https://arm.sputniknews.ru/20240101/amenazvartshali-ev-zaveshtali-amanvorja-avandujtnery-dranq-dzez-shvoki-kentarken--70689700.html
Ամենազվարճալի և զավեշտալի ամանորյա ավանդույթները. դրանք ձեզ շոկի կենթարկեն
Ամենազվարճալի և զավեշտալի ամանորյա ավանդույթները. դրանք ձեզ շոկի կենթարկեն
Sputnik Արմենիա
Ռուսաստանում Ամանորի գիշերը ընդունված է թղթի վրա գրել նվիրական ցանկությունը, այրել այն, մոխիրը լցնել շամպայնի բաժակի մեջ, ապա խմել այն։ Այս ամենը պետք է... 01.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-01T10:25+0400
2024-01-01T10:25+0400
2024-01-01T10:25+0400
նոր տարի
ամանոր
սովորություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/19/36876459_0:159:1600:1059_1920x0_80_0_0_3af4accc3621a883b5d86818a2ba0ed6.jpg
Ռուսաստանում Ամանորի գիշերը ընդունված է թղթի վրա գրել նվիրական ցանկությունը, այրել այն, մոխիրը լցնել շամպայնի բաժակի մեջ, ապա խմել այն։ Այս ամենը պետք է անպայման հասցնել անել անցնող տարվա վերջին պահին ՝ մինչ ժամացույցի զանգերը հնչում են։ Եթե ինչ-որ մեկին այս ավանդույթը տարօրինակ է թվում, ապա վստահեցնում ենք, որ այս աշխարհում շատ ավելի անսովոր բաներ կան։Առաջարկում ենք ծանոթանալ աշխարհի տարբեր ժողովուրդների ամանորյա ավանդույթներին, որոնք ոչ միայն ժպիտ կառաջացնեն, այլև երբեմն էլ՝ անկեղծ տարակուսանք:Որքան ցավոտ, այնքան լավՈւրախ ընտանեկան ընթրիք տոնական սեղանի շու՞րջ: Ոչ, Պերուում այդ մասին չեն լսել։ Ամանորին այստեղ ընդունված է զանգվածային ծեծկռտուքներ կազմակերպել։ Ամենահետաքրքիրն այն է, որ դրանց պետք է մասնակցեն ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք և երեխաները։Մի խոսքով, հարավամերիկյան հեռավոր երկրում Ամանորին բոլորը դուրս են գալիս փողոց և հաճույքով ծեծում միմյանց։ Ինչու՞ հաճույքով: Քանի որ պերուացիները անկեղծորեն հավատում են. եթե ծեծեք միմյանց հին տարում կատարված վատ արարքների համար, ապա նոր տարում ճակատագիրն ավելի բարեհաճ կլինի:Ծիսական ծեծկռտուքները կոչված են ոչ միայն լուծելու հակամարտությունները, այլև ամրապնդելու կապերը համայնքի ներսում և խաղաղություն ապահովելու: Դրանք նույնիսկ ունեն իրենց անունը՝ «տականակույ», որը բնիկ կեչուաների լեզվով նշանակում է «բռունցքներով հարվածել միմյանց»:Չնայած բոլոր ծայրահեղություններին, այս ավանդույթը դեռ տարածված է Պերուում, այնպես որ, եթե հանկարծ տոների նախօրեին տեստոստերոնը «ձեր գլխին է խփել»կամ պարզապես ուզում եք թեթևանալ, կարող եք վստահորեն գնալ պերուացիների մոտ: Ձեր ոգևորությունն այնտեղ հաստատ ըստ արժանվույն կգնահատվի։Դատարկ ճամպրուկներ հագեցած տարվա համարՊերուացիները Լատինական Ամերիկայի միակ բնակիչները չեն, որոնք տարօրինակ ամանորյա սովորույթներ ունեն: Օրինակ՝ Ամանորի գիշերը դատարկ ճամպրուկներով զբոսանքըտարածված է Կոլումբիայում, Վենեսուելայում, Էկվադորում և, իհարկե, նույնՊերուում։Եթե նոր տարում շատ ճանապարհորդություններ եք ուզում ունենալ, հասցրեք դատարկ ճամպրուկով շրջել տան շուրջը նախքան ժամացույցը կխփի 12-ը։ Այս ծեսը, որը մինի ճանապարհորդություն է խորհրդանշում, պետք է հնարավորինս շատ ճանապարհորդություններ բերի գալիք տարում: Դե ինչ, ավանդույթը կարելի է փորձարկել. այն թեև տարօրինակ է, բայց կյանքի և առողջության համար վտանգավոր չէ։Համբույրները շատ չեն լինում, հատկապես՝ կույրՁեր հավանած, բայց «անհասանելի» սուբյեկտի հետ համբույրի ցանկությունը միանգամայն օրինական կերպով կարելի է հագեցնել Ամանորի գիշերը։ Դրա համար պարզապես անհրաժեշտ է Բուլղարիա մեկնել։ Մթության մեջ կարող եք համբուրել ցանկացած մարդու, ով ձեզ դուր է գալիս, քանի որ դա, անշուշտ, գաղտնի կմնա: Այս գեղեցիկ ավանդույթը կոչվում է «ամանորյա համբույրների րոպե»:«Ցատկել» դեպի Նոր ՏարիՄեկ այլ զվարճալի ամանորյա ավանդույթ է բարձրանալ սեղանների ու աթոռների վրա, երբ տասներկուսն է խփում, իսկ հետո ուրախ ճիչերով ցատկել: Որքան բարձր և «ձայնեղ» է ցատկը, այնքան ավելի շատ հաջողություններ են սպասվում նոր տարում. այս ավանդույթին, ամեն դեպքում, հավատում են Գերմանիայում և Դանիայում: Հնարքը խորհուրդ չի տրվում կրկնել սկսնակներին, հատկապես, եթե տոնը սկսվել է նախքան ժամացույցի 12-ը խփելը:Քարեր, բայց ոչ թանկարժեքԵթե դուք հոգնել եք մտածել, թե ինչ նվիրել սիրելիներին Ամանորին, ապա իմաստուն հույները վաղուց հաղթահարել են այս խնդիրը: Այնտեղ ընդունված է միմյանց քարեր նվիրել. ոչ, ոչ թանկարժեք, այլ ամենաիսկական։ Ավելին, որքան ծանր է քարը, այնքան ավելի շատ կլցվի այն անձի դրամապանակը, ում քարը նվիրել եք, քանի որ հին միջերկրածովյան երկրում քարը նյութական բարեկեցությունը է խորհրդանշում: Մի խոսքով, եթե Հունաստանում ինչ-որ մեկի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեք, մի ափսոսեք և իսկական հսկայական սալաքար դրեք նրա տան շեմին։Դեղինը փող է խորհրդանշում, կարմիրը՝ սերԻսկ ահա Մեքսիկայում և Լատինական Ամերիկայի շատ երկրներում հաջողությունը կանչում են... ներքնազգեստի օգնությամբ: Եթե հաջորդ տարի հարստություն եք ուզում, ապա պետք է տոնը դիմավորել դեղին (ոսկու հետ ասոցացվող) ներքնազգեստով, իսկ եթե սեր՝ ապա կարմիր: Վերջինս ավանդաբար խորհրդանշում է կիրքը:Պետք է ասել, որ շատերը երկար-բարակ չեն մտածում ինչ ուզել, և իրար վրայից կարմիր և դեղին ներքնազգեստներ են հագնում:Անունս մի տուրԱմանորյա ամենազավեշտալի և զվարճալի ավանդույթների ցանկում, չնայած դրանց բազմազանությանը, առանձնահատուկ տեղ է գրավում Միկրոնեզիայի բնակիչների սովորույթը՝ փոխել իրենց անունները Նոր տարվա համար:Միկրոնեզացիները անկեղծորեն հավատում են, որ իրենց համար նոր անուն վերցնելով՝ կկարողանան թաքնվել ոչ միայն անցյալ տարվանից իրենց հետապնդող չար ոգիներից, այլև փող, հաջողություն և սեր կունենան։Հունվարի 1-ին «փոքր կղզիների» բնակիչները շշնջում են իրենց նոր անունը հարազատներին և ընկերներին, մինչդեռ նրանք թմբուկ են նվագում կամ աղմկում, որ չար ոգիները չլսեն նրանց: Ասում են, որ մի անգամ կղզիներից մեկի բնակիչների կեսը ամբողջ տարին կրել է Մայքլ Ջեքսոն անունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/19/36876459_7:0:1594:1190_1920x0_80_0_0_b87204cba034c2715a6862413c4253ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նոր տարի, ամանոր, սովորություն
նոր տարի, ամանոր, սովորություն
Ռուսաստանում Ամանորի գիշերը ընդունված է թղթի վրա գրել նվիրական ցանկությունը, այրել այն, մոխիրը լցնել շամպայնի բաժակի մեջ, ապա խմել այն։ Այս ամենը պետք է անպայման հասցնել անել անցնող տարվա վերջին պահին ՝ մինչ ժամացույցի զանգերը հնչում են։ Եթե ինչ-որ մեկին այս ավանդույթը տարօրինակ է թվում, ապա վստահեցնում ենք, որ այս աշխարհում շատ ավելի անսովոր բաներ կան։
Առաջարկում ենք ծանոթանալ աշխարհի տարբեր ժողովուրդների ամանորյա ավանդույթներին, որոնք ոչ միայն ժպիտ կառաջացնեն, այլև երբեմն էլ՝ անկեղծ տարակուսանք:
Ուրախ ընտանեկան ընթրիք տոնական սեղանի շու՞րջ: Ոչ, Պերուում այդ մասին չեն լսել։ Ամանորին այստեղ ընդունված է զանգվածային ծեծկռտուքներ կազմակերպել։ Ամենահետաքրքիրն այն է, որ դրանց պետք է մասնակցեն ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք և երեխաները։
Մի խոսքով, հարավամերիկյան հեռավոր երկրում Ամանորին բոլորը դուրս են գալիս փողոց և հաճույքով ծեծում միմյանց։ Ինչու՞ հաճույքով: Քանի որ պերուացիները անկեղծորեն հավատում են. եթե ծեծեք միմյանց հին տարում կատարված վատ արարքների համար, ապա նոր տարում ճակատագիրն ավելի բարեհաճ կլինի:
Ծիսական ծեծկռտուքները կոչված են ոչ միայն լուծելու հակամարտությունները, այլև ամրապնդելու կապերը համայնքի ներսում և խաղաղություն ապահովելու: Դրանք նույնիսկ ունեն իրենց անունը՝ «տականակույ», որը բնիկ կեչուաների լեզվով նշանակում է «բռունցքներով հարվածել միմյանց»:
Չնայած բոլոր ծայրահեղություններին, այս ավանդույթը դեռ տարածված է Պերուում, այնպես որ, եթե հանկարծ տոների նախօրեին տեստոստերոնը «ձեր գլխին է խփել»կամ պարզապես ուզում եք թեթևանալ, կարող եք վստահորեն գնալ պերուացիների մոտ: Ձեր ոգևորությունն այնտեղ հաստատ ըստ արժանվույն կգնահատվի։
Դատարկ ճամպրուկներ հագեցած տարվա համար
Պերուացիները Լատինական Ամերիկայի միակ բնակիչները չեն, որոնք տարօրինակ ամանորյա սովորույթներ ունեն: Օրինակ՝ Ամանորի գիշերը դատարկ ճամպրուկներով զբոսանքըտարածված է Կոլումբիայում, Վենեսուելայում, Էկվադորում և, իհարկե, նույնՊերուում։
Եթե նոր տարում շատ ճանապարհորդություններ եք ուզում ունենալ, հասցրեք դատարկ ճամպրուկով շրջել տան շուրջը նախքան ժամացույցը կխփի 12-ը։ Այս ծեսը, որը մինի ճանապարհորդություն է խորհրդանշում, պետք է հնարավորինս շատ ճանապարհորդություններ բերի գալիք տարում: Դե ինչ, ավանդույթը կարելի է փորձարկել. այն թեև տարօրինակ է, բայց կյանքի և առողջության համար վտանգավոր չէ։
Համբույրները շատ չեն լինում, հատկապես՝ կույր
Ձեր հավանած, բայց «անհասանելի» սուբյեկտի հետ համբույրի ցանկությունը միանգամայն օրինական կերպով կարելի է հագեցնել Ամանորի գիշերը։ Դրա համար պարզապես անհրաժեշտ է Բուլղարիա մեկնել։ Մթության մեջ կարող եք համբուրել ցանկացած մարդու, ով ձեզ դուր է գալիս, քանի որ դա, անշուշտ, գաղտնի կմնա: Այս գեղեցիկ ավանդույթը կոչվում է «ամանորյա համբույրների րոպե»:
Մեկ այլ զվարճալի ամանորյա ավանդույթ է բարձրանալ սեղանների ու աթոռների վրա, երբ տասներկուսն է խփում, իսկ հետո ուրախ ճիչերով ցատկել: Որքան բարձր և «ձայնեղ» է ցատկը, այնքան ավելի շատ հաջողություններ են սպասվում նոր տարում. այս ավանդույթին, ամեն դեպքում, հավատում են Գերմանիայում և Դանիայում: Հնարքը խորհուրդ չի տրվում կրկնել սկսնակներին, հատկապես, եթե տոնը սկսվել է նախքան ժամացույցի 12-ը խփելը:
Եթե դուք հոգնել եք մտածել, թե ինչ նվիրել սիրելիներին Ամանորին, ապա իմաստուն հույները վաղուց հաղթահարել են այս խնդիրը: Այնտեղ ընդունված է միմյանց քարեր նվիրել. ոչ, ոչ թանկարժեք, այլ ամենաիսկական։ Ավելին, որքան ծանր է քարը, այնքան ավելի շատ կլցվի այն անձի դրամապանակը, ում քարը նվիրել եք, քանի որ հին միջերկրածովյան երկրում քարը նյութական բարեկեցությունը է խորհրդանշում: Մի խոսքով, եթե Հունաստանում ինչ-որ մեկի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեք, մի ափսոսեք և իսկական հսկայական սալաքար դրեք նրա տան շեմին։
Դեղինը փող է խորհրդանշում, կարմիրը՝ սեր
Իսկ ահա Մեքսիկայում և Լատինական Ամերիկայի շատ երկրներում հաջողությունը կանչում են... ներքնազգեստի օգնությամբ: Եթե հաջորդ տարի հարստություն եք ուզում, ապա պետք է տոնը դիմավորել դեղին (ոսկու հետ ասոցացվող) ներքնազգեստով, իսկ եթե սեր՝ ապա կարմիր: Վերջինս ավանդաբար խորհրդանշում է կիրքը:
Պետք է ասել, որ շատերը երկար-բարակ չեն մտածում ինչ ուզել, և իրար վրայից կարմիր և դեղին ներքնազգեստներ են հագնում:
Ամանորյա ամենազավեշտալի և զվարճալի ավանդույթների ցանկում, չնայած դրանց բազմազանությանը, առանձնահատուկ տեղ է գրավում Միկրոնեզիայի բնակիչների սովորույթը՝ փոխել իրենց անունները Նոր տարվա համար:
Միկրոնեզացիները անկեղծորեն հավատում են, որ իրենց համար նոր անուն վերցնելով՝ կկարողանան թաքնվել ոչ միայն անցյալ տարվանից իրենց հետապնդող չար ոգիներից, այլև փող, հաջողություն և սեր կունենան։
Հունվարի 1-ին «փոքր կղզիների» բնակիչները շշնջում են իրենց նոր անունը հարազատներին և ընկերներին, մինչդեռ նրանք թմբուկ են նվագում կամ աղմկում, որ չար ոգիները չլսեն նրանց: Ասում են, որ մի անգամ կղզիներից մեկի բնակիչների կեսը ամբողջ տարին կրել է Մայքլ Ջեքսոն անունը։