https://arm.sputniknews.ru/20231229/hajkakan-aviaughinervov-2023-tvakanin-10-tvokvosvov-aveli-mard-e-teghapvokhvel-qan-nakhvord-tari-70625234.html
Հայկական ավիաուղիներով 2023 թվականին 10 տոկոսով ավելի մարդ է տեղափոխվել, քան նախորդ տարի
Հայկական ավիաուղիներով 2023 թվականին 10 տոկոսով ավելի մարդ է տեղափոխվել, քան նախորդ տարի
Sputnik Արմենիա
Այս տարի «Զվարթնոց» օդանավակայանում գործարկվել է նաև էլեկտրամոբիլներով սպասարկում իրականացնող տաքսի ծառայություն։ 29.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-29T12:50+0400
2023-12-29T12:50+0400
2023-12-29T13:58+0400
«զվարթնոց» օդանավակայան
ավիաընկերություն
գնել սանոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/03/62062019_100:0:1176:605_1920x0_80_0_0_74daae4f73bc2c50a3c36d7a06d2b840.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Հայկական ավիաուղիներով 2023 թվականի 11 ամսվա ընթացքում 10 տոկոսով ավելի ուղևոր է տեղափոխվել, քան նախորդ տարի։ Այս մասին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։Նա նաև նշեց, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում արդեն լիցենզավորված տաքսի ծառայություն է գործում, որը 25 նոր էլեկտրամոբիլով է աշխատում։Նախարարը հստակեցրեց, որ Հայկական ավիաուղիների մասնաբաժինը ուղևորափոխադրումների շուկայում 2022 թվականի համեմատ աճել է 24%-ից մինչև 34%, իսկ թռիչքների քանակը՝ 31 800-ից մինչև գրեթե 41 հազար։ Հունվար-նոյեմբեր ամիսներին գրանցված 5 մլն 44 հազար ուղևորից 2 մլն 516 հազարը բաժին է ընկել մեկնումներին, իսկ 2 մլն 528 հազարը՝ ժամանումներին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/03/62062019_4:0:811:605_1920x0_80_0_0_939c01ba31cf13f082e161deb8ebcd28.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«զվարթնոց» օդանավակայան, ավիաընկերություն, գնել սանոսյան
«զվարթնոց» օդանավակայան, ավիաընկերություն, գնել սանոսյան
Հայկական ավիաուղիներով 2023 թվականին 10 տոկոսով ավելի մարդ է տեղափոխվել, քան նախորդ տարի
12:50 29.12.2023 (Թարմացված է: 13:58 29.12.2023) Այս տարի «Զվարթնոց» օդանավակայանում գործարկվել է նաև էլեկտրամոբիլներով սպասարկում իրականացնող տաքսի ծառայություն։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Հայկական ավիաուղիներով 2023 թվականի 11 ամսվա ընթացքում 10 տոկոսով ավելի ուղևոր է տեղափոխվել, քան նախորդ տարի։ Այս մասին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Հայաստանն ավիացիայի ոլորտում բավականին մեծ առաջընթաց է գրանցել։ Ընդհանուր առմամբ 11 ամսվա ընթացքում 5 մլն 44 հազար մարդ է եկել կամ մեկնել Հայաստանից։ Նրանցից 34 տոկոսը տեղափոխվել են հայկական ավիաուղիներով, և սա բացառիկ ցուցանիշ է։ Նախորդ տարի 24 տոկոս էր կազմում, և մենք շատ էինք ոգևորվել այդ ցուցանիշից»,– ասաց Սանոսյանը։
Նա նաև նշեց, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում արդեն լիցենզավորված տաքսի ծառայություն է գործում, որը 25 նոր էլեկտրամոբիլով է աշխատում։
Նախարարը հստակեցրեց, որ Հայկական ավիաուղիների մասնաբաժինը ուղևորափոխադրումների շուկայում 2022 թվականի համեմատ աճել է 24%-ից մինչև 34%, իսկ թռիչքների քանակը՝ 31 800-ից մինչև գրեթե 41 հազար։ Հունվար-նոյեմբեր ամիսներին գրանցված 5 մլն 44 հազար ուղևորից 2 մլն 516 հազարը բաժին է ընկել մեկնումներին, իսկ 2 մլն 528 հազարը՝ ժամանումներին: