00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանը ԱՀԿ ձգտելու իմաստ չի տեսնում, ԲՐԻԿՍ–ին, ՇՀԿ–ին և ԵԱՏՄ–ին անդամակցելու դեպքում

© AP Photo / Ronald ZakԻրանի դրոշը
Իրանի դրոշը - Sputnik Արմենիա, 1920, 03.01.2024
Իրանի դրոշը
Բաժանորդագրվել
Թեհրանը չի հրաժարվի ԱՀԿ–ին իր մասնակցությունից, եթե նման առաջարկ լինի, սակայն այլ միությունների անդամ լինելու շնորհիվ իսլամական հանրապետությունը գրեթե ամբողջությամբ բավարարում է կարիքները տարածաշրջանային և համաշխարհային մակարդակում։
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) մտնելու անհրաժեշտություն Իրանը չի տեսնում, քանի որ այնպիսի տարածաշրջանային կազմակերպությունները, ինչպիսիք են ԲՐԻԿՍ–ը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ), Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), Տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ՏՀԿ), որոնց անդամակցում է Իրանը, միասին հավասարազոր են ԱՀԿ–ին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է տնտեսական դիվանագիտության գծով Իրանի փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարին։
Այսօր ԻԻՀ–ն ԱՀԿ–ում դիտորդի կարգավիճակ ունի և լիարժեք անդամակցության չի ձգտում։ Սաֆարիի խոսքով` մյուս բոլոր վերոնշյալ կազմակերպություններին Իրանի անդամակցությունը օգուտ է բերում և Իրանն ինքնաբերաբար «գրեթե ԱՀԿ–ի անդամ» դարձնում։
«Լինելով այդ կազմակերպությունների անդամ, մենք գրեթե ինքնաբերաբար դարձել են ԱՀԿ–ի անդամ տարածաշրջանային մակարդակով, և մեր օգուտը ստանում ենք, դա շահավետ վիճակ է բոլոր կողմերի համար», – ասել է Սաֆարին։
Միևնույն ժամանակ Թեհրանը չի հրաժարվի ԱՀԿ–ի անդամակցությունից, եթե նման առաջարկ լինի, սակայն այլ միությունների անդամ լինելու շնորհիվ իսլամական հանրապետությունը գրեթե ամբողջությամբ բավարարում է կարիքները տարածաշրջանային և համաշխարհային մակարդակում։
Սաֆարիի խոսքով` ԵԱՏՄ–ի հետ ազատ առևտուրը մեծ ազդեցություն կունենա առևտրի ոլորտում մեր (Իրանի և Ռուսաստանի – խմբ.) հարաբերությունների վրա` ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման հարցում, որի արդյունքում ԲՐԻԿՍ–ում և ՇՀԿ–ում Իրանի և Ռուսաստանի միջև կարող է լավ համագործակցության հիմք դրվել ֆինանսների, տարանցման, էներգետիկայի, տեխնիկական և գիտելիքատար նախագծերի ոլորտում»։
2023 թվականի օգոստոսին ՀԱՀ–ում կայացած ԲՐԻԿՍ գագաթնաժողովին երկրի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան հայտնել էր, որ կազմակերպության անդամները որոշել են հրավիրել Արգենտինային, Եգիպտոսին, Եթովպիային, Իրանին, Սաուդյան Արաբիային և ԱՄԷ–ին դառնալու ԲՐԻԿՍ–ի լիիրավ անդամ։ Ավելի ուշ Արգենտինան հրաժարվել էր անդամակցել կազմակերպությանը։ Նոր երկրների լիարժեք անդամակցությունը միությանը մեկնարկել է 2024 թվականի հունվարի 1-ից։ Ինչպես Յոհանեսբուրգում կայացած գագաթնաժողովից հետո հայտարարեց ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, պետությունը, որը ցանկանում է անդամակցել ԲՐԻԿՍ–ին, չպետք է պատժամիջոցներ կիրառի միության անդամ երկրների նկատմամբ։
Իրանի հետ ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագիրը, որը պետք է փոխարինի 2019 թվականից գործող ժամանակավոր համաձայնագրին, ԵԱՏՄ երկրները ստորագրել են 2023 թվականի դեկտեմբերի վերջին։ Ստորագրումը կայացել է Պետերբուրգում անցկացվող Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստի շրջանակում։ Արարողության ժամանակ փաստաթղթի տակ ստորագրել են ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ու Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Աբբաս Ալիաբադին։ Համաձայնագիրը ստորագրել են նաև Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները։
ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին։ Անդամներն են Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանն ու Ուզբեկստանը։ Դիտորդներն են Աֆղանստանը, Բելառուսը և Մոնղոլիան, գործընկեր երկրները` Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, ԱՄԷ–ն, Թուրքիան և Շրի Լանկան:
Իրանի ԱԳ նախարարը հերքել է մտավախությունը, թե Մեծամորի ատոմակայանն աղտոտում է Արաքս գետը
Լրահոս
0