https://arm.sputniknews.ru/20231230/gjumrium-nshel-en-rusakan-102-rd-razmakajani-82-amjaky-70667767.html
Գյումրիում նշել են ռուսական 102-րդ ռազմակայանի 82-ամյակը
Գյումրիում նշել են ռուսական 102-րդ ռազմակայանի 82-ամյակը
Sputnik Արմենիա
1941 թվականին հիմնադրված 1415-րդ հրաձգային գունդը 1946թ–ին տեղակայվել է Լենինականում (այժմ ՝ Գյումրի)։ 30.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-30T15:03+0400
2023-12-30T15:03+0400
2023-12-30T15:14+0400
գյումրի
ռազմաբազա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/1e/70664653_0:120:1280:840_1920x0_80_0_0_9d463d98930352f2f6f3988eb239dc65.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Գյումրիում գտնվող ռուսական ռազմակայանը տոնում է կազմավորման 82-րդ ամյակը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսական տան մամուլի ծառայությունը:Տարեդարձը նշել են շքերթով, համերգով և շոու ծրագրով, որի ժամանակ հատուկջոկատայինները ցուցադրել են իրենց հմտությունները:Շքերթին մասնակցել է նաև ավիացիան։ Կործանիչների և ուղղաթիռների օդաչուները բարձրագույն օդանավավարության հնարքներ են ցուցադրել: Տեղի է ունեցել նաև բազայի հովանավոր Ալեքսանդր Նևսկու կիսանդրու բացումը։Նշենք, որ 435-րդ հրաձգային դիվիզիայի 1415-րդ հրաձգային գունդը կազմավորվել է 1941 թվականի դեկտեմբերի 29-ին Սվերդլովսկի մարզում։ Այս գունդը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, իսկ 1946 թվականին տեղափոխվել է Լենինական (այժմ ՝ Գյումրի) և տեղակայվել Ալեքսանդրապոլի ամրոցում:
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/1e/70664653_0:0:1280:960_1920x0_80_0_0_6f1ac85cbacae6f85a29fb0a6b543d02.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի, ռազմաբազա
Գյումրիում նշել են ռուսական 102-րդ ռազմակայանի 82-ամյակը
15:03 30.12.2023 (Թարմացված է: 15:14 30.12.2023) 1941 թվականին հիմնադրված 1415-րդ հրաձգային գունդը 1946թ–ին տեղակայվել է Լենինականում (այժմ ՝ Գյումրի)։
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Գյումրիում գտնվող ռուսական ռազմակայանը տոնում է կազմավորման 82-րդ ամյակը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսական տան մամուլի ծառայությունը:
Տարեդարձը նշել են շքերթով, համերգով և շոու ծրագրով, որի ժամանակ հատուկջոկատայինները ցուցադրել են իրենց հմտությունները:
Շքերթին մասնակցել է նաև ավիացիան։ Կործանիչների և ուղղաթիռների օդաչուները բարձրագույն օդանավավարության հնարքներ են ցուցադրել:
Տեղի է ունեցել նաև բազայի հովանավոր Ալեքսանդր Նևսկու կիսանդրու բացումը։
Նշենք, որ 435-րդ հրաձգային դիվիզիայի 1415-րդ հրաձգային գունդը կազմավորվել է 1941 թվականի դեկտեմբերի 29-ին Սվերդլովսկի մարզում։ Այս գունդը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, իսկ 1946 թվականին տեղափոխվել է Լենինական (այժմ ՝ Գյումրի) և տեղակայվել Ալեքսանդրապոլի ամրոցում: