00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ից դուրս եկող անձինք դեկտեմբերի 31–ը ներառյալ պետք է ելքի կլոր կնիք ունենան անձնագրում

© Sputnik / Aram NersesyanԱնձնագիր
Անձնագիր - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2023
Անձնագիր
Բաժանորդագրվել
Հունվարի 1–ից հետո ՀՀ–ից դուրս եկող քաղաքացիներին խորհուրդ է տրվում իրենց մոտ ունենալ ՀՀ արտաքին գործերի նախարարության համապատասխան հրապարակման հղումը։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Այն քաղաքացիները, որոնք մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31–ը ներառյալ պետք է դուրս գան ՀՀ պետական որևէ սահմանով, իրենց անձնագրում պարտադիր պետք է ունենան օտարերկրյա պետություններում ՀՀ անձնագրերի վավերականության մասին կլոր կնիքը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2024 թվականի հունվարի 1-ից անձնագրերի ելքի կնիքներն այլևս անհրաժեշտ չեն լինի, և այդ ծառայությունը չի մատուցվի քաղաքացիներին։
«Երկրից դուրս եկող քաղաքացիները պետք է մոտենան անձնագրային ծառայություն, և եթե անձնագրում բացակայում է օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշումը (անձնագրի ելքի կլոր կնիքը), լուծեն այդ հարցը, որպեսզի առանց խնդիրների երկիրը լքելու հնարավորություն ունենան»,–ասաց Դավթյանը։
Նա ընդգծեց, որ կլոր կնիքը հնարավոր է ստանալ նաև «Զվարթնոց» օդանավակայանում կամ ցամաքային սահմանին։
Նշենք, որ սահմանին այդ ծառայությունը մատուցվում է ավելի բարձր արժեքով (անձնագրային բաժնում կլոր կնիքի արժեքը մեկ տարվա համար 1000 դրամ է, սահմանին` 11 000 դրամ)։
Մարզերում ծառայությունը մատուցվում է արտահերթ, Երևանում, չնայած նրան, որ գործում է էլեկտրոնային հերթագրման համակարգ, վերջին օրերին ընդառաջում են ավիատոմսեր ունեցող քաղաքացիներին, որպեսզի կլոր կնիքի հարցն առանց խնդիրների լուծվի։
Դավթյանը 2024 թվականի հունվարի 1–ից հետո ՀՀ–ից դուրս եկող քաղաքացիներին խորհուրդ է տալիս իրենց մոտ ունենալ ՀՀ արտաքին գործերի նախարարության համապատասխան հրապարակման հղումը, որ եթե օտար երկրում ինչ–որ թյուրիմացություն լինի, սահմանապահը տեղյակ չլինի, որ այլևս ՀՀ–ն չի կիրառում այդ իրավանորմը, կարողանան պաշտոնական աղբյուրը ցույց տալ տարբեր լեզուներով և խուսափել բարդություններից։

«Իհարկե չենք կարծում, որ նման իրավիճակ կստեղծվի, բայց ապահովության համար զգուշացնում ենք»,– ասաց նա։

Նշենք, որ այս պահին ՀՀ քաղաքացիների անձնագրերի 4-րդ էջում առկա կլոր կնիքի նպատակը եղել է մուտքի և ելքի հետ կապված հարցերի կարգավորումը, բայց ՀՀ–ում ներդրվել է նույնականացման քարտերի ինստիտուտ, բացի այդ աշխատում է սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգը, և այլ գործիքակազմեր ևս կան, որոնք մի շարք ռիսկեր կառավարելի են դարձնում։ Բացի այդ, քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության սահմանած չափորոշիչներով ևս կլոր կնիք ունենալու որևէ պահանջ չկա։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ միայն 2021 թվականին կլոր կնիքի շուրջ 500 հազար գործարք է եղել, 2022 թվականին՝ 640 հազար։
Լրահոս
0