https://arm.sputniknews.ru/20240103/amn-n-gaghtni-erkaradzgel-e-merdzavvor-arevelqum-ir-zinvvorakanneri-teghakajman-pajmanagiry-zlm-70723059.html
ԱՄՆ-ն գաղտնի երկարաձգել է Մերձավոր Արևելքում իր զինվորականների տեղակայման պայմանագիրը. ԶԼՄ
ԱՄՆ-ն գաղտնի երկարաձգել է Մերձավոր Արևելքում իր զինվորականների տեղակայման պայմանագիրը. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Էլ Ուդեյդ ավիաբազան, որը գտնվում է Դոհայից հարավ-արևմուտք ընկած անապատում, կարող է տեղավորել ավելի քան 10 հազար ամերիկացի զինվորականի: 03.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-03T14:22+0400
2024-01-03T14:22+0400
2024-01-03T14:24+0400
ամն
կատար
պայմանագիր
զինվորական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/02/38203883_0:0:1601:901_1920x0_80_0_0_6721326f733fba89f10dd31fbe344b2c.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ն և Կատարը գաղտնի երկարաձգել են Մերձավոր Արևելքի խոշորագույն Էլ Ուդեյդ ավիաբազայում ամերիկացի զինծառայողների տեղակայման մասին պայմանագիրը։ Տեղեկությունը հայտնում է CNN հեռուստաալիքը։«ԱՄՆ–ն գաղտնի համաձայնագիր է կնքել, որը ևս տասը տարով երկարացնում է նրա ռազմական ներկայությունը Կատարի խոշոր ռազմակայանում», - գրում է գործակալությունը` հղում անելով ամերիկացի 3 ռազմական պաշտոնյայի ու ևս մեկ իրազեկ աղբյուրի:Նշվում է, որ խոսքը Դոհայից հարավ-արևմուտք ընկած անապատում գտնվող Էլ Ուդեյդ ավիաբազայի մասին է, որը Մերձավոր Արևելքում ԱՄՆ խոշորագույն ռազմակայանն է և կարող է տեղավորել ավելի քան 10 հազար ամերիկացի զինվորականի:Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ Կարմիր ծովի և Ադենի ծոցի պաշտպանության համար «Բարգավաճման պահապան» բազմազգ գործողություն է սկսվել Եմենի հուսիթների կողմից առևտրային նավերի վրա հարձակումների ֆոնին: Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերն էլ իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավորած գործողությանը միացել է ավելի քան 20 երկիր:Սիրիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազայում մի քանի պայթյուն է որոտացել. ԶԼՄ
ամն
կատար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/02/38203883_65:0:1488:1067_1920x0_80_0_0_281571012da9af59ef15573d82178374.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, կատար, պայմանագիր, զինվորական
ամն, կատար, պայմանագիր, զինվորական
ԱՄՆ-ն գաղտնի երկարաձգել է Մերձավոր Արևելքում իր զինվորականների տեղակայման պայմանագիրը. ԶԼՄ
14:22 03.01.2024 (Թարմացված է: 14:24 03.01.2024) Էլ Ուդեյդ ավիաբազան, որը գտնվում է Դոհայից հարավ-արևմուտք ընկած անապատում, կարող է տեղավորել ավելի քան 10 հազար ամերիկացի զինվորականի:
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ն և Կատարը գաղտնի երկարաձգել են Մերձավոր Արևելքի խոշորագույն Էլ Ուդեյդ ավիաբազայում ամերիկացի զինծառայողների տեղակայման մասին պայմանագիրը։ Տեղեկությունը հայտնում է
CNN հեռուստաալիքը։
«ԱՄՆ–ն գաղտնի համաձայնագիր է կնքել, որը ևս տասը տարով երկարացնում է նրա ռազմական ներկայությունը Կատարի խոշոր ռազմակայանում», - գրում է գործակալությունը` հղում անելով ամերիկացի 3 ռազմական պաշտոնյայի ու ևս մեկ իրազեկ աղբյուրի:
Նշվում է, որ խոսքը Դոհայից հարավ-արևմուտք ընկած անապատում գտնվող Էլ Ուդեյդ ավիաբազայի մասին է, որը Մերձավոր Արևելքում ԱՄՆ խոշորագույն ռազմակայանն է և կարող է տեղավորել ավելի քան 10 հազար ամերիկացի զինվորականի:
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ Կարմիր ծովի և Ադենի ծոցի պաշտպանության համար «Բարգավաճման պահապան» բազմազգ գործողություն է սկսվել Եմենի հուսիթների կողմից առևտրային նավերի վրա հարձակումների ֆոնին: Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերն էլ իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավորած գործողությանը միացել է ավելի քան 20 երկիր: