Ա» գոտին ներառում է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեոյի փողոցների շրջանակը՝ մասնավորապես Արամի, Ամիրյան, Բուզանդի, Գևորգ Քոչարի, Զաքյան, Զորյան, Թումանյան, Իտալիայի, Լեոյի, Կարեն Դեմիրճյան, Կողբացու, Հանրապետության, Մելիք Ադամյան, Մհեր Մկրտչյան /Տիգրան Մեծի պողոտայից մինչև Խորենացու փողոց /Հանրապետության փողոցի մի հատվածը/, Պուշկին, Սարյան, Վազգեն Սարգսյան, Տպագրիչների, Իսահակյան, Մովսես Խորենացու /Մաշտոցի պողոտայից մինչև Ագաթանգեղոսի փողոց հատված/, Մոսկովյան, Նալբանդյան, Վարդանանց /Սախարովի հրապարակից մինչև Խանջյան փողոց/, Տերյան, Ալեք Մանուկյան, Աբովյան, Չարենցի, Կորյունի, Ագաթանգեղոսի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Բեյրութի, Խանջյան, Պարոնյան փողոցները, Բաղրամյան /Մաշտոցի պողոտայից մինչև Իսահակյան փողոց/, Մաշտոցի, Սայաթ Նովայի, Տիգրան Մեծի /Հանրապետության հրապարակից մինչև Ագաթանգեղոս փողոց հատված/ պողոտաները, Շահումյան և Սախարովի հրապարակները:«Բ» գոտին ներառում է «Ա» գոտուց դուրս գտնվող Երևան քաղաքի ավագանու 25 դեկտեմբերի 2012թ. թիվ 561-Ն որոշմամբ սահմանված համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման մյուս փողոցները, պողոտաները և հրապարակները:Երևանի քաղաքապետարանը նաև հայտնում է, որ կայանման վճարումներից ամբողջապես ազատված են էլեկտրամոբիլների վարորդները, որոնք որևէ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չեն ունենա. տվյալներն առկա են համապատասխան բազաներում:Վճարումից ազատված են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձինք, ովքեր պետք է տարեկան մեկ անգամ քաղաքապետարան դիմում ներկայացնեն:Նշենք, որ «Բ» գոտում կայանելու համար սահմանված դրույքաչափերն այլ են` 1 ժամը` 200 դրամ, 1 օրը` 1000 դրամ, 1 շաբաթը` 2000 դրամ, 1 ամիսը` 4000 դրամ, իսկ տարին` 24 000 դրամ։Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26–ին Երևանի ավագանին 32 կողմ, 3 դեմ ձայներով ընդունեց «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» նախագիծը, ըստ որի` հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնի (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիներում (կարմիր գծեր) կայանելու համար քաղաքացիները կվճարեն տարեկան 160 հազար դրամ։ «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները բոյկոտեց ու չմասնակցեց քվեարկությանը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/793/42/7934218_31:0:1451:1065_1920x0_80_0_0_bfad9ecf5de617337219c751a9875767.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավտոկայանատեղի, երևան, երևանի քաղաքապետարան
ավտոկայանատեղի, երևան, երևանի քաղաքապետարան
Կարմիր գծերում կայանելու նոր դրույքաչափերն արդեն գործում են. որոշ ժամերի անվճար կլինի
16:52 03.01.2024 (Թարմացված է: 16:58 03.01.2024) Երևանի քաղաքապետարանը նշել է, թե մայրաքաղաքի «Ա» և «Բ» գոտիներում որքան կարժենա կայանելը։
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար հունվարի 1-ից նոր դրույքաչափերն արդեն գործում են, իսկ որոշ ժամերի անվճար կլինի։ Տեղեկությունը հայտնում է
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Նոր դրույքաչափերն այսուհետև կհաշվարկվեն ըստ քաղաքի գոտիավորման։ Վարորդները «Ա» գոտում 1 ժամ կայանելու համար կվճարեն 300 դրամ, 1 օրվա համար` 2000 դրամ, 1 շաբաթվա համար` 5000 դրամ, իսկ 1 ամսվա համար` 18 000 դրամ։ Մեկ տարվա համար Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար վարորդներն արդեն ստիպված են 160 000 դրամ վճարել։
«Տրանսպորտային միջոցի կայանումն, ի դեպ ժամը 22:00-ից մինչև 09:00 անվճար է, և տեղական տուրք չի գանձվում: Մինչև 15 րոպե կայանելու դեպքում տեղական վճար չի գանձվում, իսկ 15 րոպեից ավելի կայանելիս մեկ ժամվա համար սահմանված գումարը պետք է վճարվի նախապես` կայանելու պահից 15 րոպեի ընթացքում»,– ասված է հաղորդագրությունում։
«Ա» գոտին ներառում է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեոյի փողոցների շրջանակը՝ մասնավորապես Արամի, Ամիրյան, Բուզանդի, Գևորգ Քոչարի, Զաքյան, Զորյան, Թումանյան, Իտալիայի, Լեոյի, Կարեն Դեմիրճյան, Կողբացու, Հանրապետության, Մելիք Ադամյան, Մհեր Մկրտչյան /Տիգրան Մեծի պողոտայից մինչև Խորենացու փողոց /Հանրապետության փողոցի մի հատվածը/, Պուշկին, Սարյան, Վազգեն Սարգսյան, Տպագրիչների, Իսահակյան, Մովսես Խորենացու /Մաշտոցի պողոտայից մինչև Ագաթանգեղոսի փողոց հատված/, Մոսկովյան, Նալբանդյան, Վարդանանց /Սախարովի հրապարակից մինչև Խանջյան փողոց/, Տերյան, Ալեք Մանուկյան, Աբովյան, Չարենցի, Կորյունի, Ագաթանգեղոսի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Բեյրութի, Խանջյան, Պարոնյան փողոցները, Բաղրամյան /Մաշտոցի պողոտայից մինչև Իսահակյան փողոց/, Մաշտոցի, Սայաթ Նովայի, Տիգրան Մեծի /Հանրապետության հրապարակից մինչև Ագաթանգեղոս փողոց հատված/ պողոտաները, Շահումյան և Սախարովի հրապարակները:
«Բ» գոտին ներառում է «Ա» գոտուց դուրս գտնվող Երևան քաղաքի ավագանու 25 դեկտեմբերի 2012թ. թիվ 561-Ն որոշմամբ սահմանված համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման մյուս փողոցները, պողոտաները և հրապարակները:
Երևանի քաղաքապետարանը նաև հայտնում է, որ կայանման վճարումներից ամբողջապես ազատված են էլեկտրամոբիլների վարորդները, որոնք որևէ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չեն ունենա. տվյալներն առկա են համապատասխան բազաներում:
Վճարումից ազատված են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձինք, ովքեր պետք է տարեկան մեկ անգամ քաղաքապետարան դիմում ներկայացնեն:
Նշենք, որ «Բ» գոտում կայանելու համար սահմանված դրույքաչափերն այլ են` 1 ժամը` 200 դրամ, 1 օրը` 1000 դրամ, 1 շաբաթը` 2000 դրամ, 1 ամիսը` 4000 դրամ, իսկ տարին` 24 000 դրամ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26–ին Երևանի ավագանին 32 կողմ, 3 դեմ ձայներով ընդունեց «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» նախագիծը, ըստ որի` հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնի (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիներում (կարմիր գծեր) կայանելու համար քաղաքացիները կվճարեն տարեկան 160 հազար դրամ։ «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները բոյկոտեց ու չմասնակցեց քվեարկությանը։