https://arm.sputniknews.ru/20240103/hhn-nerkajacnvogh-dahukvord-gleb-mvosesvovn-artsate-medal-e-nvatshel-shvejcariajum-70726636.html
ՀՀ–ն ներկայացնող դահուկորդ Գլեբ Մոսեսովն արծաթե մեդալ է նվաճել Շվեյցարիայում
ՀՀ–ն ներկայացնող դահուկորդ Գլեբ Մոսեսովն արծաթե մեդալ է նվաճել Շվեյցարիայում
Sputnik Արմենիա
Լեռնադահուկորդն արծաթե մեդալ է նվաճել նաև Իտալիսայում առաջին անգամ կայացած Եվրոպայի համալսարանների ձմեռային առաջնության լեռնադահուկային սպորտ մարզաձևում։ 03.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-03T16:01+0400
2024-01-03T16:01+0400
2024-01-03T16:08+0400
եվրոպա
մեդալ
հայ
դահուկ
դահուկավազք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/03/70725533_0:0:711:400_1920x0_80_0_0_3395ce61caf6b0e9ca467707229c894f.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքականի անդամ Գլեբ Մոսեսովը Շվեյցարիայի Պոնտրեսինա քաղաքում կայացած միջազգային մրցաշարի ոլորավայրէջք մրցաձևում արծաթե մեդալ է նվաճել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Իտալիայի Վալ Դի Զոլդո քաղաքում առաջին անգամ անցկացված Եվրոպայի համալսարանների ձմեռային առաջնության լեռնադահուկային սպորտ մարզաձևում Հայաստանի համալսարանական թիմը զբաղեցրել էր երրորդ հորիզոնականն ու բրոնզե մեդալ նվաճել:Հայաստանի թիմի կազմում ընդգրկված են եղել Գլեբ Մոսեսովը և Ժիրայր Առաքելյանը: Առաջնության շրջանակում Հայաստանի թիմի նորեկ Գլեբ Մոսեսովը դարձյալ արծաթե մեդալ էր նվաճել ոլորավայրէջք ձևում:Հայ դահուկորդները հաղթահարում են աշխարհի առաջնության որակավորման փուլըՄինչ այդ Մոսեսովը միջազգային վարկանիշային մրցաշարի էր մասնակցել Ավստրիայի Լեոգանգ քաղաքում և երկու ոսկե մեդալ նվաճել՝ առաջ անցնելով 15 պետությունների շուրջ 90 մասնակիցներից։Եվրոպայի համալսարանների ձմեռային առաջնությունն առաջին անգամ է անցկացվել։
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/03/70725533_77:0:610:400_1920x0_80_0_0_6a9e1b374bb0ed792d5c941658648de4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրոպա, մեդալ, հայ, դահուկ, դահուկավազք
եվրոպա, մեդալ, հայ, դահուկ, դահուկավազք
ՀՀ–ն ներկայացնող դահուկորդ Գլեբ Մոսեսովն արծաթե մեդալ է նվաճել Շվեյցարիայում
16:01 03.01.2024 (Թարմացված է: 16:08 03.01.2024) Լեռնադահուկորդն արծաթե մեդալ է նվաճել նաև Իտալիսայում առաջին անգամ կայացած Եվրոպայի համալսարանների ձմեռային առաջնության լեռնադահուկային սպորտ մարզաձևում։
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքականի անդամ Գլեբ Մոսեսովը Շվեյցարիայի Պոնտրեսինա քաղաքում կայացած միջազգային մրցաշարի ոլորավայրէջք մրցաձևում արծաթե մեդալ է նվաճել։ Տեղեկությունը հայտնում է Հ
Հ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
«Մրցաշարին մասնակցել է 12 պետության 110 մարզիկ։ Մոսեսովը 1:26.08 արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղն ու արծաթե մեդալ նվաճել՝ ընդամենը 0.87 վայրկյան զիջելով Շվեյցարիան ներկայացնող մարզիկին»,– ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իտալիայի Վալ Դի Զոլդո քաղաքում առաջին անգամ անցկացված Եվրոպայի համալսարանների ձմեռային առաջնության լեռնադահուկային սպորտ մարզաձևում Հայաստանի համալսարանական թիմը զբաղեցրել էր երրորդ հորիզոնականն ու բրոնզե մեդալ նվաճել:
Հայաստանի թիմի կազմում ընդգրկված են եղել Գլեբ Մոսեսովը և Ժիրայր Առաքելյանը: Առաջնության շրջանակում Հայաստանի թիմի նորեկ Գլեբ Մոսեսովը դարձյալ արծաթե մեդալ էր նվաճել ոլորավայրէջք ձևում:
Մինչ այդ Մոսեսովը միջազգային վարկանիշային մրցաշարի էր մասնակցել Ավստրիայի Լեոգանգ քաղաքում և երկու ոսկե մեդալ նվաճել՝ առաջ անցնելով 15 պետությունների շուրջ 90 մասնակիցներից։
Եվրոպայի համալսարանների ձմեռային առաջնությունն առաջին անգամ է անցկացվել։