00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շուռնուխում բնակելի 13 տների շինարարական աշխատանքներն ավարտվել են

© Sputnik / David GalstyanՇուռնուխ
Շուռնուխ - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2023
Բաժանորդագրվել
Նախատեսվում էր բնակելի շենքերի հետ միաժամանակ ավարտել ջրամատակարարման համակարգի կառուցումը, աշխատանքները դեռ շարունակվում են։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik, Դավիթ Գալստյան. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ բնակավայրում կառուցվող նոր թաղամասի բնակելի 13 տների և անասնագոմերի շինարարական աշխատանքներն ավարտվել են: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
«Թաղամասի բարեկարգման աշխատանքները (ճանապարհների և մայթերի ասֆալտապատում), ինչպես նաև 13 տների ջրամատակարարման աշխատանքներն ավարտական փուլում են»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ներկայում ընթանում են տարածքով անցնող բարձրավոլտ էլեկտրասնուցման գծի տեղափոխման և բնակելի տների էլեկտրասնուցման գործընթացները:
ՀՀ իշխանությունները 4-րդ անգամ են փոխում Շուռնուխում նոր թաղամասի կառուցման ժամկետները
Կոմիտեից չեն հայտնել, թե կոնկրետ երբ բնակիչները կկարողանան տեղափոխվել իրենց նոր տները։ Բացի այդ, գյուղացիները Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել են, որ ջրամատակարարման նոր համակարգը չի կարողանա բավարարել թաղամասի խմելու ջրի կարիքները (այդ թվում գյուղի ջրամատակարարումն ամբողջությամբ)։
Հիշեցնենք, որ նոր թաղամասի շինարարության ժամկետը հինգ անգամ հետաձգվել է։
Սահմանամերձ Շուռնուխում նոր թաղամասի շինարարությունը հետաձգվել է մինչև 2023 թ. վերջ
Լրահոս
0