00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը կշարունակի ջանքերը՝ խթանելու համագործակցությունը ԲՐԻԿՍ -ի շրջանակներում

© Photo : MoD of RFՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը - Sputnik Արմենիա, 1920, 01.01.2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
Բաժանորդագրվել
ԲՐԻԿՍ -ում Ռուսաստանի նախագահության տարին շեշտը դրվելու է մասնակից երկրների արտաքին քաղաքական համակարգման բարձրացման վրա։
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Ռուսաստանը կշարունակի իր ջանքերը՝ խթանելու գործընկերային համագործակցության շրջանակը ԲՐԻԿՍ-ի շրջանակներում: Ավելին, մոտ 30 երկիր այս կամ այն ​​ձևով պատրաստ է միանալ ասոցիացիային։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ԲՐԻԿՍ -ում Ռուսաստանի նախագահության մեկնարկի կապակցությամբ։
Հունվարի 1-ից Ռուսաստանը ստանձնել է ԲՐԻԿՍ-ի նախագահությունը։ Կազմակերպությունն ընդգրկում է 10 պետություն։ Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան միացել են ասոցիացիային որպես նոր լիիրավ անդամներ:
Պուտինը նշել է, որ ԲՐԻԿՍ -ը գրավում է ավելի ու ավելի շատ կողմնակիցներ և համախոհներ՝ պետություններ, որոնք կիսում են նրա գործունեության հիմքում ընկած հիմնարար սկզբունքները։
«Կենտրոնանալով բոլոր շահագրգիռ պետությունների հետ դրական, ստեղծագործ համագործակցության վրա՝ 2024 թվականին ԲՐԻԿՍ -ի ռուսական նախագահությունը կգործի «Բազմակողմանիության ամրապնդում հանուն համաշխարհային արդար զարգացման և անվտանգության» կարգախոսի ներքո»,–ասել է ՌԴ նախագահը։
Նա հայտարարել է, որ Մոսկվան, պահպանելով ավանդույթները և առաջնորդվելով ասոցիացիայի կողմից նախորդ տարիների կուտակած փորձով, կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերը՝ նպաստելու նոր մասնակիցների ներդաշնակ ինտեգրմանը գործունեության բոլոր ձևաչափերում։ Ռուսաստանը կշարունակի իր ջանքերը՝ խթանելու ԲՐԻԿՍ -ի շրջանակներում գործընկերային համագործակցության ողջ շրջանակը երեք հիմնական ոլորտներում՝ քաղաքականություն և անվտանգություն, տնտեսություն և ֆինանսներ, մշակութային և հումանիտար շփումներ:
Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ շեշտը դրվելու է մասնակից երկրների արտաքին քաղաքական համակարգման բարձրացման և միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը սպառնացող մարտահրավերներին և սպառնալիքներին արդյունավետ պատասխանների համատեղ որոնման վրա։ Մոսկվան կնպաստի մինչև 2025 թվականը ԲՐԻԿՍ -ի տնտեսական գործընկերության ռազմավարության և 2021-2024 թվականների նորարարական համագործակցության ծրագրի գործնական իրականացմանը` ապահովելով էներգետիկ և պարենային անվտանգությունը, բարձրացնելով ԲՐԻԿՍ -ի դերը միջազգային արժութային և ֆինանսական համակարգում, զարգացնելով միջբանկային համագործակցությունը ու ընդլայնելով ազգային արժույթների օգտագործումը փոխադարձ առևտրում:
Առաջնահերթությունները ներառում են փոխգործակցության հետագա խթանում գիտության, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, էկոլոգիայիբնագավառում:
Ընդհանուր առմամբ, նախագահության շրջանակներում նախատեսվում է տարբեր մակարդակների և ուղղությունների ավելի քան 200 միջոցառումներ անցկացնել Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում։
Արևմուտքը կաշառքով և սպառնալիքներով փորձում է խանգարել ԲՐԻԿՍ-ի ընդլայնմանը. ՌԴ ԱԽ
Լրահոս
0