Ամերիկացի զինվորականը ՀՀ է եկել ԶՈւ սերժանտական կորպուսի կատարելագործմանն աջակցելու համար
12:01 03.01.2024 (Թարմացված է: 12:11 03.01.2024)
© U.S. Embassy YerevanՀայաստան է այցելել ԱՄՆ եվրոպական հրամանատարության գլխավոր սերժանտ-մայոր Ռոբերտ Աբերնեթին
Հայաստան է այցելել ԱՄՆ եվրոպական հրամանատարության գլխավոր սերժանտ-մայոր Ռոբերտ Աբերնեթին
Բաժանորդագրվել
ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ են աջակցել ՀՀ զինված ուժերի պրոֆեսիոնալացմանը, պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ամրապնդմանը, ղեկավարման համակարգի արդիականացմանը։
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Հայաստան է այցելել ԱՄՆ եվրոպական հրամանատարության գլխավոր սերժանտ-մայոր Ռոբերտ Աբերնեթին։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ ԶՈւ եվրոպական հրամանատարության մամուլի ծառայությունը:
© U.S. Embassy YerevanՀայաստան է այցելել ԱՄՆ եվրոպական հրամանատարության գլխավոր սերժանտ-մայոր Ռոբերտ Աբերնեթին
Հայաստան է այցելել ԱՄՆ եվրոպական հրամանատարության գլխավոր սերժանտ-մայոր Ռոբերտ Աբերնեթին
Զինվորականի այցի կոնկրետ ժամանակահատվածը չի հստակեցվում, միայն նշվում է, որ նա Հայաստան է եկել` աջակցելու Հայաստանի զինված ուժերի սերժանտական կորպուսի կատարելագործման, քաղաքականության ձևավորման և նախնական մշակման աշխատանքներին։
© U.S. Embassy YerevanՀայաստան է այցելել ԱՄՆ եվրոպական հրամանատարության գլխավոր սերժանտ-մայոր Ռոբերտ Աբերնեթին
Հայաստան է այցելել ԱՄՆ եվրոպական հրամանատարության գլխավոր սերժանտ-մայոր Ռոբերտ Աբերնեթին
Հիշեցնենք` 2023 թվականի նոյեմբերին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել էր ԱՄՆ եվրոպական հրամանատարության կենտրոնակայան և հանդիպել հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Սթիվեն Բաշամի հետ:
Բաշամն ասել էր, որ ԱՄՆ–ն պատրաստ է աջակցել ՀՀ զինված ուժերի պրոֆեսիոնալացմանը, պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ամրապնդմանը, ղեկավարման համակարգի արդիականացմանը, խաղաղապահությանը, ռազմական բժշկությանը, ռազմական կրթությանն ու մարտական պատրաստությանը, վարժանքներին և այլն։
Իսկ նոյեմբերի 6-ին Ասրյանը հայտարարել էր, որ հայ-ամերիկյան համագործակցությունը շարունակվում է ըստ պլանների, բարձր հիմքերի վրա։ Նա հայտնել էր, որ դա կարող է լինել և՛ ուսումնական, և՛ ռազմական, և՛ ռազմատեխնիկական։