00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր տարի, նոր քարոզչական պատերազմ. ի՞նչ է անելու ՀՀ–ն Ադրբեջանի նոր հարձակումների դեմ

© SputnikԶՊՄԿ
ԶՊՄԿ - Sputnik Արմենիա, 1920, 02.01.2024
ԶՊՄԿ
Բաժանորդագրվել
Ադրբեջանը ՀՀ–ի դեմ Արցախում սկսած «բնապահպանական» քարոզչական պատերազմը մտադիր է շարունակել նաև 2024թ–ին, այս անգամ` ՄԱԿ–ի հարթակից։ Sputnik Արմենիան փոխնախարարից ու ոլորտի մասնագետներից հետաքրքրվել է` ինչպես են պատրաստվում դիմակայել նոր մարտահրավերներին։
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik, Նելլի Դանիելյան. 2024թ–ին Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր քարոզչական արշավ է նախապատրաստում, դարձյալ իր նախընտրած ու արդեն փորձարկած «բնապահպանական» համատեքստում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը` անդրադառնալով ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովին, որը 2024 թվականին անցկացվելու է Ադրբեջանում։
Հայաստանն այդ համաժողովը հյուրընկալելու հայտ էր ներկայացրել, բայց հետո հրաժարվեց դրանից` հօգուտ Ադրբեջանի։ Մասնագետները համոզված են, որ համաժողովը Բաքվի ձեռքում դառնալու է միջոց մեր երկիրը «բնապահպանական» թեմաներով թիրախավորելու համար։ Այդ համատեքստում Բաքուն, թերևս, հայտարարի Արցախի բնական հանածոները շահագործելու մասին, նաև Հայաստանին մեղադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքի վերաբերյալ` Հայաստանը ներկայացնելով որպես տարածաշրջանում էկոլոգիական առումով խնդրահարույց պետություն։
«Ակնհայտ է, որ Ադրբեջանը սա իրականացնում է զուտ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, իրեն հետաքրքրում է ոչ թե բնապահպանական խնդիրը, այլ քաղաքականությունը։ Դրա վառ օրինակը Շուշիի մոտ «բնապահպան» ակտիվիստների ակցիան էր, որի ճնշող մեծամասնությունը ոչ թե քաղհասարակության, այլ պետական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ էին։ Նրանք այդ ակցիաների միջոցով մեծ ճնշում գործադրեցին Արցախի, արցախահայության վրա, արդյունքում տեղի ունեցավ արցախահայության բռնի տեղահանումը։ Այսինքն` սկսելով բնապահպանական շարժում` նրանք դա վերածեցին բռնի տեղահանման, սեպտեմբերի ռազմական գործողության»,– ասաց Պարսյանը։
Տնտեսագետը չի հերքում, որ հանքարդյունաբերության համալիր օգտագործման տեսանկյունից Հայաստանում աղտոտվածության, պոչանքների, արտանետումների կրճատման խնդիրներ կան, և մեր երկիրն այդ ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկի` անկախ նրանից` Ադրբեջանը կարող է դա օգտագործել մեր դեմ, թե ոչ։
Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, Պարսյանն արձանագրում է, որ այդ երկրի տնտեսության հիմքը նավթարդյունաբերությունն է, և Հայաստանի դեմ կեղծ բնապահպանական օրակարգ ձևավորելուց առաջ Ադրբեջանը նախ պետք է սեփական խնդիրները դիտարկի։
Այն մասին, թե արդյոք ՀՀ իշխանությունները պատկերացնում են, թե ինչ նոր քարոզչական հնարքներ ու մեղադրանքներ է Ադրբեջանը ներկայացնելու Հայաստանի դեմ ու ինչպես է նախապատրաստվում Ադրբեջանի հերթական քարոզչական հարձակումներին, Sputnik Արմենիան հարց է ուղղել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանին, որը համակարգում է հանքարդյունաբերության ոլորտը։
«Նման մարտահրավերներին կամ նման խոսույթներին մենք առանձին–առանձին պատասխաններ չենք պատրաստում կամ չենք պատասխանում։ Այն բոլոր ստանդարտները` առողջապահական, բնապահպանական, որոնք մենք ներդնում ենք, մեզ համար ենք ներդնում, մեր բնակիչների, երեխաների, մեր ապագա սերունդների համար։ Մենք չենք փորձում ինչ–որ նոր ստանդարտ կիրառել ինչ–որ մեկի խոսույթը փարատելու համար»,– ասաց Հարությունյանը։
Փոխնախարարը հիշեցրեց, որ 2023թ–ին Հայաստանն արդեն պաշտոնական մակարդակով պատասխանել է Ադրբեջանի կեղծ բնապահպանական մեղադրանքներին` ուղղված Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանին, և այս ոլորտում նոր ասելիք չունի։
«Կարծում եմ` այդ բնապահպանական կոչերը հավասար են այն նույն կոչերին, որոնց մենք ականատես եղանք նախորդ տարի, և բոլոր այդ կոչերին լիազոր մարմինը` ի դեմս շրջակա միջավայրի նախարարության, ունի հայտարարություն, և մենք այդ հայտարարության շրջանակում կմնանք»,– ասաց Հարությունյանը։
Անկախ նրանից, թե հարևան երկիրն ինչպես է պատրաստվում բնապահպանական հարցերն օգտագործել քաղաքական նպատակներով, ՀՀ հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր ձեռնարկությունը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, հստակ ճանապարհ ունի։

«Այդ ճանապարհը ներառում է էներգետիկայի անցումային դրույթներ, արտանետումների նվազեցում, ջրերի մաքրման կայաններ, շրջանառու համակարգեր։ Անկախ նրանից, թե ադրբեջանական կողմն ինչ է ասում, մենք` որպես կազմակերպություն, մեր գործն անելու ենք»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԶՊՄԿ–ի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։

Անդրադառնալով բնապահպանների ահազանգերին, թե հանքարդյունաբերությունը վնասում է բնությունը, մարդկանց առողջությունը, որ Քաջարանում հիվանդ երեխաներ են ծնվում, Ստեփանյանը վստահեցրեց, որ դրանք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը և ունեն բացառապես քաղաքական նպատակներ։
«Փորձում են վախերով կառավարել հանրությանը: Քաջարանում ծնվում են առողջ երեխաներ: Պաշտոնական վիճակագրությամբ` Սյունիքի մարզը լավ իմաստով առանձնանում է առողջության ցուցանիշներով: Պետք չէ վախեցնել հանրությանը գոյություն չունեցող թեմաներով, հիվանդություններով, քաղցկեղով,– ասաց Ստեփանյանը` հավելելով, որ այդ հարցերով որոշ շրջանակներ շեղվում են հանրության ուշադրությունն իրական խնդիրներից, – իսկ իրական խնդիրները շատ են եւ մեծ ներդրումներ են պահանջում»։
Հիշեցնենք` ՄԱԿ–ի համաժողովը նախանշված է 2024թ–ի նոյեմբերին։ Հայաստանը համաժողովը հյուրընկալելու հայտից հրաժարվեց Ադրբեջանում գտնվող 32 գերիներին փոխանցելու դիմաց։
Լրահոս
0