00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչն է նոր հայկական արբանյակի մեջ. պատմում է Մոսկվայից հայրենադարձված ինժեները

© Photo : provided by Marat HayrapetyanՄարատ Հայրապետյան
Մարատ Հայրապետյան - Sputnik Արմենիա, 1920, 02.01.2024
Մարատ Հայրապետյան
Բաժանորդագրվել
Մարատ Հայրապետյանը ծնվել է Մոսկվայում, ավարտել է «Բաումանկա»-ն և մի քանի տարի աշխատել է «Ռոսկոսմոս»-ում։ Մոտ երկու տարի առաջ տեղափոխվել է Հայաստան՝ միանալով առաջին հայկական արբանյակի ստեղծման թիմին:
Եթե առաջին հայկական արբանյակը հավաքվել է ՀՀ կառավարության պատվերով, բայց արտերկրում, ապա երկրորդը՝ դեկտեմբերի 1-ին արձակված «Հայասաթ-1»-ը, հավաքել են արդեն Հայաստանում՝ տեղի մասնագետները։ Ընդ որում, դա պարզապես «լեգո հավաքել» չի եղել․ նախագծի մասնակից, Գիտական հետազոտությունների և նորարարությունների կենտրոն (CSIE) հիմնադրամի աշխատակից Մարատ Հայրապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ այդքան լուրջ տեխնիկա հավաքելը հեշտ չէ։ Հենց այս կենտրոնն է նախագծել և հավաքել արբանյակը՝ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի հետ միասին։
© Photo : provided by Marat Hayrapetyan«Հայասաթ-1»-ի հավաքման լաբորատորիան Հայաստանում
Лабораторная сборка космического спутника Hayasat-1 в Армении - Sputnik Արմենիա, 1920, 31.12.2023
«Հայասաթ-1»-ի հավաքման լաբորատորիան Հայաստանում
Հայրապետյանը մասնակցել է արբանյակի թռիչքի հետագծի հաշվարկմանը, ինչպես նաև դրա հավաքմանն ու փորձարկմանը։ Հարկավոր էր ստուգել բոլոր դետալների (ներքին համակարգիչներ, էլեկտրամատակարարման համակարգեր, արևային մարտկոց) միացումների փոխազդեցության ճշգրտությունը։
«Մեր թիմը սարքերի մի մասը ինքնուրույն է հավաքել՝ և՛ արբանյակի, և՛ Երկրի կառավարման կայանի համար, ընդ որում՝ որոշ սարքեր մենք ինքներս էլ նախագծել ենք։ Եվ իհարկե, շատ աշխատանք ենք կատարել ծրագրավորման ուղղությամբ»,-հավելեց Հայրապետյանը։

«Սոյուզ-Ապոլլոն»-ը՝ հայկական ձևով

Մարատը նախագծի մասնակից է դարձել մոտ երկու տարի առաջ՝ ավարտելով Ռուսաստանի առաջատար տեխնիկական բուհերից մեկը (Բաումանի անվան ՄՊՀ) և չորս տարի աշխատելով «Ռոսկոսմոսում» (CSIE -ի և Bazumk-ի հետ նրան կապել է Repat Armenia հիմնադրամը, որն աջակցում է հայրենադարձներին)։ Պարզվել է, որ նախագծի տեխնիկական ղեկավարներից մեկը Մասիս Քումրիկյանն է ԱՄՆ-ից, որը երկար տարիներ աշխատել է ամերիկյան տիեզերական ծրագրերում:
Իսկ նախագծի ընդհանուր ղեկավարը՝ Ավետիք Գրիգորյանը, դեռ խորհրդային տարիներից Հայաստանում տիեզերագնացություն է դասավանդում (թիմում հավաքվել են նրա նախկին աշակերտներից մի քանիսը)։ Մասնագիտական «կցումը» լավ է անցել, իսկ լեզվականը սովորության հարց է, կարծում է Մարատը․ հիմա նա հաջողությամբ հայերեն է սովորում։
© Photo : provided by Marat HayrapetyanԱնիկա Մեխլիս, Մարատ Հայրապետյան
Участник проекта Hayasat-1 Марат Айрапетян и командир учебного марсианского отряда астронавтов Австрийского космического форума Аника Мехлис - Sputnik Արմենիա, 1920, 31.12.2023
Անիկա Մեխլիս, Մարատ Հայրապետյան
«Հայրս Երևանից է, մայրս՝ Բաքվից, նրանք միասին ժամանակին մեկնել են Մոսկվա սովորելու (հայրս, ի դեպ, նույնպես ավարտել է «Բաումանկան»), և ես ծնվել եմ արդեն Մոսկվայում։ Բայց ամեն ամառ գալիս էինք Հայաստան, և Մոսկվայում ծնողներս երբեմն հայերեն էին խոսում։ Այդ պատճառով էլ տեղափոխվելուց առաջ ես արդեն գրեթե ամեն ինչ հասկանում էի, միայն թե դժվարանում էի խոսել։ Հիմա նաև խոսում եմ, ուղղակի տեխնիկական թեմաներում մի քիչ դժվարանում եմ»,-ժպտում է Մարատը։
Ամեն դեպքում նրան հիանալի հասկանում են նաև ռուսերենով, իսկ «ամերիկացի» Մասիսի հետ անգլերեն է խոսում, բայց, այնուամենայնիվ, փորձում է հայերեն սովորել։
Ընդհանուր առմամբ, թեև Հայաստանում ինժեներները շատ ավելի քիչ են, քան ծրագրավորողները, սակայն նախագծի համար հաջողվել է հավաքել էլեկտրոնիկայի, ռադիոտեխնիկայի և երկնային մեխանիկայի մասնագետների։ Նրանցից ոմանք տեղում են սովորել՝ հարմարվելով նախագծի առանձնահատկություններին, իսկ ոմանք էլ դեռ ուսանողներ են։ Իրեն օգնելու համար ուսանողների է վերցրել նաև Մարատը՝ Ամերիկյան, Ռուս-հայկական և Պոլիտեխնիկական համալսարաններից։

Յուրա, մենք դա կանե՛նք

«Юра, мы справимся» կոչվող տելեգրամյան ալիքը՝ տիեզերական տեխնոլոգիաների մասին նորություններով, Մարատը վարում է արդեն երկար ժամանակ, այդ թվում՝ հայկական լսարանի համար։ Այստեղի «50-60+» սերունդը, ինչպես և նրանց տարեկիցները ամբողջ ԽՍՀՄ-ում, անգիր գիտեին տիեզերագնացների անուններն ու հրթիռների անվանումները, իսկ ներկայիս երիտասարդները, որ Մարատին գրում են Telegram-ում, երբեմն հարցնում են․ «Ձեր արբանյակում տիեզերագնացներն ովքե՞ր են»։
© Photo : provided by Marat HayrapetyanՄարատ Հայրապետյանը «Հայասաթ-1»-ի գործընկերների հետ
Марат Айрапетян (в центре) с партнерами по проекту армянского космического спутника Hayasat-1 - Sputnik Արմենիա, 1920, 31.12.2023
Մարատ Հայրապետյանը «Հայասաթ-1»-ի գործընկերների հետ
«Այդ պատճառով էլ ես փորձում եմ այնպես անել, որ մարդիկ ոչ միայն իմանան, այլև հասկանան, թե ինչ է կատարվում տիեզերքի շուրջ, գուցե նաև ոգեշնչում և մոտիվացիա ստանան»,-ասում է Մարատը:
Անցյալ տարի ապրիլի 12-ին՝ տիեզերագնացության օրը, նա օգնել է Ռուս-հայկական համալսարանում առցանց հանդիպում անցկացնել տիեզերագնաց Նիկոլայ Չուբի հետ, իսկ հունիսին մասնակցել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի նախագծին, որը կազմակերպել էր Ռուսաստանի տիեզերագնացների ջոկատի անդամ Հարություն Կիվիրյանի այցը Հայաստան։
«Ամիսը մեկ-երկու անգամ ելույթ եմ ունենում նաև Երևանում, երբեմն՝ Ռուսաստանում, մի անգամ միջոցառում եմ անցկացրել Վրաստանում։ Այնտեղ մենք, ի դեպ, դասընթացներ ենք անցկացրել Մարսի բազայի նախագծման վերաբերյալ»,-պատմում է Մարատը։
Հայկական լսարանի համար, նրա խոսքով, կարևոր է ինչպես չմոռանալ նոր արբանյակը, այնպես էլ չգերագնահատել այն։ Թեև նախագիծը բարդ է, բայց աշխարհում այդպիսի ծրագրեր տասնյակ երկրներ են իրագործում և նույնիսկ որոշ համալսարաններ։ Օրինակ՝ Բաումանի անվան համալսարանում դեռ Մարատի սվոորելու տարիներին մինի-արբանյակների (կուբսատերի) ուսանողական ծրագիր էր իրականացվում․ այն ժամանակից ի վեր արդեն 6 այդպիսի արբանյակ է արձակվել։
Նման նախագծերը լավ դպրոց են, որտեղ փորձ է ձեռք բերվում հաջորդ նախագծերի համար: Այդ ճանապարհը շատերն են անցել․ օրինակ՝ Հնդկաստանում, որը հիմա շատ ակտիվ է տիեզերական արդյունաբերության մեջ, առաջին տիեզերական սարքերը խորհրդայինների կրկնօրինակն էին: Մարատի խոսքով՝ հիմա նույն ճանապարհն է անցնում նաև Հայաստանը։
«Բայց կարևոր է նաև այն, որ մեր հաջողությունը մարդկանց ինչ-որ լույսի շող պարգևեց այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ Հայաստանում։ Մեզ համար սա պարզապես նոր սարք չէ, այլ ապագայի հույս և մեր երկրում տիեզերական տեխնոլոգիաների ստեղծման, ավելի ճիշտ՝ վերածննդի առաջին քայլը»,-ասում է Մարատը։

․․․Մարսն էլ վրադիր

Հայաստանում Մարսի թեման նույնպես առանց Մարատի մասնակցության չի անցնի․ նա մասնակցում է ավստրիական տիեզերական համաժողովի նախագծին, որը 2024 թվականին Հայաստանում մարսյան բազան մոդելավորող ուսումնամարզական հավաք կանցկացնի (նման նախագծեր ավստրիացիներն անցկացնում են երկու տարին մեկ տարբեր երկրներում, որտեղ կան Մարսի լանդշաֆտներին հեռավոր նմանություն ունեցող լանդշաֆտներ)։ Ներկայումս Մարատը վերապատրաստվում է այս առաքելությանը աջակցող մասնագետ դառնալու համար՝ Վիեննայի թռիչքների կառավարման պայմանական վերահսկման կենտրոնում, հատկապես որ նա աշխատանքի փորձ ունի իրական թռիչքների կառավարման կենտրոնում՝ Մոսկվայում։
Լրահոս
0