https://arm.sputniknews.ru/20240103/hapk-khaghaghapahnery-zspvogh-gvortsvon-dardzan-ghazakhstani-ankargutjunneri-zhamanak-tvokaev-70719805.html
ՀԱՊԿ խաղաղապահները զսպող գործոն դարձան Ղազախստանի անկարգությունների ժամանակ. Տոկաև
ՀԱՊԿ խաղաղապահները զսպող գործոն դարձան Ղազախստանի անկարգությունների ժամանակ. Տոկաև
Sputnik Արմենիա
Ղազախստանի ղեկավարն անդրադարձել է 2022 թվականի իրադարձություններին և ՀԱՊԿ-ի դերին։ 03.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-03T12:19+0400
2024-01-03T12:19+0400
2024-01-03T12:24+0400
ղազախստան
խաղաղապահ
կասիմ-ժոմարտ տոկաև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0c/37421764_0:0:3041:1711_1920x0_80_0_0_6b494634b9a9df3853984fdaf715c6e2.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ զորախումբը զսպող դեր ունեցավ 2022 թվականի հունվարին Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։ Այս հայտարարությունն արել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ խաղաղապահները չեն մասնակցել հակաահաբեկչական գործողությանը և ոչ մի կրակոց չեն արձակել։ Կազմակերպության անդամ երկրների հետ պայմանավորվածության համաձայն` ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբը երկրից հեռացել է առանց որևէ նախապայմանի և ժամկետից շուտ։Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր սկսվեցին 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ եղան ցուցարարների և ուժայինների միջև։Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը ստորագրեց երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։Նույն օրը նա երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն մտցրեց։ Տոկաևն օգնության համար դիմեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, և ՀԱՊԿ-ն իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ ուղարկեց Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կար Հայաստանից։ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը:
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0c/37421764_0:0:2729:2047_1920x0_80_0_0_aea51acc34e07f6b98d300454a74ad42.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ղազախստան, խաղաղապահ, կասիմ-ժոմարտ տոկաև
ղազախստան, խաղաղապահ, կասիմ-ժոմարտ տոկաև
ՀԱՊԿ խաղաղապահները զսպող գործոն դարձան Ղազախստանի անկարգությունների ժամանակ. Տոկաև
12:19 03.01.2024 (Թարմացված է: 12:24 03.01.2024) Ղազախստանի ղեկավարն անդրադարձել է 2022 թվականի իրադարձություններին և ՀԱՊԿ-ի դերին։
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ զորախումբը զսպող դեր ունեցավ 2022 թվականի հունվարին Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։ Այս հայտարարությունն արել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«Շեշտում եմ, որ դիմումը եղել է ոչ թե Ռուսաստանին, այլ ՀԱՊԿ-ին, որի անդամ է Ղազախստանը։ Դիմելու պահին կազմակերպության նախագահը Հայաստանն էր, իսկ այս տարի նախագահությունն անցավ Ղազախստանին»,- ասել է Տոկաևը «Egemen Qazaqstan»–ի հետ զրույցում։
Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ խաղաղապահները չեն մասնակցել հակաահաբեկչական գործողությանը և ոչ մի կրակոց չեն արձակել։ Կազմակերպության անդամ երկրների հետ պայմանավորվածության համաձայն` ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբը երկրից հեռացել է առանց որևէ նախապայմանի և ժամկետից շուտ։
Հիշեցնենք` Ղազախստանում
բողոքի զանգվածային ցույցեր սկսվեցին 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ եղան ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը
ստորագրեց երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը նա երկրում երկշաբաթյա
արտակարգ դրություն մտցրեց։ Տոկաևն օգնության համար
դիմեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, և ՀԱՊԿ-ն իրավիճակը կայունացնելու համար
խաղաղապահ զորախումբ ուղարկեց Ղազախստան, որոնց թվում
100 զինծառայող կար Հայաստանից։
ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը: