00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մայր աթոռը դատապարտում է «Կովերի պարտեզ» կալվածքի վրա հարձակումը

© Sputnik / Aram NersesyanՄայր աթոռ Սուրբ Էջմիածին
Մայր աթոռ Սուրբ Էջմիածին - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2023
Մայր աթոռ Սուրբ Էջմիածին
Բաժանորդագրվել
Առաջնորդարանում հուսով են, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն, իսկ նմանօրինակ դեպքերի կրկնությունը կբացառվի։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Մայր աթոռ Սուրբ էջմիածինը դատապարտում է Երուսաղեմի Հայոց պատրիարքության և հայ համայնքի նկատմամբ իրականացված բռնությունները։ Մայր աթոռը հայտարարություն է տարածել` հույս հայտնելով, որ Իսրայելի իշխանություններն իրավաչափորեն կարձագանքեն պատրիարքության և հայ համայնքի նկատմամբ դրսևորված հանցավոր գործողություններին։
Դեկտեմբերի 28-ին ավելի քան 30 զինված սադրիչներ ներխուժել են Երուսաղեմի «Կովերի պարտեզի» տարածք և հարձակվել մարդկանց վրա: Հայոց հոգևոր ակադեմիայի մի քանի քահանաներ, սարկավագներ և ուսանողներ, ինչպես նաև բնիկ հայեր լուրջ վնասվածքներ են ստացել։
«Կովերի պարտեզի» վրա հարձակումից հետո 2 հայ երիտասարդ է ձերբակալվել. մանրամասներ
«Ակնհայտ է, որ սադրիչները հերթական անգամ փորձում են ահաբեկության, սպառնալիքների ու բռնի գործողությունների միջոցով հասնել «Կովերի պարտեզ» կալվածքի յուրացմանը՝ ոտնահարելով օրենքով սահմանված ընթացակարգերը։ Հուսով ենք` մեղավորները պատասխանատվության կենթարկվեն, և կբացառվի նմանօրինակ դեպքերի կրկնությունը»,– ասված է հայտարարությունում։
Մայր աթոռը զորակցություն է հայտնել Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց զինվորյալ միաբանությանը և հայ համայնքին։
Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը ստորագրել է «Կովերի պարտեզի» տարածքը գործարար Դենիել Ռուբինշտեյնին 99 տարով վարձակալության հանձնելու մասին պայմանագիր` հյուրանոց կառուցելու համար։ Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է իրականացնում այս գործարքի դեմ։
Լրահոս
0