https://arm.sputniknews.ru/20231230/erevanin-ev-baqvin-khaghaghutjan-havasarakshrvats-pajmanagir-e-anhrazhesht-galuzin-70663447.html
Երևանին և Բաքվին խաղաղության հավասարակշռված պայմանագիր է անհրաժեշտ. Գալուզին
Երևանին և Բաքվին խաղաղության հավասարակշռված պայմանագիր է անհրաժեշտ. Գալուզին
Sputnik Արմենիա
Ռուս դիվանագետի կարծիքով` Հարավային Կովկասի ճակատագիրը պետք է որոշեն այն երկրները, որոնց համար տարածաշրջանը ընդհանուր տուն է: 30.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-30T13:20+0400
2023-12-30T13:20+0400
2023-12-30T13:21+0400
հայաստան
ադրբեջան
խաղաղության պայմանագիր
միխայիլ գալուզին
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/18/53087283_0:0:1361:765_1920x0_80_0_0_49c2db4a5c7532e9120e7e7a3c73fb74.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը չի կարող անտարբեր մնալ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների հարցում և կշարունակի Ադրբեջանին և Հայաստանին աջակցել խաղաղության հավասարակշռված պայմանագիր մշակելու գործում։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։Գալուզինը նշել է, որ Ռուսաստանը պատմականորեն կովկասյան պետություն է և աշխարհի միակ երկիրը, որը դաշնակցային հարաբերություններ ունի այդ երկու երկրների հետ:«Հարավային Կովկասի ճակատագիրը պետք է որոշեն նրանք, ում համար տարածաշրջանն ընդհանուր տուն է։ Դրսից ոչ ոք Անդրկովկասում կայուն խաղաղության և կայունության ուղի չի բացի», - հավելել է Գալուզինը՝ նշելով, որ արևմտյան «հրաշագործ» օգնության վրա խաղադրույք անելը պատրանք է և վտանգավոր։«Սերբական Կոսովոյի, Իրաքի, Աֆղանստանի, Լիբիայի, Սիրիայի օրինակները (որոնք տապալվեցին մերձավորարևելյան կարգավորման պատճառով), Ուկրաինան նույնպես, ցույց են տալիս, թե ինչ կարող է լինել հայտնի «դեմոկրատիզատորների» և «հաշտարարների» միջամտությունից հետո»,- հավելել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:Նրա խոսքով՝ նման միջամտությունների սխեման շատ պարզ է` սկզբում հայտնվում են գեղեցիկ կարգախոսներով, տակնուվրա են անում ամեն ինչ, իսկ հենց իրադրությունը թեժանում է, փախչում են` իրենց հետևից թողնելով այրված դաշտեր, իսկ հետո ոչ մեկից հնարավոր չի լինում հաշիվ պահանջել։Ռուսաստանի փոխարտգործնախարարը պարզաբանել է, որ հաշտեցումը նախատեսում է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորում, իսկ համապատասխան ճանապարհային քարտեզը հայտնի է։ Խոսքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020-2022 թվականների համալիր հայտարարությունների մասին է։ Այս փաստաթղթերն ուժի մեջ, հետևաբար ենթակա են կատարման:Գալուզինը նշել է, որ ռուսական բանակցային հարթակը մշտապես բաց է դաշնակիցների և գործընկերների համար։ Նա նաև հիշեցրել է, որ Երևանն ու Բաքուն կարող են հենվել «3+3» տարածաշրջանային հարթակի վրա (Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը մի կողմից, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան ՝ մյուս կողմից):Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Վաշինգտոնում կհանդիպեն հունվարին. ՄարուքյանՀիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/18/53087283_68:0:1151:812_1920x0_80_0_0_bdc6a34fd4d9f0748f5c49bd62f727b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, խաղաղության պայմանագիր, միխայիլ գալուզին, ռուսաստան
հայաստան, ադրբեջան, խաղաղության պայմանագիր, միխայիլ գալուզին, ռուսաստան
Երևանին և Բաքվին խաղաղության հավասարակշռված պայմանագիր է անհրաժեշտ. Գալուզին
13:20 30.12.2023 (Թարմացված է: 13:21 30.12.2023) Ռուս դիվանագետի կարծիքով` Հարավային Կովկասի ճակատագիրը պետք է որոշեն այն երկրները, որոնց համար տարածաշրջանը ընդհանուր տուն է:
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը չի կարող անտարբեր մնալ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների հարցում և կշարունակի Ադրբեջանին և Հայաստանին աջակցել խաղաղության հավասարակշռված պայմանագիր մշակելու գործում։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Գալուզինը նշել է, որ Ռուսաստանը պատմականորեն կովկասյան պետություն է և աշխարհի միակ երկիրը, որը դաշնակցային հարաբերություններ ունի այդ երկու երկրների հետ:
«Հարավային Կովկասի ճակատագիրը պետք է որոշեն նրանք, ում համար տարածաշրջանն ընդհանուր տուն է։ Դրսից ոչ ոք Անդրկովկասում կայուն խաղաղության և կայունության ուղի չի բացի», - հավելել է Գալուզինը՝ նշելով, որ արևմտյան «հրաշագործ» օգնության վրա խաղադրույք անելը պատրանք է և վտանգավոր։
«Սերբական Կոսովոյի, Իրաքի, Աֆղանստանի, Լիբիայի, Սիրիայի օրինակները (որոնք տապալվեցին մերձավորարևելյան կարգավորման պատճառով), Ուկրաինան նույնպես, ցույց են տալիս, թե ինչ կարող է լինել հայտնի «դեմոկրատիզատորների» և «հաշտարարների» միջամտությունից հետո»,- հավելել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:
Նրա խոսքով՝ նման միջամտությունների սխեման շատ պարզ է` սկզբում հայտնվում են գեղեցիկ կարգախոսներով, տակնուվրա են անում ամեն ինչ, իսկ հենց իրադրությունը թեժանում է, փախչում են` իրենց հետևից թողնելով այրված դաշտեր, իսկ հետո ոչ մեկից հնարավոր չի լինում հաշիվ պահանջել։
Ռուսաստանի փոխարտգործնախարարը պարզաբանել է, որ հաշտեցումը նախատեսում է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորում, իսկ համապատասխան ճանապարհային քարտեզը հայտնի է։ Խոսքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020-2022 թվականների համալիր հայտարարությունների մասին է։ Այս փաստաթղթերն ուժի մեջ, հետևաբար ենթակա են կատարման:
Գալուզինը նշել է, որ ռուսական բանակցային հարթակը մշտապես բաց է դաշնակիցների և գործընկերների համար։ Նա նաև հիշեցրել է, որ Երևանն ու Բաքուն կարող են հենվել «3+3» տարածաշրջանային հարթակի վրա (Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը մի կողմից, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան ՝ մյուս կողմից):
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը
հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։