00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հյուրանոցներում արդեն գրեթե տեղ չկա. ի՞նչ արժե Ամանորը ՀՀ զբոսաշրջային քաղաքներում

© Sputnik / Andranik GhazaryanԾաղկաձոր
Ծաղկաձոր - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2023
Ծաղկաձոր
Բաժանորդագրվել
Հայաստանցիներն ու օտարերկրացիներըմոտ 1 ամիս առաջ արդեն ամրագրումներ են արել Նոր տարվա համար։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. Ամանորին ձմեռային հետաքրքիր հանգիստ առաջարկող զբոսաշրջային քաղաքների հյուրանոցներում արդեն գրեթե տեղ չկա։ Զբոսաշրջության փորձագետ, «Visit Արմենիա» զբոսաշրջային ընկերության տնօրեն Վլադիմիր Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ այս տարի մարդիկ ամենից շատ նախընտրել են իրենց հանգիստը կազմակերպել Ծաղկաձորում, Աղվերանում, Դիլիջանում, Գյումրիում և Ջերմուկում։
«Նոր տարին Հայաստանի զբոսաշրջային քաղաքներում անցկացնելու ցանկություն ունեցողների շարքում ոչ միայն ՀՀ քաղաքացիներն են, այլև օտարերկրացիները։ Ուրախալի փաստ է նաև, որ Ջերմուկում տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո (2022 թ. սեպտեմբերի 22-ի պատերազմը. խմբ.), երբ զբոսաշրջիկների հոսքի խնդիր կար, հյուրանոցներն ամբողջությամբ զբաղված են»,– նշեց Գևորգյանը։
Ջերմուկի քաղաքապետ Վահան Արսենյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ քաղաքի հյուրերն արդեն այսօրվանից սկսել են ժամանել, ու գրեթե մինչև հունվարի 5-ը առողջարաններում տեղուդադար չկա, անգամ վարձով տներն են հանձնված։ Քաղաքապետը հայտնեց, որ դեկտեմբերի 31-ին, ամբողջ օրվա ընթացքում իրենց մոտ բացօթյա համերգ է լինելու, ինչպես նաև տոնավաճառ։
Հյուրանոցներն ու հանգստյան տները հիմնականում փաթեթներ են առաջարկում` 3-օրյա, 5-օրյա կամ 7-օրյա (հունվարի 3-ից աշխատանքային օրերը սկսվում են. խմբ.)։ Դրանք ներառում են ամանորյա շոու ծրագիր ու 3-անգամյա սնունդ։
Sputnik Արմենիան նաև հյուրանոցներից է պարզել, թե որքան կարժենա ամանորյա հանգիստը Երևանից դուրս։
Հայաստանի զբոսաշրջային քաղաքներում, մասնավորապես` Ծաղկաձորում, Աղվերանում, Ջերմուկում, Ենոքավանում և Դիլիջանում, եռօրյա փաթեթի արժեքը 2 անձի համար (երկտեղանոց ստանդարտ 1 սենյակ) սկսվում է մոտ 240 հազար դրամից և հասնում 1 մլն 200 հազար դրամի։
Ծաղկաձորի ավելի համեստ` 2-3–աստղանի հյուրանոցներում դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը երկու անձի համար ամանորյա փաթեթի գինը տատանվում է 240 000-320 000 դրամի սահմաններում։ Այս գները ներառում են գալա ընթրիքը, ամանորյա շոու ծրագիր, ինչպես նաև մեկանգամյա կամ 2-անգամյա սնունդ։ Ավելի բարձրակարգ` 4-5 աստղանի հյուրանոցներում գները 500.000-1 մլն 200 հազար դրամի են հասնում։ Այս պարագայում հիմնականում ամանորյա շոու ծրագրերին հրավիրվում են հայտնի երգիչ–երգչուհիներ կամ DJ-ներ, մանկական ծրագիր նույնպես ներառվում է, իսկ սնունդը լինում է երեքանգամյա։ Թանկ հյուրանոցներում դեռևս ազատ տեղեր կան, բայց արդեն սահմանափակ թվով։ Ծաղկաձորում, ինչպես ամեն տարի, այս տարի էլ հյուրերի թվում ոչ միայն ՀՀ քաղաքացիներն են, այլև օտարերկրացիներ, հիմնականում` ռուսներ, բայց կան նաև գերմանացիներ, ամերիկացիներ, ԱՄՆ–ից ժամանած հայեր և այլն։
Արդեն տևական ժամանակ է` Ջերմուկում և՛ հյուրանոցներն են լեփ–լեցուն, և՛ վարձով տրվող տներն են զբաղված։ Այս քաղաքի հյուրանոցներում հիմնականում 5-օրյա փաթեթներ են եղել, գները 400 000 դրամից են սկսվում ու հասնում մինչև 520 000 դրամի։ Այստեղ նույնպես 4-5–աստղանի հյուրանոցներում հրավիրված են հայտնի արտիստներ։
Դիլիջանի 3–աստղանի հյուրանոցներում Նոր տարվա փաթեթները միջինում 380 000 դրամ են կազմում, բայց հասնում են նաև 500 000 դրամի։ Տեղերը գրեթե սպառվել են։ 4-5–աստղանի հյուրանոցներում գներն ավելի բարձր են, ինչպես մյուս քաղաքներում, հասնում են մինչև 600 000–ի։ Հյուրանոցներում ազատ են մնացել առանց պատշգամբների կամ մեկտեղանոց սենյակները։
Աղվերանում հիմնականում 4–աստղանի հյուրանոցներ են, և այստեղ Նոր տարվա տոների ծառայությունների համար վճարը սկսվում է 400 000 դրամից, իսկ 5– աստղանի հյուրանոցներում փաթեթի գինը 2 անձի համար հասնում է մինչև 720 000 դրամի։ Աղվերանի որոշ հյուրանոցներում հունվարի 2-ին հանգստացողներին խաշ են հյուրասիրում կամ հարիսա։
Քաղաքացիները Կոտայքի մարզում նաև առանձնատներ են վարձակալել, հիմնականում` 3 օրով։ Ամառանոցների գներն այստեղ տատանվում են օրական 80 000 դրամից մինչև 120 000 դրամ` կախված անձանց քանակից։
Լրահոս
0